Շփման գծում Ալիևի ագրեսիան տապալում է բանակցությունների ամբողջ գործընթացը. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի Հավայիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գեբբարդը Սան Ֆրանցիսկոյում ANCA-ի կազմակերպած ֆորումի ժամանակ ներկայացրել է Հայաստան եւ Արցախ կատարած իր այցը, գրում է Armenian Weekly-ն:

«Այդ բոլոր հանդիպումների եւ քննարկումների ժամանակ հաստատվեցին հայ ժողովրդի ուժն ու կայունությունը»,- ասել է կոնգրեսականը, որը միացել էր սեպտեմբերի 21-ի առիթով Հայաստան մեկնած կոնգրեսականների խմբին:

Հայաստանում եւ Արցախում նրանք հանդիպել էին իշխանությունների, քաղաքացիական հասարակության, արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել ԱՄՆ-Հայաստան քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները: 

Անդրադառնալով Շուշիում եւ Ստեփանակերտում կայացած իրենց հանդիպումներին, կոնգրեսական Գեբբարդը նշել է. «Հրաշալի էր ամենուր տեսնել, թե ինչպես են մարդիկ կենտրոնացած ապագա կառուցելու վրա»: 

Կոնգրեսականը դատապարտել է տարածաշրջանն ապակայունացնող Ադրբեջանի գործողությունները, շփման գծի երկայնքով Ալիեւի ագրեսիվ գործողությունները, որոնք խափանում են խաղաղ բանակցությունների ամբողջ գործընթացը եւ միջնորդների կողմից տարվող ամբողջ աշխատանքը: 

Կոնգրեսականը ընդգծել է, որ իր ներկայացրած նահանգը՝ Հավային, 2016-ին ճանաչել է Արցախի անկախությունը:  

 

Տպել
2126 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի