Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն առայժմ հայտնի չէ. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն առայժմ հայտնի չէ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի բաժնի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը: 

Նրա խոսքով՝ ավելի վաղ ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրին հղումով Իզվեստիայի հրապարակած տեղեկությունը, թե հաջորդ հանդիպումը կայանալու է Մոսկվայում, իրականությանը չի համապատասխանում:

«Մենք ուշադրություն ենք դարձրել Իզվեստիայի հոդվածին եւ ցանկանում ենք նշել, որ դրանում կան փաստացի անճշտություններ»,- ասել է Կոժինը: 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի իր աղբյուրներին հղումով Իզվեստիան գրել էր՝ Ռուսաստանը կլինի այս տարվա վերջին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման գլխավոր կազմակերպիչը: «Մոսկվան այս հարցում դարձել է գլխավոր միջնորդը, քանի որ նախագահներին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու՝ ՄԽ համանախագահների ջանքերն անարդյունք էին»,- նշված է հոդվածում:

ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրի խոսքով՝ նախագահների հանդիպումը կազմակերպելով միայն Մոսկվան է զբաղվում. «Ֆրանսիացիները փորձեցին Երեւանին ու Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, բայց անարդյունք: Միաժամանակ երկխոսությանն աջակցելը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ դրա շնորհիվ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ չսկսվեց: Սակայն կողմերի նպատակներն առաջվա պես տարբեր են»: 

Ավելի վաղ ԵԱՀԿ արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ էր վարել իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ: Այդ ժամանակ էլ առաջարկվել է նախագահների հանդիպում կազմակերպել: Այս մասին նշում է «Իզվեստիան»: 

Տպել
10036 դիտում

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին

Ջրի գին. ավելի էժան, քան գիտես

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին

Ընդունում եւ հանձնում. նավից պարահանդես