Ավելանալու են հարկատուներիս վճարած գումարներից իշխանական «էլիտային» պահպանելու ծախսերը

02/02/2018 schedule15:20

Սերժ Սարգսյանն առիթը բաց չի թողնում փոփոխված Սահմանադրությունը որպես Հայաստանի զարգացման երաշխիք ներկայացնելու համար: Նույնիսկ երբեմն նա անում է դա առանց որեւէ առիթի:

Եթե Սերժ Սարգսյանը անկեղծորեն հավատում է դրան, ապա կարելի է պնդել, որ նա միակն է. միայն նա է հավատում, որ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով՝ երկրի զարգացումը երաշխավորվում է ինքնըստինքյան: Ինչպիսին կլինեն փոփոխված ՀՀ Սահմանադրության հետեւանքներն ու արդյունքները՝ կարելի է ինչ-որ կանխատեսումներ անել: Հիմա մի բան է միայն պարզ, որ առնվազն գործող «էլիտար» դեմքերը չեն փոխվելու, եւ «գաղջ» մթնոլորտը չի ցրվելու:

Օրերս հայտնի դարձավ, որ որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, լինելու են: Ավելանալու են իշխանության ներկայացուցիչների նստավայրերը, հետեւաբար նաեւ մեր՝ հարկատուներիս վճարած գումարներից իշխանական «էլիտային» պահպանելու ծախսերը:

Պաշտոնապես հաստատվեց, որ Մաշտոց պողոտայում, Մատենադարանի հարեւանությամբ գտնվող կառավարության ընդունելությունների տունը դառնում է ՀՀ ապագա նախագահի նստավայր: Բաղրամյան 26-ը մնում է Սերժ Սարգսյանի տրամադրության տակ եւ դառնում է ՀՀ վարչապետի նստավայր: Առաջին փոխվարչապետն իր աշխատակազմով ու մեկ-երկու նախարարություններով հանդերձ մնում է կառավարության շենքում, նախարարությունների մնացած մասը տեղակայվում են կառավարության մյուս երկու շենքերում... 

Այս փոխատեղումները առայժմ առաջին տեսանելի «իրադարձություններն» են, որ իր հետ բերում է փոփոխված Սահմանադրությունը: Այսինքն, զուտ իշխանության բարձրագույն օղակներին սպասարկող շենքերի առումով ունենք «համալրում»՝ մի հսկայական շենք է ավելանում, որի ամենօրյա սպասարկման ծախսերը դրվում են հարկատուների ուսերին:

ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենքի նախագծի համաձայն՝ նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է Հանրապետության նախագահը, որը չի կարող գերազանցել 180-ը: Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:

Նախագահը կունենա ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք): Նա կունենա նաեւ պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով: Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Եվ սա այն դեպքում, երբ ապագա վարչապետը՝ ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը, պատկերավոր ասած, իր հետ տանելու է այն ամենը, ինչ ունի այսօր նախագահի պաշտոնում: Ապագա վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը: Վարչապետն ունենալու է ծառայողական առանձնատուն, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ...:

Այս ամենից մի տեսակ Խորհրդային Միության ամենալճացած, կարելի է ասել՝ ճահճացած տարիների հոտն է գալիս: Հիշո՞ւմ եք, քանի-քանի շենքեր էին զբաղեցնում կուսակցական ու պետական մարմինները: Կենտկոմ, քաղկոմ, քաղսովետ, ռայսովետ, ռայկոմներ....: Տարին քանի հատ նմանատիպ շենք էր կառուցվում տարբեր քաղաքներում, տարին քանի անգամ էին դրանք նորոգվում ու «պլպլացվում»: Մարդիկ այնքան էլ լավ չէին պատկերացնում, թե որ շենքում նստածները ինչ գործառույթներ ունեին: Դրանք ինքնանպատակ, ըստ էության՝ որեւէ օգտակար գործով չզբաղվող կառույցներ էին, որտեղ հիմնականում զբաղված էին «գործեր դզելով», կուսակցական կարիերիստների համար նոր պաշտոններ, նոր «հնարավորություններ» ստեղծելով:

Բայց այն ժամանակ Խորհրդային Միություն էր, մեծ մասշտաբներով ու ռեսուրսներով, եւ այդ ծախսերը կատարվում էին կամ ԽՍՀՄ, կամ ՍՄԿԿ ընդհանուր բյուջեից:

Հիմա Հայաստանը մի փոքր պետություն է, խիստ սահմանափակ ռեսուրսներով, ընդամենը 2.5-3 միլիոն բնակչությամբ: Բայց պետական ու կուսակցական կառույցների թիվը գրեթե այնքան է, որքան Խորհրդային Հայաստանում: 

Դժվար է հաշվել, թե մի շնչին հասնող պետական ու կուսակցական կառույցների եւ պետական ու կուսակցական չինովնիկների թվով Հայաստանը որերորդ տեղում է: Ակնհայտ է, որ առնվազն առաջին տասնյակում է: Մեզ մոտ պետական կառավարման համակարգում աշխատող չինովնիկների թիվը թերեւս այնքան կլինի, որքան, ասենք, 8 միլիոն բնակչություն ունեցող Ավստրիայում կամ 10 միլիոն բնակչություն ունեցող Շվեդիայում....:

Ամենացավալին այն է, որ գնալով այդ միտումները խորանում են: Սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ Սերժ Սարգսյանի, ուղղակի բալասան են մեր երկրի բոլոր խնդիրները լուծելու համար, էլ ավելի են մեզ մոտեցնում խորհրդային ժամանակների կառավարման մոդելին: Կարո՞ղ է արդյոք մեր տնտեսությունը այդպիսի բեռ վերցնել իր վրա: ՀՀԿ-ի գրասենյակը Երեւանի կենտրոնում տնտեսության որեւէ ճյուղում չարված հսկայական՝ մի քանի մլն դոլարի ներդրում է: Մարզկենտրոններում ՀՀԿ-ի ամեն մի շենքի վրա տարեկան այնքան ծախս է կատարվում, որը տնտեսության մեջ ներդնելու դեպքում հազարավոր աշխատատեղեր կբացվեր ու հարկերի տեսքով մեծ գումարներ կապահովվեր պետբյուջե: Օլիգարխները նախընտրում են իրենց «վաստակած» գումարներով շենքուշինություններ կառուցել ու նորոգել ՀՀԿ-ի համար, բայց այդ գումարները չեն ներդնում տնտեսության մեջ: Պետական որեւէ կառույցի համար կառուցվող կամ նորոգվող շենք՝ նշանակում է թերֆինանսավորված պաշտպանություն, կրթություն, առողջապահություն, չբարձրացված թոշակներ ու նպաստներ...:

Տպել
4758 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին