Ամանորին Եղեգնաձորի հյուրանոցում մեծ կռիվ է եղել. ծեծ, աղմուկ, բռնություն աշխատակցի հանդեպ

Ամանորին Վայոց ձորի մարզի հյուրանոցներից մեկում իսկական իրարանցում է եղել՝ վիճաբանություն, քաշքշուկ, ծեծ, աղմուկ, բռնություն աշխատակիցների նկատմամբ, հյուրանոցի գույքն է ոչնչացվել, հյուրանոցի սեփականատիրոջն են սպառնացել, զենք գողացել:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ, Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու Եղեգնաձորում գործող հյուրանոցներից մեկում 2018 թվականի  հունվարի 1-ին տեղի ունեցած խուլիգանության բոլոր հանգամանքները, անհատականացվում միջադեպին մասնակից անձանց գործողությունները։

Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 1-ին Եղեգնաձոր քաղաքի հյուրանոցային  համալիրներից մեկում տեղի է ունեցել խուլիգանություն՝ բռնության գործադրմամբ, գույքի ոչնչացմամբ։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ ու պարզվել են դեպքի շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները:

Մասնավորապես՝ դեպքի օրը երկու քաղաքացի մուտք են գործել Եղեգնաձոր քաղաքի հյուրանոցային  համալիրներից մեկը և վիճաբանել մի հաճախորդի հետ, որը հյուրանոցում հանգստանում էր ընտանիքի հետ, հայհոյել, բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Վիճաբանությանը միջամտել է քաղաքացու որդին, և քաշքշուկը տեղափոխվել է հյուրանոցի սրահից դուրս, որտեղ քաղաքացիներից մեկը ցանկացել է դանակով հարվածել տղամարդուն:

Խուլիգանական գործողությունները դադարեցվել են միայն հյուրանոցի սեփականատիրոջ  միջամտության արդյունքում, ինչից հետո նշված ընտանիքի անդամները, անվտանգության նկատառումներից ելնելով, հեռացել են հյուրանոցից։  Իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք որոշ ժամանակ անց վերադարձել են այլ անձանց հետ՝ զինված մետաղապլաստե խողովակներով:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջիններս, հյուրանոցում չգտնելով հյուրանոցի սեփականատիրոջը, հյուրանոցում հանգստացող տղամարդուն և վերջինիս որդուն, բռնություն են գործադրել հյուրանոցի ընդունարանի աշխատակցուհու նկատմամբ, վնասել հյուրանոցային համալիրի գույքը, բակում կայանված ավտոմեքենան, հյուրանոցային համարներից մեկից հափշտակել հաճախորդին պատկանող որսորդական ողորկափող հրացանը:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ հունվարի 1-ին, ձերբակալվել են միջադեպին մասնակից անձանցից 2-ը, որոնց հունվարի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։
Այսպես՝ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 238-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև միջադեպին մասնակից երրորդ անձի ինքնության վերաբերյալ, որին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ։ Հունվարի 9-ին կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությանը։ Հունվարի 10-ին նա ներկայացել է քննչական վարչություն և ձերբակալվել։ Վերջինիս կողմից դատարանում բողոքարկվել է ձերբակալելու մասին արձանագրությունը, ինչը դատարանի կողմից բավարարվել է, և նա ազատ է արձակվել:

Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ երրորդ անձին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և միջնորդություն ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում խուլիգանությանը առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու և դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
2443 դիտում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ

Ավազակային հարձակում Երեւանում. կրկին թալանել են Varks.am-ի գրասենյակը

Դատարանում քիչ առաջ մեկնարկեց Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նիստը

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Լիլիթ Մակունց

Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով. Մակունցը՝ մարզպետների՝ իրենց պարգեւատրման մասին

Ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին. Պետրոսյան

Ի՞նչ կարծիք ունեն մարզպետները մարզպետարանների օպտիմալացման մասին

Մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգեւատրման հիմքը. պատգամավոր

Ինչպե՞ս է ՀՀ-ն կատարում ՄԻԵԴ-ի վճիռը. ՄԻՊ-ը ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում է ներկայացրել

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը

«Նաիրի Ինշուրանս ապահովագրական»-ը պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ի բացահայտումը

Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանը նշանադրվել են

Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայու՞մ են․ ՀԲՃ

Երևան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտեսվարողը այն չի սպասարկել. գործը ՏՄՊՊՀ վարույթում է

Գորիս-Սիսիան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է