ԵՊՀ ֆակուլտետներից մեկի փոխդեկանը խոչընդոտել է ուսանողների ազատ տեղաշարժը. «ԵՊՀ Ռեստարտ»

22/03/2018 schedule19:29

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի փոխդեկան Էդգար Քալանթարյանը օրերս խոչընդոտել է ուսանողների ազատ տեղաշարժը՝ մասնավորապես, երբ «ԵՊՀ  Ռեստարտ» նախաձեռնության անդամները ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկում են կազմակերպել, փոխդեկանը կանգնել է դահլիճի դռների առաջ ու թույլ չի տվել, որ ուսանողները մտնեն ներս, մասնակցեն քննարկմանը: Վերջինս պատճառաբանել է, թե դասերն ավելի կարևորն են և ուսանողները պետք է դասի լինեն:

Այս մասին «ԵՊՀ Ռեստարտ»-ի անդամները նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հանդես են եկել հայտարարությամբ.

«Մինչ կառավարությունն ու ԵՊՀ ղեկավարությունը բարձր ամբիոններից վերամբարձ տեքստեր են կարդում ուսանողակենտրոն կրթական համակարգի և ակադեմիական ազատությունների մասին, այդ նույն ժամանակ ԵՊՀ-ում խոչընդոտում են ուսանողների ազատ տեղաշարժման և կամարտահայտման բնական իրավունքները։

Մասնավորապես՝ մարտի 20-ին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Էդգար Քալանթարյանը կանգնել էր Պալեանների դահլիճի դռների դիմաց և փաստացի թույլ չէր տալիս, որպեսզի ուսանողները ներս մտնեն ու մասնակցեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկմանը՝ պատճառաբանելով, թե դասերն ավելի կարևորն են և ուսանողները պետք է այդ ժամանակ դասի լինեն: (ՀՀ Սահմանադրության հոդված 42-ով․ Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, իսկ հոդված 5-ով՝ Պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով):

Մի շարք ուսանողների կողմից հարցի բարձրաձայնումից հետո «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը, հասկանալով, որ լռելը բերում է հարցի խորացմանը, նշում է, որ նախաձեռնության անդամներից երկուսը` Յուրա Մովսեսյանը և Անի Վարդանյանը առանձին-առանձին, անձնական զրույցի նպատակով հրավիրվել են դեկանատ և նույն անձի կողմից ստացել են «բարի խորհրդի» վարագույրի տակ թաքնված զգուշացում, որ այդպիսի գործերով (նկատի ունենալով «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության շրջանակներում ծավալած գործունեությունը) պետք չէ զբաղվել, քանի որ դա կարող է բերել վատ հետևանքների։

Ակնհայտ է, որ փոխդեկանի նման վարքագիծը արդյունք է հստակ ուղղորդման։

Համանման իրավիճակները լուռ վկայությունն են այն բանի, որ ինչպես ԵՊՀ-ն, այնպես էլ ամբողջ կրթական համակարգը թաղված են խորը ճահճի մեջ։ Հակառակ դեպքում գիտնական-մանկավարժը երբևէ այդպիսի պարզունակ մանրախնդրության չէր դիմի, ինքն իր բարձր կոչումը հողին չէր հավասարեցնի, այլ ընդհակառակը՝ կգար ու իր ներկայությամբ կխրախուսեր ուսանողների քննական միտքն ու պայքարելու, ինչ-որ դրական փոփոխությունների հասնելու ձգտումները։

Միջադեպերը ապացույցն են նաև այն իրողության, որ ո՛չ կառավարությունը, և ո՛չ էլ ԵՊՀ-ն որևէ կերպ հակված չեն կրթական համակարգում բարենորոգումներ իրականացնել։ Օրենքի նախագիծը պարզապես թղթի կտոր է, իսկ մեկնարկած գործընթացը՝ ընդամենը կեղծիք։

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը դատապարտում է փոխդեկան Էդգար Քալանթարյանի հակամանկավարժական և հակաիրավական վարքագիծը՝ հույս հայտնելով որ նա ոչ միայն պատասխանատվության կենթարկվի, այլ նաև կհասկանա, թե արժեքային ինչպիսի ցածր տիրույթում է հայտնվել։

Այսպիսի պայմաններում «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությանը այլ ելք չի մնում, քան պայքարը շարունակել էլ ավելի ուժգնությամբ ու վճռականությամբ, քանի որ հիվանդ կրթական համակարգը պետք ունի վիրահատական հրատապ միջամտության»,-ասված է հայտարարության մեջ:

Տպել
3062 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին