Երևան
12 °C
Լուսանկարը՝ ՀՀԿ 16-րդ համագումարից, 2016 թվական, նոյեմբեր
Հանրապետական բարձր մակարդակի մի շարք գործիչներ շարունակաբար հայտնում են «իրենց անձնական տեսակետն» առ այն, որ Սերժ Սարգսյանն իր անցած ուղիով, առկա հմտություններով եւ կարողություններով ուղղակի անփոխարինելի է երկրի ղեկավարի պաշտոնում: Նրանք միաժամանակ նշում են, որ ՀՀԿ շրջանակներում վարչապետի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել: Թեեւ նրանց բոլորի թեկնածուն նույնն է՝ Սերժ Սարգսյանը, սակայն տարբեր են մոտեցումները: Մոտեցումներից մեկն այն է, որ ներկա մարտահրավերներին ծանոթ է եւ կարող է դիմագրավել միայն Սերժ Սարգսյանը: Մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանը մարտի 5-ին Ծիծեռնակաբերդում իր լիարժեք աջակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածությանը, նշելով որ Սարգսյանն իր համար անփոխարինելի է:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեռեւս փետրվարի 11-ին ասել էր, որ Սերժ Սարգսյանին տրվող քաղաքական գնահատականները՝ հատկապես անվտանգային եւ արտաքին քաղաքական ուղղություններին, «հիմնված են բացառապես ոլորտային հաջողությունների վրա»: Նա նաեւ նշել էր «տեսանելի այլընտրանքի բացակայության» մասին: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիությանը, ապա արդեն մարտի 3-ին ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, որ այդ «թեզը բացարձակ կապ չունի պաշտամունքային ընկալումների հետ»: Ուշագրավ է, որ Աշոտյանը, անդրադառնալով հասարակական հնարավոր բողոքին, չի բացառում, որ «տասնյակ հազարավոր մարդիկ... քաղաքական լուծումներին այդ ժամանակահատվածում համաձայն չեն լինի եւ կարող են օրենքով իրենց բողոքն արտահայտել»:
Այս հարցում փոքր-ինչ տարբերվում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքը: Ընդդիմության օրակարգը՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանի վարչապետացումը, նա համարում է կեղծ: Իսկ Սերժ Սարգսյանի վարչապետացման հարցով կիսում է նշված կուսակիցների կարծիքը: 2014 թ. էլ Սերժ Սարգսյանի արած հայտարարոթյունը, թե ինքը Սահմանադրական բարեփոխումներից հետո կառավարման խորհրդարանական մոդելի անցնելու պարագայում չի հավակնի նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնին, ՀՀԿ խոսնակը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Վարչապետ ու նաեւ նախագահ չլինելու մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է այլ ժամանակաշրջանում եւ այլ իրողությունների պայմաններում»։ Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ նույն Շարմազանովը, բացատրելով, թե ինչպես կարող է քաղաքական, պետական գործիչն ասել մի բան, հետո հրաժարվել իր խոսքերից, բերեց Չերչիլի ու դը Գոլի օրինակները, ըստ էության զուգահեռներ անցկացնելով Սերժ Սարգսյանի եւ համաշխարհային այս երկու պատմական լիդերների միջեւ: Սա մի քիչ տարօրինակ է, որովհետեւ Շարմազանովը, օրինակ, լավ գիտակցում է, որ ինքը դեռ շատ հացուպանիր պետք է ուտի, որ Սերժ Սարգսյանի մակարդակի քաղաքական գործիչ դառնա: Այս մասին նա ասել էր «Հայկական ժամանակ»-ի թղթակցին տված հարցազրույցում: Իսկ Սերժ Սարգսյանը փաստորեն Չերչիլին եւ դը Գոլին հասնելու համար հացուպանրի կարիք չունի, նա արդեն նույն մակարդակի վրա է, ինչի համար մնում է նրան եւ Շարմազանովին միայն շնորհավորել:
Ու քանի որ ՀՀԿ-ի շարքերում Սերժ Սարգսյանը միակն է, որ նման կալիբրի գործիչների հետ ոտք է մեկնում, ապա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, ըստ ՀՀԿ խոսնակի անձնական կարծիքի, նա էլ պետք է լինի: Եվ այնուամենայնիվ Շարմազանովը «Ազատության» եթերում ասում էր, որ դա իր կարծիքն է, իսկ ՀՀԿ-ում հարցը կքննարկեն ապրիլի 9-ից հետո եւ մեկ շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն: Դա փոքր-ինչ հակասության մեջ է մտնում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքի հետ, ըստ որի՝ մինչեւ ապրիլի 9-ը Դաշնակցությունը «ներքին կարգով» տեղյակ կլինի, թե ով է կոալիցիայի թեկնածուն: Այս մասին Արմեն Ռուստամյանն ասաց երեկ առավոտյան ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Նա ասաց, որ իրենք ներքին կարգով տեղյակ կլինեն, թե ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն, սակայն պաշտոնապես հարցը կքննարկեն ապրիլի 9-ից հետո: Եթե ՀՀԿ-ում հարցը քննարկելու են միայն ապրիլի 9-ից հետո, ինչպե՞ս է մինչեւ այդ կոալիցիոն գործընկերը ներքին կարգով տեղյակ լինելու:
Երեկվա ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերթական անգամ ասաց, որ որոշումը կայացվելու է կուսակցության կողմից: Այս հարցով նախորդ հայտարարություններից այս մեկը տարբերվեց իր կտրուկ ձեւակերպմամբ. «Սերժ Սարգսյանը, բացի Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը լինելուց, շարքային կուսակցական է եւ պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին»,- ասաց Բաղդասարյանը: Բարդ է, սակայն ՀՀԿ-ում պատկերացնել որեւէ մեկին, որը կարող է պարտադրել Սերժ Սարգսյանին իր կամքին հակառակ նշանակվել վարչապետ: Անհասկանալի է նաեւ՝ ինչո՞ւ պետք է Սարգսյանը առհասարակ դեմ լինի վարչապետ նշանակվելուն: Ինչեւէ, դրանից հետո Բաղդասարյանը եւս մեկ միտք արտահայտեց, որից հետո ամեն ինչ ընկավ իր տեղը: Նա հորդորեց անակնկալների չսպասել, թեեւ հետո փորձեց շտկել իրավիճակը, նշելով որ «քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»։
Նման բնույթի հայտարարություններն ավելի են ամրացնում վստահությունը, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը: Իսկ այն, որ երեկ հայտարարվեց, որ հարցը կքննարկվի միայն ապրիլի 9-ից հետո եւ մեկ շաբաթվա ընթացքում կհայտարարվի արդյունքների մասին, ակնհայտ է դարձնում, որ գոյություն ունի քաղաքական որոշում՝ Սերժ Սարգսյանի անունը որպես թեկնածուի հրապարակել միայն վերջին պահին, տվյալ դեպքում՝ ապրիլի 16-ին: Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ օրենքում արված փոփոխության համաձայն, կարող են վարչապետի թեկնածուին առաջադրել ապրիլի 16-ին եւ ընտրությունը անցկացնել 17-ին: Սա նման է թաքուն-թաքուն վարչապետ դառնալուն: Եթե ամեն ինչ այսպես ընթանա, կստացվի, որ Սերժ Սարգսյանը, նախ խոստացավ չառաջադրվել վարչապետի պաշտոնում, ապա դրժեց իր իսկ խոսքը, եւ վերջում ծածուկ ընտրվեց վարչապետ՝ հասարակությանը նույնիսկ արձագանքի ժամանակ չթողնելով:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT