Երեւանում 32-ամյա կինն ընկել է վերելակի հորանը. վիճակը ծանր է, կոտրվածքներ ունի

Երեկ՝ փետրվարի 10-ին, ժամը 22:15-ին ԱԻՆ ՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել, որ վերելակը խափանվել է 7-րդ և 6-րդ հարկերի միջակայքում, 1986 թ. ծնված Լ. Խ.-ը մնացել է ներսում, տեղի ուժերով փորձել են դուրս բերել, սակայն քաղաքացին ընկել է վերելակի հորանը: 

Փրկարարները Խ.-ին դուրս են բերել վերելակի հորանից, ցուցաբերել առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Armtimes.com-ի հետ զրույցում, Էրեբունի բժշկական կենտրոնի ռեանիմացիոն բաժանմունքից փոխանցեցին, որ տուժածը 32-ամյա Լիա Խաչատրյանն է, նրա վիճակը շարունակում է գնահատվել ծանր, կինը կոտրվածքներ ունի:

Տպել
3826 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին. ուղիղ

Աբովյանի դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ

«Անի, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է». Կարո Փայլան

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ոսկե մեդալներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից

Ամենասոսկալին տնակային հոգեբանությունն է. Գյումրին արհեստական շնչառության կարիք ունի

ՃՏՊ Երեւանում. մեքենան բախվել է արգելապատնեշներին

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին