Ասլանյանի նախկին առաջին տեղակալը գլխավոր խորհրդական կդառնա

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նախկին առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը առաջիկայում նոր պաշտոն կստանա: Armtimes.com-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Ohանյանը չի բացառել, որ հենց Գրիգորյանն էլ կնշանակվի քաղաքապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Արտյոմ Գրիգորյանը հրաժեշտ տվեց առաջին տեղակալի պաշտոնին այն բանից հետո, երբ Վանաձոր համայնքի ավագանու «Հայկական Վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը հուշագիր ստորագրեց, ու դարձավ քաղաքապետի առաջին տեղակալ: Գրիգորյանի առաջին տեղակալի պաշտոնից հեռանալը քաղաքապետարանը մեկնաբանեց, թե դա կատարվել է սեփական դիմումի համաձայն, մինչդեռ բոլորին էր պարզ, որ Գրիգորյանը դիմումը գրել է քաղաքական իրավիճակի թելադրանքով:

Այսօր արդեն, փաստորեն, Ասլանյանը գտավ Գրիգորյանին քաղաքապետարանում աշխատանքի տեղավորելու ճանապարհը` բացելով գլխավոր խորհրդականի հաստիք, ու սա այն դեպքում, երբ Ասլանյանը «որդեգրել» է գործազրկությամբ աչքի ընկնող Վանաձորում գործազուրկների թվի ավելացմանը` կրճատումներ անելով այսօր արդեն մարզադպրոցներում:

Այս ամենի հետ մեկտեղ արժե նշել, որ Արտյոմ Գրիգորյանը, թերեւս, չվարկաբեկված, գիտակից ու աշխատանքից տեղյակ անձնավորություն է, ով ի տարբերություն քաղաքապետարանում տարատեսակ պաշտոններ զբաղեցնող մի քանի անձանց, ովքեր նշանակվել են մեկ տարի առաջ, սակայն մինչ օրս չգիտեն, թե որտեղ են ու ինչ համար, տեղյակ է ՏԻՄ ոլորտից, քաղաքացիների ու լրագրողների հետ շփվելու կուլտուրայից ու օրենքով իրեն տրված պարտականություններից:

Տպել
2047 դիտում

Հայտնվել են կասկածելի լրատվական կայքեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում նաև բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ

Բերքահավաք՝ հրետակոծությունների ու ԱԹՍ-ների պայթյունների տակ. Վարդենիսում կարտոֆիլի մի մասը դեռ հողում է (լուսանկարներ)

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Ստեփան Գեւորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

«Հին օրերի երգը» ֆիլմի պես լիներ՝ ներկայացման պահին մեկն ու մեկդ բղավեիք՝ վերջացա՜վ․ Վերելք ներկայացումը էլ չի հետաձգվի

«Ֆոնսեկայի երեք տենորները». Մխիթարյանի ու թիմակիցների գերազանց խաղը՝ իտալական պարբերականի աչքերով

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներն ըդգծել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը

Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել

Թուրքը, որ մեզ քնած չկարողացավ սպանել, էլ վերջ, արդեն հայը վեր է կացել. արկակոծումները՝ ականատեսների աչքերով

Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Ջիվան Մովսիսյանը հետ է կանչվել Մոլդովայում Հայաստանի դեսպանի պաշտոնից, Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղեւոնդյանը կհամատեղի

Փոխգնդապետ Սամվել Թավադյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Գնդապետներ Աշոտ Ղազարյանն ու Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Վարչապետի որոշմամբ՝ Տաթեւ Անտոնյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակում զբաղեցրած պաշտոնից

Արթուր Դավթյանը տարբեր երկրների գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի հանցագործությունները

Պատրաստ եմ միանալ հայկական բանակին, եթե դրա կարիքը լինի․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան

Կոմանդոսն է այցելում, օպերային երգիչներ են բացահայտվում, անգլերենի պարապմունք է արվում․ առաջնագծի համար ցանցեր գործելիս

Ռազմաբժշկական վարչությունը ժամանակավորապես դադարեցնում է զինծառայողների առողջական վիճակի մասին դիմումների ընդունումը. ՊՆ

Բազմաթիվ հարկ վճարողներ ունեն զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման գծով պարտավորություններ

Վահան Բադասյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա. նա արդեն խոսում է․ Կուրղինյան