Խաշմանյանը հայտնում է, որ «Շիրակի» երկրպագուները քարեր են նետել. գյումրեցիները հերքում են

30/10/2017 schedule12:26

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հայտնում է, որ Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Շիրակի» դեմ արտագնա խաղում մրցակցի երկրպագուները սադրել են իրեն ողջ հանդիպման ընթացքում: Խաղն ավարտվել է նրա թիմի 1:0 հաշվով հաղթանակով: Մրցավարի վերջին սուլիչից հետո, երբ ֆուտբոլիստներն ու մարզիչները հանդերձարան գնալիս են եղել, բախում է տեղի ունեցել Խաշմանյանի ու «Շիրակի» երկրպագուների միջեւ: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիչը նշեց, որ խաղի ավարտից հետո արագ ուղղվել է դեպի հանդերձարան, սակայն, երբ կրկին իր հասցեին անպարկեշտ արտահայտություններ է լսել, մոտեցել է մարզադաշտի ճաղերին եւ հանդիպման ընթացքում իրեն հայհոյելու համար փորձել է սաստել եկրպագուներին, ինչին ի պատասխան՝ իր վրա քարեր են նետել:

«Մոտեցա ճաղերին, նրանք վազելով իջան դեպի ինձ նորից հայհոյելով: Ասացի՝ ճաղերի հետեւը կանգնել հայհոյում եք ամբողջ խաղի ընթացքում: Այդ ժամանակ սկսեցին քարերով ու մետաղադրամներով ինձ խփել: Ոստիկանները մոտեցան ինձ, որ ուղեկցեն, մի քանի հոգի հայհոյելով գալիս էին իմ հետեւից: Պատասխան հայհոյեցի իրենց լկտի պահվածիք համար: Այդ ժամանակ ոստիկանները բռնեցին ինձ, եւ չեմ ճանաչում՝ ով է... իրենց մարզչական շտաբի աշխատողներից է... որ ոստիկանները բռնել էին ինձ, ինձ կողքից հարվածեց: Քաշքշուկ եղավ, ոստիկաններն ինձ ընդհանրապես թույլ չտվեցին մասնակցել, մանցածը չգիտեմ: Մի քանի հոգի ներխուժեցին դաշտ լկտի հայհոյանքներով: Վերջում, երբ հանդերձարանից դուրս էինք գալիս, որպեսզի ավտոբուս նստենք, այդտեղ խմբեր կային, կանգնած էին հեռու, մոտիկ չէին կարող գալ, որովհետեւ նապաստակներ են: Հեռվից շատ կեղտոտ ու կոպիտ հայհոյանքներ էին հնչեցնում մեր հասցեին, իմ հասցեին»,- պատմեց նա:

Մասնագետը նշեց, որ առաջին անգամը չէ, որ «Շիրակի» երկրպագուներն աչքի են ընկնում նման պահվածքով: Նա ընդգծեց, որ հասկանում է, որ հանդիպման ընթացքում կրքերը կարող են բորբոքվել, եւ ֆուտբոլասերները գուցե չկարողանան զսպել իրենց, սակայն անթույլատրելի է համարում, որ անգամ խաղից հետո չեն հանդարտվում:

Գյումրեցիները՝ երկրպագուներն ու ակումբը, հակառակն են ասում: Ակումբի մամուլի ծառայությունը հերքում է, որ հարձակում է եղել Խաշմանյանի վրա: Պաշտոնական հաղոդագրության մեջ ասվում է, որ երկրպագուներն առնչություն չունեն տեղի ունեցածի հետ:

«Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է ակումբի աշխատակցի եւ Աբրահամ Խաշմանյանի միջեւ, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Armtimes.com-ի հետ զրույցում «Շիրակի» ֆան ակումբի՝ «Սեւ հովազների» ներկայացուցիչները նույնպես վստահեցրեցին, որ մասնագետի վրա քարեր չեն շպրտել: Նրանք նշում են, որ տեղում աշխատում էին բազմաթիվ ոստիկաններ, որոնք թույլ չէին տա, որպեսզի երկրպագուներն անցնեն սահմանը:

«Այդ քարերը որտեղի՞ց տրիբունայում, առավել եւս որ 30-ից ավելի ոստիկան է հսկում տրիբունայում»,- նշեց ֆան ակումբի ներկայացուցիչը:

Հանդիպումից հետո «Շիրակի» մարզիչ Վարդան Բիչախչյանը պատասխանել է լրագրողների հարցերին, իսկ Խաշմանյանի ասուլիսը չի կայացել: Ինչպես գրված է «Ալաշկերտի» պաշտոնական կայքում, նա լրագրողների հետ չի հանդիպել՝ «Շիրակի» ներկայացուցիչների առաջարկով եւ հանդիպման տեսուչի համաձայնությամբ:

«Շիրակի» մամուլի խառայության տարածած տեսանյութը միջադեպի վերաբերյալ

Միջադեպի հետ կապված «Ալաշկերտի» մամուլի ծառայության տարածած տեսանյութը

Տպել
2039 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին