Միջնադար. խոշտանգել են եւ ցուցմունք կորզել

13/02/2018 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 12-ի համարում

Կինը, որին տեսնում եք նկարում, 2 երեխայի մայր Մարիամ Կարապետյանն է: Նա աշխատում է Մալաթիայի շուկայի ճաշարան-կրպակներից մեկում: Հունվարի 23-ին կրպակում սնվելուց հետո Էջմիածնի բնակիչ Կարեն Ղազարյանը ասել է, որ մոտը միայն մի 100 դոլարանոց է եւ դուրս է եկել փողը մանրելու: Քիչ անց նա ներս է մտել ճղված գրպանով եւ ասել, որ փողը գողացան: Նրա նկարագրությամբ գողերը երկուսն են եղել` մեկը կարճ եւ գեր, մյուսը` բարձրահասակ, բայց ինքը նրանց դեմքը չի տեսել: Մ.Կարապետյանը փորձել է պարզել, թե ովքեր են տարել իր հաճախորդի գումարը, դուրս է եկել կրպակից, հարցրել շուկայում աշխատողներին, բայց ոչինչ չի իմացել: Շատ չանցած ժամանել են ոստիկանության աշխատակիցները, հարցուփորձ արել ներկաներին, ապա Մարիամին ասել են, որ 15 րոպեով գնա ոստիկանություն` բացատրություն գրելու:

Մարիամը գնացել է` 15 րոպեից վերադառնալու հույսով, սակայն վերադարձել է 3 օր անց: Այդ 3 օրերի պատմությունը հնարավոր չէ անտարբեր լսել: Նրա ասելով` ոստիկանությունում իրեն տարել են մեկի մոտ, որն իրեն տեսնելով՝ միանգամից ասել է. «Դե, պուտանկա, ներկայացի»: Հետո թվով մոտ 20 ոստիկաններ, որոնցից հիշում է միայն օպերաշխատող Արտակի, Մուկուչի, մեկ էլ Չարխիֆալաքյանի անունները, սկսել են նրան ծեծել, մազերից բռնած գլուխը խփել են պատերին, պահանջել են` ասի, թե ով է գողացել Ղազարյանի փողը: Նա մոտ 2 օր դիմացել է, պնդել է, որ չգիտի, չի տեսել, որեւէ մեկի անուն տալ չի կարող, լաց է եղել, խնդրել, աղաչել, որ իրեն չծեծեն: Սակայն ծեծն ու հայհոյանքները սաստկացել են, ոստիկանները ոտքերով, ձեռքերով անընդհատ խփել են, թքել իր վրա, սպառնացել, թե այնպես կայլանդակեն, որ սեփական երեխաները չճանաչեն, ցույց են տվել, թե ինչով են այլանդակելու, ինչպես, անգամ փորձեր են արել:

Մարիամի պատմածը պարզապես հնարավոր չէ թղթին հանձնել: Գիշերը պահել են նկուղում, ցերեկը` խոշտանգել, 2 օր նա ոչինչ չի կերել: Ասում է, որ աչքերի առջեւ սեւանում էր, համոզված էր, որ ինքը կենդանի դուրս չի գալու այդտեղից, եւ այս մղձավանջից ազատվելու մի ելք է տեսել` որեւէ անուն տալ, ու տվել է իր նախկին ընկերոջ, որից վերջերս է բաժանվել եւ նրա եղբոր անունները: Արմեն եւ Արման Խաչատրյանների անունները տալուց հետո ոստիկանները հանգստացել են, ցուցմունքն արձանագրել են, ասել են, որ նա արդեն իրենց գործակալն է, սրանից հետո պիտի իրենց համար աշխատի, ասի՝ ովքեր են շուկայի մարմնավաճառները, գողերը, Մամա Ռոզան եւ այլն:

Վերջում նրան տարել են բաժնի պետ Գագիկ Վարդանյանի մոտ: Նա առաջարկել է Մարիամին, որ գրի, թե շուկայում վերջերս սպանված պարսիկին էլ է Արմենը սպանել` խոստանալով, որ դրանից հետո «կապրի՝ ոնց որ դրախտում»` տուն կվարձեն իր համար, փող կտան, երեխաներին կբերեն գյուղից եւ այլն, սակայն այս մեկին նա չի համաձայնել: Ոստիկաններն, իհարկե, միայն ցուցմունքով չեն բավարարվել, նաեւ առերեսումներ են արել Խաչատրյանների եւ Մարիամի, Խաչատրյանների եւ Կարեն Ղազարյանի միջեւ: Երկու դեպքում էլ տղաները ժխտել են իրենց մասնակցությունը, վկան ու տուժողը՝ հաստատել: Ապա Խաչատրյաններին կալանավորել են եւ նրանց վրա 176 հոդված` կողոպուտ դրել: Սակայն Մ.Կարապետյանը մի քանի օր անց, հասկանալով, որ իր պատճառով անմեղ մարդիկ են տուժում, սկսել է դիմել տարբեր անձանց ու պատմել կատարվածը:

Նա դիմում է գրել համայնքի դատախազին, օմբուդսմենին` հայտնելով. «Ծեծի-ստորացման ու սպառնալիքների տակ ինձանից կորզվել է կեղծ ցուցմունք Արման եւ Արմեն եղբայրների դեմ: Այդ ծեծի հետեւանքները դեռ կան մարմնիս վրա, եւ խնդրում եմ ձեզանից՝ ինձ ուղարկել դատաբժշկի զննման»: Մալաթիա համայնքի դատախազության աշխատակիցը (անունը չի ճշտել)` ոչնչով չի տարբերվել ոստիկաններից. սկսել է հայհոյել նրան, դուրս է վռնդել՝ սպառնալով. «Էդ տղաներին բաց կթողնենք, բայց դու կնստես զրպարտության համար»: Մ.Կարապետյանն իրեն մեղավոր է զգում. «Երկու անմեղ մարդու մեղք եմ առել ինձ վրա, ամենաստոր մարդու նման եմ ինձ պահել, բայց ո՞վ լիներ իմ տեղը ու դա չաներ»:

Դեպքից հետո նա դուրս է եկել աշխատանքից, տուն չի գնում` վախենում է, որ ոստիկանները նորից կգան իր ետեւից: Նրա անձնագիրը ոստիկանների մոտ է: Կալանավորվածների հորը ոստիկանները ասել են, որ մեղադրանքը լրիվ ապացուցված է` վկայի ու տուժողի ցուցմունքը բավական է, որ իր տղաներին 5-6 տարի ազատազրկման դատապարտեն: Երեկ մենք կապվեցինք Մալաթիայի ոստիկանապետ Վարդանյանի հետ. նա սկզբում չէր կարողանում հիշել, թե որ դեպքի մասին է խոսքը, հետո հիշեց եւ ասաց, որ ինքը հունվարին արձակուրդում է եղել, վերջում հերքեց ծեծի փաստը եւ ասաց. «Դա բացարձակ հերյուրանք է, ի՞նչ նպատակ ուներ նրան ծեծելը՝ նա ընդամենը վկա է»: Վկա, որի միակ ցուցմունքի հիման վրա են ձերբակալել «հանցագործներին»: «Ուզում եք ասել, որ մեր համակարգում կանանց ծեծում-ջարդում ե՞ն»,- հռետորական հարց տվեց Գ.Վարդանյանը` ձեւակերպելով ակնհայտը:

Հ.Գ. Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Մարիամ Կարապետյանին կրկին բռնությամբ տարել են ոստիկանություն: Նրա հետագա ճակատագրի մասին ընկերները եւ հարազատները ոչ մի տեղեկություն չունեն:

Արմինե Օհանյան

Տպել
1280 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը