Ջրաշենի դպրոցի բակում երեխաները մարտական նռնակ են գտել. մանրամասներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը քիչ առաջ տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից տարածքում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի վայրից «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը մանրամասներ հաղորդեց արտակարգ այս պատահարի մասին: Ըստ այդմ, Լոռու մարզի Ջրաշեն գյուղի տարածքում այսօր առավոտյան հայտնաբերված նռնակը գտնվել է մարտական վիճակում եւ ամեն վայրկյան կարող էր պայթել:

Մեր թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ դպրոցի տարածքում գտնվողները պատմել են, որ նռնակը G1 ձեռքի հարձակողական նռնակ է, այն հայնտաբերել են դպրոցի տարածքում գտնվող 4 աշակերտ, ովքեր խաղալիս են եղել տարածքում:

Այդ պահին երեխաների կողքով անցնելիս է եղել ծնողներից մեկը, որի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ երեխաներն ուշադիր ինչ-որ բանի են նայում: Նա հետաքրքրվել է՝ ինչ է եւ մոտենալով ու տեսնելով նռնակը, անմիջապես ահազանգել է Սպիտակի հրշեջ փրկարարներին:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարները, ջոկատի հրամանատար Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, Սպիտակի ոստիկանները եւ N զորամասի սակրավորները, ովքեր վնասազերծել են նռնակը եւ հանձնել ոստիկաններին:

Մեզ հայտնի դարձավ, որ նռնակի ձգանը բավականաչափ թուլացած է եղել, չի բացառվում, որ այն ինչ-որ մեկը փորձել է բացել, սակայն չի կարողացել:

Եթե երեխաները վերցնեին կամ դիպչեին նռնակին, հետեւանքները ողբերգական կլինեին:

Այժմ քննություն է տարվում պարզելու, թե ինչ հանգամանքներում է նռնակը հայտնվել դպրոցի տարածքում:  

Տպել
4816 դիտում

Հրդեհ է բռնկվել Զորավան գյուղի սկզբնամասում՝ բրիկետների արտադրամասի տարածքում

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)

Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում բերման է ենթարկվել 186 մարդ, ձերբակալվել՝ 24-ը

«Զվարթնոց» օդանավակայանի 25-ամյա հաշվառողը բռունցքով հարվածել է իր հետ վիճող քաղաքացուն

Շիրակի մարզում 3 ավտոմեքենայի բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, գյուղի 13 բնակիչ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին

Անբարոյականությունը՝ քաղաքական պայքարի անվան տակ

Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկում են Թեհրանի միջուկային գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսել

Զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք

«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում

Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի եւ մեղադրանքների համար. Հայրապետյան

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Գնահատման կեղծ եզրակացությամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքով քրգործ է հարուցվել

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Թուրքիան խոստանում է պատասխանել Թրամփի պատժամիջոցներին, ԱՄՆ-ը նշում՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները

Արմեն Գրիգորյանը ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին