Կիեւում ազգայնականները հարձակվել են «Ռոսսոտրուդնիչեստվոյի» շենքի վրա (լուսանկարներ)

Կիեւում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության վրա վերջին շաբաթում ուկրաինացի ազգայնականների երկրորդ հարձակումից հետո Ուկրաինայի ոստիկանությունը չեղարկել է այդ շենքի պաշտպանության պայմանագիրը: Այս մասին հայտնել է հայտնի բլոգեր Իվան Սլավինսկին, որն էլ իր Facebook-ի էջում տեղադրել է ոստիկանության հայտարարությունը:

«Ստեղծված ֆորս մաժորային իրավիճակով պայմանավորված ոստիկանությունը փետրվարի 17-ին միակողմանիորեն չեղարկում է Բորիսոգլեբսկայա 2 հասցեում գտնվող շենքի պաշտպանության պայմանագիրը»,- ասված է ոստիկանության պաշտոնական նամակի մեջ, որն ուղղված է Կիեւում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Կոնստանտին Վորոբյովին:

Միեւնույն ժամանակ ուկրաինացի ազգայնականները սպառնում են նոր հարձակումներ իրականացնել: «Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության» ղեկավար Նիկոլայ Կոխանովսկին գոհունակություն էր հայտնել Կիեւում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» շենքի հարձակման կապակցությամբ: «Մենք հաջողված ֆլեշմոբ անցկացրեցին»,- հայտարարել էր նա ու նոր հարձակումների սպառնալիքներ հնչեցրել:

«Մենք ապագայում եւս հարձակումներ ենք իրականացնելու այս Կիեւում ռուսաստանյան օբյեկտների վրա, եթե պետությունը շարունակի լռել եւ անգործության մատնված մնալ՝ չարգելելով ագրեսոր երկրի կառույցների գործունեությունը»,- հայտարարել է Կոխանովսկին:  

Ռուսաստանում այժմ պնդում են, որ անհրաժեշտ է մասնավոր անվտանգության ծառայություններից օգտվել եւ ներկայացուցչության գործունեությունը շարունակել: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանությունը մեղադրել է Վաշինգտոնին Ուկրաինայում ազգայնականներին աջակցելու հարցում: «Սա առաջին դեպքը չէ, որ ուկրաինացի ազգայնականները հարձակումներ են գործում այդ երկրում ՌԴ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա: Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին դադարեցնել Ուկրաինայում «քարանձավային ազգայնականության» աջակցությունը», - ասված է ՌԴ-ի դեսպանատան հայտարարության մեջ:  

Ավելի վաղ ուկրաինացի արմատականները եւս մեկ հարձակում էին գործել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության: Նրանք ներխուժել էին ներկայացուցչության տարածք, երբ այնտեղ գտնվել էին շուրջ 50 երեխաներ: Ազգայնականները սպառնալիքներ էին հնչեցրել եւ այրել Ռուսաստանի դրոշը:

Տպել
2317 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը