Դատախազությունն ընթացք է տվել Ներսես Պողոսյանի կնոջ կողմից արված հայտարարություններին

ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք է տվել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների գործով դատավճռի հրապարակումից հետո արված հայտարարությանը:

Մասնավորապես դատավճռի հրապարակումից հետո Ներսես Պողոսյանի կնոջ՝ Լիա Պողոսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Լիա Պողոսյանը մեր զրույցում հայտարարել էր, որ Ներսես Պողոսյանին կալանավորելու առաջին օրվանից նրա նկատմամբ անձնական թշնամանք է եղել նախկին քննիչ եւ ներկա փաստաբան Ամրամ Մակինյանի կողմից. «Զգույշ եղեք իրենից, ինքը էն մարդն է, ով մեղադրյալի ստորագրություն է կեղծում»: Նա նաեւ Գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել երկու դրվագներով. «Փաստաթուղթ կեղծելու, անձնական սպառնալիքներ հնչեցնելու Ներսեսին հասցեին...Իր հացադուլի ժամանակ ես հասա մինչեւ գլխավոր դատախազի տեղակալ, հիմա հասնելու եմ մինչեւ գլխավոր դատախազ ու ապացուցեմ, որ այս մեղադրանքում տրամաբանություն չկա», - հայտարարել էր Լիա Պողոսյանը: Նման հայտարարությամբ իր վերջին խոսքում հանդես էր եկել նաեւ Ներսես Պողոսյանը:

Տպել
2417 դիտում

Մոտ 3 ամսից կլինեն նոր դրոշմապիտակներ՝ ավելի ամուր կպչող, պոկվելիս էլ ավելի անվտանգ. նախարար

Մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն` ձեր իսկ բարօրության համար. Մարուքյանը` ադրբեջանցիներին (տեսանյութ)

Խոշոր վթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին. կան տուժածներ, 2 զոհ

Երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և հայ-թուրքական հարաբերույթյուններում. Չավուշօղլու

Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը 16 տարեկան է (տեսանյութ)

Ապարան քաղաքում շտապօգնության «ՈՒԱԶ»-ը արգելափակվել էր ձյան մեջ. օգնել են փրկարարները

Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել. չեն ընդունում կասկածանքը

Երեւանում վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան

Գյումրիում բնակբաշխան աղմկահարույց շղթա է բացվում. փաստերն ուսումնասիրում է դատախազությունը

Ադրբեջանում այս օրերին անցկացվում են վերջին տարիների ամենամասշտաբային բողոքի ցույցերը

Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուփշուր անող 5 քաղաքացիները (տեսանյութ)

Tiv1.am կայքը ֆինանսավորողն այլեւս ցանկություն չունի աշխատել այդ թիմի հետ, նրանք, փաստացի, մեջքից խփել են․ կայքի տնօրեն

Կրկին թալանել են Varks.am-ը, այսօր արդեն երկրորդ անգամ. տարել են 600 հազար դրամ

Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում

Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար