Ձերբակալվել է ՀԿԳ ավագ քննիչ. նա փորձել է կաշառքով բանակից ազատել մի շարք զորակոչիկների

ՀՀ ԿԱ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող քննիչի կողմից քաղաքացու օժանդակությամբ գումարի դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, ապօրինի գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաեւ իր վարույթում գտնվող գործերով անցնող անձանց օգտին գործողություններ կատարելու համար կաշառք ստանալու մասին:

Ինչպես հայտնում են գլխավոր դատախազությունից, ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննությամբ ձեռք են բերվել առերեւույթ հանցանք կատարելու կասկածանքի համար բավարար փաստական տվյալներ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Ա.-ի կողմից քաղաքացի Ս.Ա.-ի օժանդակությամբ զորակոչման ենթակա մի շարք զորակոչիկների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատվելու կամ ապօրինի տարեկետումներ ստանալու գործընթացին պաշտոնեական դիրքն օգտագործելով  նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Ա.-ն, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ս.Ա.-ն։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
1767 դիտում

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Միշտ կարիք կա զարգացնելու մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը. Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու համար. գործը դատարանում է

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ կբարեկարգվի փողոցը, նստարանները, ցանկապատները

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Բախում չի լինի. Սամվել Բալասանյանը կազատագրի Գյումրու զավթված մայթերն ու կանաչ գոտիները

Գրավատների ու փոխանակման կետերի տուրքի բարձրացումը մի շարք բացասական հետեւանքների կհանգեցնի. պատգամավոր

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Բժշկական հրաշք. գանգուղեղի ծանր վնասվածքով 2-ամյա Նարեկի փրկության պատմությունը (տեսանյութ)

Արմավիր քաղաքը հայտ է ներկայացրել՝ ամբողջությամբ նորոգելու-ասֆալտապատելու 2 փողոցներ՝ մայթերով

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությամբ 36 միլիարդ դրամի վնաս է հայտնաբերել

Հաագայի դատարանը Բոսնիայի սերբ առաջնորդ Ռադովան Կարաջիչին դատապարտեց ցմահ ազատազրկման

Մալթայի երաժշտության օրեր Հայաստանում. միջմշակութային շփման հնարավորություն երաժիշտների և երաժշտասերների համար

4 հոգով դանակահարել են 53-ամյա ու 29-ամյա տղամարդկանց. ոստիկանությունը փնտրում է դանակահարողներից 2-ին

Դեբեդում ջրահեղձ եղած աղջկա դին դուրս է բերվել Քարկոփ համայնքի ՀԷԿ-ի տարածքից (լուսանկարներ)