Նախատեսված ծրագրերն ապագա չունեն, եթե խնդիրը ֆունդամենտալ չլուծենք. Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստին, որը նախապես հայտարարված ժամից մոտ 15 րոպե ուշացումով սկսվեց, վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ օրակարգային հարցերին անցնելը մի քանի հանձնարարական տվեց: Դրանից մեկը վերաբերվում էր ոռոգելի հողատարածքների վերաբերյալ կառավարության կողմից կատարված վերլուծությանը:

Ըստ վարչապետի, հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար, սակայն վերջին տարիների փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հեկտարի սահմաններում:

«Կատարված վերլուծություններից հետեւում է, որ ոռոգվող եւ ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը, հատկապես պայմանավորված է հողային եւ ջրային ռեսուրսների, ինչպես նաեւ ոռոգման ենթակառուցվածքների հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործմամբ, ինչն անթույլատրելի է որդեգրված գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրերի պայմաններում»,- նկատեց Կարեն Կարապետյանը:

Վերջինս տարածքային կառավարման եւ զարգացման, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարներին, ինչպես նաեւ մարզպետներին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում ջրային տնտեսության պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի տարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ըստ պատկանելիության:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարեց վերոնշյալ տվյալները ստանալուն պես երկու ամսում շահագրգիռ մարմինների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ՝ ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Խնդիրն ինձ թվում է ՝ շատ պարզ է ձեւակերպված, մենք այստեղ շատ-շատ անելիք ունենք, իրականում այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք գյուղատնտեսության ոլորտում կիրառել, օգտագործել, ապագա չունեն, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք: Եթե հիշում եք՝ մենք ջրային ստրատեգիայի վերաբերյալ ունենք հանձնարարություն՝ փոքր եւ միջին ջրամբարների կառուցման առումով, պետք է հստակ ջրային կոմիտեի առջեւ ձեւակերպել հանձնարարականը եւ սահմանել մաքսիմալ հսկողություն»,- եզրափակեց գործադրի ղեկավարը:

Տպել
2919 դիտում

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս

Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը

Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվել են

Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել

Նախարար Հակոբ Արշակյանի այցից հետո Կենտրոնական ավտոկայանում միջադեպ է տեղի ունեցել