Անդրանիկ Նիկողոսյանը հիմնադրամ է ստեղծել, որը կաշխատի Պուտինի հատուկ ուշադրության ներքո

Օրերս Մոսկվայում տեղի ունեցած ձեռնարակատերերի եւ հասարակական գործիչների հիմնադիր ժողովում Անդրանիկ Նիկողոսյանը որոշում էր կայացրել միջազգային մարդասիրական «Խաղաղություն» (Мир) հիմնադրամի ստեղծման մասին։ Ժողովին մասնակցել են հայտնի հասարակական ու քաղաքական գործիչներ, մշակութային էլիտայի ներկայացուցիչներ։

Կազմակերպությունը հիմնադրվեց քննարկումների արդյունքում. այն միտված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ուշադրությամբ ապահովել արտերկրում ապրող ռուսների իրավական արդյունավետ պաշտպանությունը։ Կազմակերպության նպատակն է՝  հայրենակիցների միջեւ ուժեղացնել հումանիտար համագործակցությունը եւ ստեղծել  մշակութային ծրագրերի աջակցման հարթակ։

Կառույցը  հարթակ է ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման համար։ Նախատեսվում է այլ երկրներում ռուսական պատմության ու մշակույթի  հուշարձանների կառուցում ու վերականգնում, պատմական գրքերի հրատարակում։ Ֆինանսական օգնություն է տրամադրվելու լուսավորությանն եւ հայրենասիրական դաստիարակությանն ուղղված ծրագրերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր արտգործնախարարությանը ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ նպատակ ունենալով մշակել արտերկրում ՌԴ քաղաքացիների իրավական պաշտպանության առաջարկներ։ Ծրագրի պատասխանատու էր նշանակված արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այժմ դրա հենքի վրա ստեղծվել է հիմնադրամը, որը ղեկավարելու է Անդրանիկ Նիկողոսյանը: Նա տարբեր տարիների պաշտոններ է զբաղեցրել պետական եւ ոչ պետական կառույցներում եւ որպես ռուսամետ գործիչ հայտնի է Հայաստանում:

Տպել
2475 դիտում

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս

Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը

Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվել են

Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել

Նախարար Հակոբ Արշակյանի այցից հետո Կենտրոնական ավտոկայանում միջադեպ է տեղի ունեցել

Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը կոչ է անում չտրվել միջէթնիկ լարվածության սադրանքներին

ՄԻԵԴ-ը Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որեւէ գործ չի քննել․ Վահե Գրիգորյանը հերքում է հրապարակումները

ՀՆԱ-ի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%․ Բաբկեն Թունյան

Պանթյուրքական շարժումները ժամանակակից Իրանում․ ի՞նչ կառույցներ են ղեկավարում դրանք

Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ. բողոք կներկայացնի նաեւ պաշտպանը