Կրակովից հետո․ միջնորդները կայցելեն Երեւան եւ Բաքու դիրքորոշումներ ճշտելու համար․ Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Կրակովում կայացած հանդիպումը, ներկայացել այդ բանակցությունների որոշակի մանրամասներ։

«ԱՊԱ»-ի մոսկովյան թղթակցի հետ հարցազրույցում նա նշել է, որ Կրակովում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցմանն առնչվող հարցեր։ Այդ թվում, նկատել է նա, խոսքը նաեւ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման մասին է: «Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը», - ասել է նա:

Նա հիշեցրել է, որ 2017 թ-ի հոկտեմբերին Շվեյցարիայում կայացած ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին գագաթնաժողովում որոշում էր կայացվել ակտիվացնել բանակցային գործընթացը եւ շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: «Համապատասխանաբար, գագաթաժողովից հետո ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների հետ, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահությունը ներկայացնող դեսպան Կասպրշիկի հետ միասին մենք մի շարք խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ եւ օգնել ենք նրանց երկու հանդիպում կազմակերպել, որոնցից վերջինը կայացավ Կրակովում», - ասել է նա ու հավելել, որ այդ հանդիպմանը մասնավորապես քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցմանն առնչվող հարցեր:

Երկու երկրների ԱԳ նախարարները, նշում է ռուսաստանցի համանախագահը, սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը: «Մնացել են մի քանի տեխնիկական դետալներ, որոնք մինչեւ ընդլայնման մեխանիզմի գործարկումը հարկավոր է համաձայնեցնել », - ընդգծել է Իգոր Պոպովը:

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը նաեւ ընդգծել է, որ բանակցություններում շարունակվել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին խոչընդոտող առավել բարդ ասպեկտների քննարկումները:

Այս համատեքստում նա նշել է, որ կարգավորման վերաբերյալ առաջարկները նոր չեն, կողմերը դրանք բազմիցս հնչեցրել են. դրանք վերաբերում են կարգավիճակի հետ կապված հարցերի լուծմանը եւ տարածքային խնդրի կարգավորմանը: «Համանախագահների արտահայտած կարծիքներն ուղղված են ընդունելի լուծումներ գտնելուն: Մենք ակնկալում ենք ճշտել կողմերի դիրքորոշումը փետրվար ամսվա առաջին տասնօրյակում կայանալիք մեր «եռյակի» այցի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ընթացքում»,- ասել է Պոպովը ու ու նշել, որ միայն հակամարտության կողմերը քաղաքական կամք դրսեւորելով կարող են կարգավորել հիմնախնդիրը։

Պոպովը նաեւ ընդգծել է, որ առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան սպասվող այցի նպատակն է ճշտել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների դիրքորոշումները հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նրա խոսքով, ապագայում նախագահների մակարդակով հանդիպում տեղի կունենա այն ժամանակ, երբ կողմերը դրան իսկապես պատրաստ լինեն։

Տպել
2446 դիտում

Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները

Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ

Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան

Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր