Ճակատին կրակող գնդապետը-3

02/05/2010 schedule09:38

Մարտի 1-ի քրեական գործի քննության ընթացքում եւս` ՈԶ «ԲՏՌ»-ը Մյասնիկյանի արձանի մոտ բերելու հանգամանքին պաշտոնական վարկածով ինչ-որ պարզաբանում տալու փորձ չի արվել: Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող Փաստահավաք խմբում ՀՀ Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի «հարցաքննությանը» նվիրված մեր նախորդ երկու` «Ճակատին կրակող գնդապետը» վերնագրով հրապարակումներում ներկայացրել ենք ՈԶ նախկին պաշտոնյայի պատմածների մի մասը, որոնք վերաբերում էին Մարտի 1-ի նախապատրաստմանը, Ազատության հրապարակում առավոտյան տեղի ունեցած դեպքերին եւ հատուկ միջոցների կիրառման հետ կապված` նրա տված բացատրություններին: Պետրոսյանի «ցուցմունքները» կարեւոր են նաեւ, քանի որ նա պարզաբանել է նաեւ մարտական զրահամեքենան Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ բերելու նպատակը: Ըստ այդմ, մարտական գնդացրով զինված «ԲՏՌ»-ը նախատեսված է եղել Մյասնիկյանի արձանի շրջակայքի ավտոբուսներով բարիկադներն ուժով «բացելու» համար: Իր պարզաբանումներում նա մի քանի սենսացիոն բացահայտումներ է արել: Ուստի, այս խնդրի վերաբերյալ հարցուպատասխանի առավել ուշագրավ հատվածը մեջբերենք ամբողջությամբ: Անդրանիկ Քոչարյան (Փաստահավաք խմբի անդամ) - Բա որ ցուցարարները խլեի՞ն այդ «ԲՏՌ»-ը: Գեղամ Պետրոսյան - Այդ դեպքում ուրիշ զարգացումներ կլինեին: Ա.Ք. - Այսինքն, բերել էիք, որ ուրիշ զարգացումներ լինեին: Գ.Պ. - Ոչ: Ա.Ք. - Մարտական տեխնիկան եկել եւ տեղ է հասել, դրա պատասխանատուն պետք է ինչ-որ մեկին զեկուցեր, որ ես եկել եմ, եւ սպասեր հրամանների: Ու՞մ է այդ մասին զեկուցվել: Գեղամ Պետրոսյանը լռում է եւ հարցին չի պատասխանում: Ա.Ք. - Եթե իրավիճակը այնպիսին էր, որ ասում եք, թե ավտոմատների կարիք չկար, եւ դուք անզեն էիք, այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ հրամայել եք` գնդացիրը վրան մարտական ծանր տեխնիկա գա այդտեղ: Գ.Պ. - Այդ ծանր տեխնիկան ընդամենը կարար այդ բարիկադները բրդեր եւ փողոցն ազատեր: Ա.Ք. - Կարող էր նաեւ մարդկանց տրորեր, գնդակահարեր, մարդկանց զայրացներ, որպեսզի իրավիճակը լիարժեք անվերահսկելի դառնար: Ա.Պ. - Եթե ենթադրելով սկսենք խոսել, ամեն ինչ էլ հնարավոր էր: Սեդա Սաֆարյան (Փաստահավաք խմբի անդամ) - «ԲՏՌ»-ը բարիկադները բրդե՞ց, ինչի համար, ըստ ձեզ, բերվել էր: Գ.Պ. - Ոչ, չմոտեցավ բարիկադներին, ժողովուրդը չթողեց, որ մոտենա: Ա.Ք. - Բա եթե գիտեիք, որ ժողովրդի հետ գործ ունեք, ինչո՞ւ էիք մարտական զրահամեքենան բերել այդտեղ: Գեղամ Պետրոսյանը կրկին պատասխանում է լռությամբ: Իսկ Մարտի 1-ի դեպքերի երեկոյան իրադարձությունների մասին պատմելիս` սկսում է այն բանից, որ ժամը 17-ի սահմաններում ՈԶ հրամանատար Գրիգոր Գրիգորյանը ոստիկանապետ Հայկ Հարությունյանի կանչով գնացել է նրա մոտ` խորհրդակցության: «Ժամը 5 անց կեսի մոտերը Գրիգորյանը զանգեց, ասեց` հատուկ նշանակության ջոկատին զինեք: Ես հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանին կարգադրեցի, իրա ենթասպայական կազմից 20 հոգով գնալ զորամաս եւ զինվել: Բագրատ Խաչատրյանի գլխավորությամբ 19 հոգի ավտոմատ են ստացել` մարտական, մարտական լուսածրային եւ անգնդակ փամփուշտներով»,- պատմել է Գեղամ Պետրոսյանը: Իսկ մինչ այս եղած պաշտոնական վարկածով` Մարտի 1-ին ոստիկանության զորքերը մարտական զենք ստացել են այն բանից հետո, երբ երեկոյան բախումներ են սկսվել: Բայց, ինչպես տեսնում եք, Գեղամ Պետրոսյանը բոլորովին այլ տվյալներ է ներկայացրել: ՈԶ շտաբի նախկին պետի խոսքերով, ինքնաձիգ ստացած 19 ենթասպաներից 3-ին տրվել են առանց գնդակ փամփուշտներ, իսկ մնացած 16-ը զինված են եղել մարտական փամփուշտներով` յուրաքանչյուրին չորսական պահունակ, այսինքն` 120 փամփուշտ հաշվարկով: Ընդհանուր հատկացված 1920 մարտական փամփուշտներից 1400-ից ավելին օգտագործվել է: Մինչ Մարտի 1-ի երեկոյան բախումների սկսվելը, իրադարձությունների զարգացման ընթացքը Գեղամ Պետրոսյանը հետեւյալ կերպ է ներկայացրել. «7-ին 15 պակաս (18.45-ին - Վ.Հ.) իրենք (հատուկջոկատայինները - Վ.Հ.) վերադարձան, եւ ոստիկանապետը հանձնարարեց 400-500 հոգի վերցնեմ եւ գնամ-կանգնեմ Գրիգոր Լուսավորիչ փողոցում: 7-ն անց կեսի (19.30-ի - Վ.Հ.) սահմաններում հասել ենք «Ձկան խանութի» մոտ, այստեղ մեզ միացավ նաեւ Գրիգոր Գրիգորյանը»: Իսկ բախումների սկսվելու վերաբերյալ Գեղամ Պետրոսյանի պատմածները, կարելի է ասել` սենսացիոն են, քանի որ հօդս են ցնդեցնում մինչ այս ներկայացված պաշտոնական այն վարկածը, թե իբր ցուցարարներից ինչ-որ խմբեր են պարբերաբար հարձակվել ոստիկանների վրա, եւ վերջիններս իբր ստիպված են եղել հակահարված տալ: «Ժամը 8-ի սահմաններում (20.00-ի սահմաններում), երբ բարձրացանք «Ձկան խանութի» մոտ, տեսանք, որ Ռուսաստանի դեսպանատան մոտ ավտոբուսներ են կանգնած, եւ ճանապարհը լայնքով փակված է: Ավտոբուսի դեմը 50-60 հոգի մարդ կար, ավտոբուսի ետեւից աղմուկ էր լսվում, խարույկներ էին երեւում»,- պատմել է Գեղամ Պետրոսյանը: Վերջինս ասել է, թե ինքն առաջարկել է հենց ավտոբուսների դիմացով փշալար անցկացնել եւ դրա համար որոշվել է ավտոբուսների դիմացը կանգնած ցուցարարներին «ետ տանել»: «Ոստիկանության զորքերի թիվ 1033, 1032 եւ 1031 զորամասերի անձնակազմերը շարքով շարեցինք եւ հրաման տվեցինք` գնալ առաջ»,- պատմել է Պետրոսյանը: Իսկ որպեսզի առավել հասկանալի լինի, թե ինչպես է Գեղամ Պետրոսյանը նախաձեռնել բախումները, հարցուպատասխանի այդ մասը ներկայացնենք ուղղակիորեն: Անդրանիկ Քոչարյան - Եթե առաջ չգնայիք, ցուցարարները գալու էին առա՞ջ: Գեղամ Պետրոսյան - Բա ի՞նչ էին անելու: Ա.Ք. - Բարիկադ էին սարքել, նշանակում է` պետք է մնային այնտեղ: Գ.Պ. - Մենք չէինք կարա հույս դնեինք` իրենք որոշում կընդունեն առա՞ջ գալ, թե՞ կմնային այնտեղ: Ինչո±ւ պետք է փշալարը չքաշեինք. իրենք բարիկադ էին սարքել, մենք էլ փշալար էինք ուզում քաշել: Ա.Ք. - Եթե «Ձկան խանութի» մոտ փշալարը քաշեիք, ի±նչ կլիներ: Թող այդ հարյուր մետրը մնար, մարդիկ գնային-գային իրենց համար, ի՞նչ կլիներ դրանից: Գ.Պ. - «Ձկան խանութի» մոտ 20-30 մետր փողոցն ավելի լայն է, քան թե այն տեղը, որտեղ մենք էինք ցանկանում փշալարը քաշել: Այսինքն, Գեղամ Պետրոսյանն ուղղակի խոստովանում է, որ Մարտի 1-ի երեկոյան բախումները սկսվել են իր հրահանգով, միայն այն բանի համար, որ ինքը ցանկացել է փշալարը հենց բարիկադների դիմացով անցկացնել: Հենց այս գրոհի արդյունքում են սկսվել Մարտի 1-ի երեկոյան այն բախումները, որոնց հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Իսկ արդյո՞ք Գեղամ Պետրոսյանի ինքնախոստովանությունը հավերժ անհետեւանք կմնա, ցույց կտա ժամանակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3294 դիտում

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին