Երեւանում շմոլ գազի թունավորումից կին է մահացել. մեղավորը գազի ներտնային ծառայությու՞նն է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ:

2017 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 00:15-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի լոգասենյակում հունվարի 21-ի երեկոյան հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1992թ. ծնված Ս. Կարապետյանի դին: Արաբկիրի քննչական բաժնում նույն օրը՝ հունվարի 22-ին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Բժշկական նախնական հետազոտման արդյունքների համաձայն՝ երիտասարդ կինը մահացել է շմոլ գազից թունավորվելու հետևանքով։ Նախնական տվյալներով՝ ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործման ապահովումն իրականացնող ընկերության համապատասխան պատասխանատու աշխատակցի կողմից ծառայությունները մատուցվել են ոչ պատշաճ, ինչի հետևանքով առանձնատան լոգասենյակում խախտվել է բնական գազի օգտագործման անվտանգությունը, որի հետևանքով էլ նույն տան բնակչուհին, թունավորվելով շմոլ գազից, մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
1357 դիտում

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (տեսանյութ)

10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք. հայտնաբերվել են դանակներ

ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

ՖԱՖ եւ «Red Eagles» ֆան-ակումբները գիտեն՝ ՀՖՖ ինչպիսի նախագահ են ուզում

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում. ՀՀ ոստիկանություն

Եթե նախարարի հետ ուսանողների հանդիպում ծրագրվի, ուսանողները նրան կսպասեն ԵՊՀ-ում. դասախոսների ընդունելությունից դժգոհ են

Ժամերի փոփոխությունը հնարավորություն կտա օգտագործելով բնական լույսը՝ խնայել հոսանք եւ ոչ միայն. Ալեն Սիմոնյան

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 15 այլ երկրների շարքում կմրցի Եվրո 2020-ի ուղեգրերի համար. ՀՀ-ն վաղուց պայքարից դուրս է

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը որոշել է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին

ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանին

Զոդի ողբերգական վթարի գործով պիկապի արագությունը չի պարզվել. տուժողի իրավահաջորդ

Վարչապետի հայտարարությունը Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ (տեսանյութ)

Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Մի անգամ առանց Եվգենի Պետրոսյանից հարցնելու նրա հայկական ազգանունը փոխել են ռուսականի

Արմեն Սարգսյանը մասնակցել է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Փրկարար ծառայություն ընդունվողներն անպայման եռամսյա փորձաշրջան պետք է անցնեն. խորհրդակցություն ԱԻՆ-ում

Հայաստանի համախառն միջազգային պահուստներն ավելացել են 19%-ով. ՀՀ կառավարություն

Թիվ 156 դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ

ՊՆ 2-րդ զորամիավորումում մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացվել

Ահազանգ է ստացվել, որ 156 դպրոցում պայթուցիկ սարք կա, տեղում են փրկարար ծառայության աշխատակիցները