Բենզինի գները Ռուսաստանում ռեկորդային ցուցանիշների են հասել

Ռուսաստանում բենզինի շուկայական արժեքն արդեն հասնում է ռեկորդային ցուցանիշների, փոխանցում է Коммерсант-ն ու որակում այս փաստը պատմական:

Միայն նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում АИ-95 տեսակի մեծածախ արժեքը աճել է 1,7 տոկոսով` մինչեւ 44,99 հազար ռուբլի 1 տոննայի համար, իսկ АИ-92 տեսակը` 2,3 տոկոսով` մինչեւ 42,82 հազար ռուբլու մեկ տոննայի համար;

Թերթի փոխանցմամբ, գների նմանօրինակ աճը բացառիկ ցուցանիշ է Ռուսաստանի համար, քանի որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար բենզինի մեծածախ վաճառքի գները զգալի անկում են ապրում: Բենզինի գների բարձրացումը հարվածում է հասարակության գերակշիռ մասի գրպանին, քանի որ թանկանում է մեքենայի վառելիքը:

Գների կտրուկ աճի պատճառներից մեկը Մոսկվայի «Գազպրոմի» նավթավերամշակման գործարանի կատալիտիկ խառնարանի անսպասելի անսարքությունն է եղել: Հենց գործարանի պատասխանատուները, սակայն, հավաստում են,  որ աշխատանքը  կասեցվել է ըստ պլանի, թերթն էլ իր հերթին, ուսումնասիրելով աշխատանքային պլանը, գտել է,  որ աշխատանքի կասեցումը չկա նշված պլանի ոչ մի կետում:«Գազպրոմ-նավթ»-ը խոստանում է վերագործարկել կատալիտիկ խառնարանի աշխատանքը նոյեմբերի կեսերին: Այլ աղբյուրներ էլ հայտնում են, որ «Գազպրոմ-նավթ»-ը պատրաստվում է բենզին գնել «Ռուսնավթ»-ից:

Տպել
2163 դիտում

Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն․ նախարարը՝ գերմանացի գործարարներին

Դատարանում շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը. պաշտպանը 16 էջից բաղկացած բացարկի միջնորդություն է բերել

Արարատի մարզպետն ընդունել է նորընտիր համայնքապետերին

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Բաքու եւ Երեւան

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու ՔՊ մարզում

Ալիեւը նորից սպառնում է. ինչպե՞ս պատրաստվել խաղաղության

Վանաձորում ամենաշատ վաճառվող ծխախոտի մի շարք տեսակներ թանկացել են 30-50 դրամով

Ընտրություններից մի քանի ամիս հետո ստորագրահավաքը, իմ կարծիքով, անլուրջ է. Գասպարյանը` իր դեմ բողոքի մասին

Ամենեւին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելին անցում կատարելուն․ Արարատ Միրզոյան

Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ-ն օգնել է ՀՀ իրավապահներին բացահայտել պետական միջոցներից հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք․ ՔԿ նախագահ

Մաշադյանը դատախազ է դարձել մրցույթին մասնակցելու երկրորդ փորձից. Գոռ Աբրահամյան

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում․ նոր նշանակում Մայր աթոռում

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ)

Տարվա սպորտային կարեւորագույն մրցանակաբաշխություններից մեկը. հայտնի են «Լաուրեուսի» հաթողները

Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան․ ՊԵԿ

85.7 մլն դրամի վնաս․ ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ

Գեներալներ են հովանավորում այս գործարանը. բողոքներ ՊՆ-ի հետ խոշոր պայմանագրեր կնքող «Էլիտ կապիտալ»-ի դեմ