ԿԸՀ-ն պատշաճ պատասխան չի տրամադրել ՀՔԱՎ-ի առաջարկներին. դատարանը դա իրավաչափ է համարել

ՀՀ Աժ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար վարչական վարույթ հարուցելու առաջարկություններ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հանձնաժողովը դրանք դիտարկել է որպես դիմումներ և մերժել վարույթի հարուցումը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ԿԸՀ անգործությունը վիճարկում է դատարանում:

2017 թ. մարտի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային ժամերին անցկացրած նախընտրական քարոզչության, Գագիկ Ծառուկյանի ու Առաքել Մովսիսյանի կողմից նախընտրական խոստումներ տալու և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետարանի շենքում ՀՀԿ ընտրական շտաբ տեղակայելու մասին: 2017 թ. մարտի 25-ի որոշումներով՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատանքային ժամին վարչապետի քարոզչություն իրականացնելն ու համայնքապետարանի շենքում ՀՀԿ ընտրական շտաբի տեղակայումը իրավաչափ է համարել, իսկ Գագիկ Ծառուկյանի ու Առաքել Մովսիսյանի մասով հայտնել, որ նրանք արդեն նախազգուշացվել են:

Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը պատասխանատվության միջոց չէ, պատասխանատվության միջոց կարող է սահմանել միայն դատարանը՝ ԿԸՀ հայցի հիման վրա: Եվս մեկ առաջարկի մասով ԿԸՀ-ն եզրակացրել է, որ Կազմակերպության իրավունքները չեն խախտվել, և նման բովանդակությամբ դիմումներ ներկայացնելու իրավունք վերջինս չունի: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք կարող է առաջարկություններ ներկայացնել պետական մարմիններին, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր օրինական և հիմնավոր պատասխան ներկայացնել:

Ընդ որում՝ վերոնշյալ դիմումների միայն մի մասի քննարկմանն է ներկա եղել Կազմակերպության ներկայացուցիչը, մյուսները քննարկվել են վերջինիս բացակայությամբ: Ներկայացված դիմում-առաջարկներին պատշաճ պատասխան տրամադրելու և ԿԸՀ որոշումներն անվավեր ճանաչելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. ապրիլի 6-ին դիմել է դատարան: ՀՀ Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել միայն առաջին մասով և այն քննել 2017 թ. նոյեմբերի 28-ին, իսկ դեկտեմբերի 5-ին վճռել է հայցը մերժել:

 

Տպել
3446 դիտում

Եթե արդյունքը լավը չէ, գոնե պետք է լավ խաղով ուրախացնենք. Գյուլբուդաղյանց

ՀՀ հավաքականի դեմ բարդ խաղ էր, ինչպես սպասվում է. Ֆինլանդիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

Ֆինների դեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղում «Հանրապետականը» լեփ-լեցուն էր (լուսանկարներ)

Եվրո 2020-ում դեռ շանսեր ունենք. Արաս Օզբիլիս

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին. Արամ Հայրապետյան

Միայն շնորհակալությունը բավական չէ երկրպագուներին. Գեւորգ Ղազարյան

Այսուհետ համապետական շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ. Սուրեն պապիկայն

Ջավախահայերի պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն

Հայաստանի ֆուտբոլի  հավաքականը պարտվեց նաեւ Ֆինլադիային

ՀՀ քաղաքացու օրը մշտական «հիշեցման թերթիկ» է ցանկացած իշխանության համար. ինչու են նախկինները դեմ

Վարչապետը մարզադաշտից հետևել է Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը (լուսանկարներ)

Հայաստան-Ֆինլանդիա՝ հաշիվը 0:2. ՀՀ ֆուտբոլի հավաքականը Ֆինլանդիայի դեմ խաղում բաց թողեց 2-րդ գոլը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մի քանի ժամով փակ է լինելու տրանսպորտային բոլոր միջոցների համար

Արմավիրի մարզում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել գերեզմանատանը

Դժվարանցանելի են Շիրակի մարզի մի շարք միջհամայնաքային ճանապարհներ, Դիլիջանի ոլորանները

Երևանում վերաբացվելու է Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակը

Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի բողոքը, որով ԱԱԾ-ից պահանջում են հերքել հաղորդագրությունը

ԱԺ նախագահը և Կուբայի դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին

Հայաստանը տեխնիկապես պատրաստ է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացմանը, հարցն ավելի շատ քաղաքական է

Այս շինծու գործը ճշմարտությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից. Ֆլեշի Բարսեղ