ԱԱԾ-ն հայտնաբերել է «գոլդ» համարանիշեր գողանալու և դրա դիմաց մեծ գումարներ շորթելու դեպքեր

23/03/2018 schedule18:41

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկություններն իրացնելով  բացահայտել են ավտոմեքենաների ցանկալի եւ մեծ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշներին ապօրինի տիրանալու եւ դրանք վերադարձնելու դիմաց քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ շորթելու դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի Կ.Մ.-ն 2018 թվականի հունվար-մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ապօրինի տիրացել է Երեւան քաղաքի տարբեր վայրերում կայանված առնվազն 11 ավտոմեքենաների թանկարժեք (250 հազարից մինչեւ 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ) համարանիշների՝ ավտոմեքենաների դիմապակու վրա թողնելով այլ պետության բջջային օպերատորի հեռախոսահամարներ, որոնց միջոցով կապ հաստատելով սեփականատերերի հետ՝ համարանիշները վերադարձնելու դիմաց պահանջել է 120.000-ից մինչեւ 1 մլն դրամի չափով գումարներ՝  սպառնալով չհամաձայնելու դեպքում ոչնչացնել դրանք:

Օգտվելով այն հանգամանքից, որ զույգ համարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չի տրամադրվում` վերոնշյալ անձին հաջողվել է 10 դեպքով ավտոմեքենաների սեփականատերերից շորթել գումարներ, իսկ մեկ դեպքով չվերադարձված համարանիշները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են դեպքի վայրի հարակից տարածքում:

Առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետի («Շորթում, որը կատարվել է խոշոր չափերով») հատկանիշներով, որում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել  դեպքերի հանգամանքների վերաբերյալ կարեւորություն ներկայացնող ցուցմունքներ: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու եւ նշված հանցանքին հնարավոր առնչակից անձանց պարզելու ուղղությամբ:

Տպել
3339 դիտում

Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. մնաց 19 պետություն

Սկանդալ Երեւանում. մանկապարտեզի երեխաների սնունդը գողացել եւ տեղափոխել են ռեստորան

Աշոցքի դահուկասպորտի փառատոնին կմասնակցի Սվիտալսկին, գուցե նաեւ ՀՀ կառավարության անդամներ

Ընտրական հանցագործության համար ազատազրկմամբ պատիժ նշանակել. դատախազը և ՀՀ վերաքննիչ դատարանը համակարծիք են

Անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները ՀՀ դիվանագիտական անձնակազմի նվիրված ծառայության նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Ավելի քան 90 մլն դոլար. ԵՄ-ն Վրաստանը դրամական փոխանցումներով առաջ է անցել Ռուսաստանից

Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում. ռադիոյի նոր ԺՊ-ն չի ցանկանում տնօրեն դառնալ

Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է հոգեբուժական կենտրոնի տնօրենի ԺՊ. մինչեւ տնօրեն մեկ քայլ է

Երջանկության նախագիծ. Հովիկ Չարխչյան

2 բնակարան, 1 առանձնատուն. ի՞նչ ունեցվածք ունի վերջերս ՀԱՀ-ի քոլեջի դեկան նշանակված նախկին փոխվարչապետը

5455 ապօրինի հատված ծառեր. «Հայանտառ»-ի աշխատակիցները կազմել են 278 արձանագրություն

Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ. Շուշան Դանիելյան

Ինչպե՞ս պաշտպանել էլեկտրոնային փոստերը հաքերներից եւ ի՞նչ մեխանիզմով են հաքերները դրանք կոտրում. պարզաբանում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ

Ավազակային հարձակում Երեւանում. կրկին թալանել են Varks.am-ի գրասենյակը