Հարգելի՛ քաղաքացիներ, մենք ձեզ չենք հարգում. Լիլիթ Ավագյանի հոդվածը

08/12/2017 schedule18:32

Պայմանավորված Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ ու հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներով՝ 2018 թ. կթանկանա ավելի քան 800 անուն ապրանքատեսակ: Թե տնտեսական բաղադրիչով այս միությունը Հայաստանի տնտեսական կյանքում ինչ առավելություններ է մտցնելու, մասնագետները կարճ են կապում՝ «չգիտենք»: Քաղաքագետները նկատում են, թե անդամակցությունն առավել քաղաքական է:

Սերժ Սարգսյանը ժամանակին մեկ գիշերում կայացրած իր որոշումը ներկայացնում էր իբրեւ ճարահատյալ որոշում: Ըստ այդմ` Հայաստանը պարզապես այլընտրանք չուներ` Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է:

Դա հայտարարվեց նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շուրթերով. «Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորողն է, եւ դա շատ բան է նշանակում։ Ադրբեջանի հետ մենք հարցեր չունենք։ Մեր ռազմավարական դաշնակիցը մեզ աջակցում է ավելի գլոբալ մակարդակի վրա» (2015 թ., մարտի 25, հիշեցնենք, Ապրիլյան պատերազմից օրեր առաջ):

2017 թ. հոկտեմբերի 31-ին, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության լրագրողի հարցին, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը շփման ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում Հայաստան եկող ռուսներին, Սերժ Սարգսյանն ասել էր. «Խոսքը միայն տնտեսության ու բիզնեսի մասին չէ, հասկանալի է, չէ՞... Որքան շատ են ռուս զբոսաշրջիկները, այնքան ավելի շատ են Հայաստանում մարդիկ, որոնք շահագրգռված են գերազանց տիրապետել ռուսերենին՝ սկսած տաքսու վարորդներից մինչեւ մատուցողներ, հյուրանոցների մենեջերներ եւ այլն: Այսինքն, ռուս զբոսաշրջիկների մեծ հոսքը ապահովում է ռուսերենի զարգացումը», - նշել է Հայաստանի նախագահը:

Մեր պետության ինքնիշխանության կորստին ընտելացած քաղաքացիներին Հայաստանի իշխանությունները չեն դադարում զարմացնել իրենց անինքնասիրությամբ: Երբ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում ռուս զինվորի ձեռքով սպանվեց Ավետիսյանների ծաղկուն ընտանիքը, ՀՀ իշխանությունները վախեցան երկրում սուգ հայտարարել: Ոստիկաններն անգամ արգելեցին Գյումրիում բողոքի ավտոերթ անել, ճնշեցին մարդասպան Պերմյակովին Ռուսաստանին արտահանձնելու դեմ բողոքող մարդկանց ցույցը:

ԵՏՄ-ին անդամակցելը՝ հանուն Հայաստանի անվտանգության, հիմնավոր կլիներ, եթե գինը հենց Հայաստանի անվտանգությունը չլիներ:

Մեր պատմության ընթացքում դավաճանություններին, պարտություններին, կամավոր նվաստացումներին տրվել է նույն հիմնավորումը` ստիպված էին. դրված էր մեր անվտանգության խնդիրը: Եվ այդպես` դարեր շարունակ: Հիմա` 21-րդ դարում, կարծես պատմությունը կանգ է առել. դարձյալ դրված է մեր անվտանգության խնդիրը, ընդ որում` այն մեզ համար երաշխավորում են օտարները: Այս դեպքում` ռուսները:

Այսպիսով՝ Հայաստանի իշխանությունները ներքին խնդիրներ էլ են լուծում. իբրեւ թե Հայաստանի տնտեսական, քաղաքական ձախողումների հիմքում Ռուսաստանի կամքն է:

Եթե անգամ մեր խնդիրը ֆիզիկական անվտանգությունն է (որը, ընդունում ենք, կարեւորագույն խնդիր է), ապա այդ դեպքում շատ կարեւոր է հասկանալ` հանուն ինչի՞ ենք մենք փայփայում մեր ֆիզիկական անվտանգությունը, եթե այն մեզ չի տալիս ազատության, ընտրության (բոլոր իմաստներով) իրավունք: Այսինքն` հանուն ինչի՞ պետք է գոյատեւենք` այն էլ այսքան անփառունակ, անարժանապատիվ ձեւով:

Կարո՞ղ էր Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ հանդիպմանն իրեն թույլ տալ ցածրաձայն, Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքի հերոսի՝ Իվան Դմիտրիչ Չերվյակովի օրինակով ասել. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն, իհարկե, բայց եւ ներեցեք, որ հարցնում եմ՝ Ձեզ անհանգստություն պատճառելով, բայց, ըհը…ըհը…գուցե արժեր հաշվի առնել, եւս մեկ անգամ ներեցեք, Հայաստանի տնտեսակա՞ն շահերը»: Բայց նման հանդիպումների ժամանակ միակ բառը, որ հիշվում է Սերժ Սարգսյանի ելույթներից՝ «շնորհակալությունն» է՝ հնարավոր բոլոր վարիացիաներով:

Պատիվն ու արժանապատվությունը չեն կարող մեկ հայտնվել, մեկ՝ անհայտանալ: Լինել, երբ խոսում ես ազգային բանակի, հայրենասիրության մասին, անհետանալ, երբ բանը հասնում է անձնական շահին: Իշխանություն պահելու գինը ողջ ժողովրդին լաքեյի տեղ դնելն է: Որովհետեւ, լինենք անկեղծ, այդ լաքեյները չեն վաստակել իրենց հետ հաշվի նստելու իրավունքը:

Բոդլերը գործը՝ «Ծեծենք աղքատներին» (թարգմանությունը՝ Հենրիկ Բախչինյանի), իսկը մեզ համար է:

 Մուրացկանը գլխարկը մեկնում է սրճարանի այցելուին՝ աղերսական հայացքով փող մուրալով: Եվ ինչ-որ մեկն այցելուի ականջին շշնջում է. «Միայն նա է հավասար ուրիշին, ով ապացուցում է դա, եւ միայն նա է արժանի ազատության, ով կարող է նվաճել այն»:

Ու այցելուն նետվում է մուրացիկի վրա. բռունցքի մի հարվածով ջնջխում նրա աչքը, փշրում նրա երկու ատամը, հետո փայտի կտոր գտնելով՝ սկսում է անվերջ հարվածել մուրացիկին: «Հանկարծ, օ՜ հրաշք, օ՜ անհուն բերկրանք». խեղված ու այլանդակված մուրացիկի աչքերում ինչ-որ կրակ է հայտնվում: Նա ողջ ուժով հարձակվում է այցելուի վրա, նրան տապալում գետնին, ջարդում նրա չորս ատամը, ջարդում կողերը…

Այցելուն ձեռքով-ոտքով մուրացիկին հասկացնում է, որ կռիվն ավարտված է, ու ասում է. «Պարո՛ն, Դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը»:

Դեռեւս որեւէ պետություն մեզ չի մեկնել իր ձեռքը՝ ասելով՝ «Դուք մեզ հավասար եք»: Մուրացիկի արժանապատվությունը մեզ այնքան պակասում է:

Տպել
16003 դիտում

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին