Սովորություն է դառնում.Звезда-ից առաջ РИА Новости-ն էր ՀՀ-ին «խայթել», ապա ջնջել հոդվածը

Նախօրեին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ողողված էին ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերության «Կանխատեսումներ» վերլուծական հաղորդաշարի Հայաստանի մասին արված  մեկնաբանություններով: Մասնավորապես, ՌԴ-ի ՊՆ-ին պատկանող այս հեռուստաալիքը խոսել էր նոյեմբերի 24-ին ստորագրվելիք ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասին եւ միաժամանակ շեշտել, որ Հայաստանը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ ադամ է: Հաղորդավարուհին Հայաստանը, Գարեգին Նժդեհին եւ ՀՀԿ իշխող կուսակցության լոգոն ընդհանրացրել էր ֆաշիզմի հետ:

Նոյեմբերի 19-ին հեռարձակված «Կանխատեսումներ» վերլուծականի տեսանյութն արդեն նոյեմբերի 20-ի կեսօրին հեռացվել էր «Զվեզդա»-ի յութուբի պաշտոնական էջից:

Հետաքրքիրն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի իշխանամետ եւ պետական ստատուս ունեցող լրատվամիջոցները «խայթում են» Հայաստանի իշխանություններին, ապա հեռացնում հրապարակումը:

Նման մի դեպք էլ տեղի ունեցավ 2017-ի սեպտեմբերին Պնախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան այցի օրերին:

Ռուսական РИА Новости-ում հրապարակված հոդվածը, որը վերնագրված էր «Չինաստան՝ զենքի համար. Հայաստանին քի՞չ են ռուսական «Սմերչերն» ու «Իսկանդերները»», նվիրված էր Վիգեն Սարգսյանի Չինաստան կատարած այցին, որում ՀՀ-ի չինական սպառազինությամբ հետաքրքրվելու մասին լուրերի ֆոնին հիշեցվում էր երկու տարի առաջ Հայաստանին տրամադրած 200 մլն դոլարի պաշտպանական ռուսական վարկի մասին: Այդ վարկով Հայաստանը ձեռք բերեց այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Սմերչ», ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ», «Իգլա-Ս» հրթիռային համակարգեր եւ զրահամեքենաներ:

Ստացվում է, որ պաշտոնական Մոսկվան հարկ եղած դեպքում իր ձեռքի տակ ունեցած լրատվամիջոցներով Հայաստանին «երեսով է տալիս» այն ինչ ուզում է, իսկ հետո հեռացնում է հրապարակած հոդվածը կամ տեսանյութը:  Ռուսական այս երկու լրատվամիջոցներն այնքան լսարան ունեն, որ թեկուզ մեկ ժամ հրապարակված, ապա հեռացված հոդվածը միանգամից չափազանց մեծ տարածում է գտնում: Եւ թող դրանից հետո ներողություն խնդրեն, ինչպես եղավ «Զվեզդա»-ի դեպքում:

Տեսանյութում՝ «Звезда»-ի անդրադարձն է Հայաստանին եւ ՀՀԿ-ին:

Տպել
3237 դիտում

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ