Հասարակության ամենամեծ թերությունը երիտասարդության անկազմակերպվածությունն է. ԵՊՀ ռեկտոր

10/04/2018 schedule20:48

ԵՊՀ ռեկտորը հանդիպել է ուսանողության հետ:

Հանդիպմանը ներկա էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

ԵՊՀ մամլո հաղորդագրության համաձայն, Արամ Սիմոնյանը երիտասարդ համալսարանականներին ողջունեց և շնորհակալություն հայտնեց հանդիպումներ կազմակերպելու, ինչպես նաև բուհի գործունեության տարբեր բնագավառների գործընթացների հանդեպ հետևողական լինելու համար:

Նրա խոսքով՝ երկու շաբաթ ընդմիջումից հետո վերսկսվել են ավանդական դարձած  հանդիպումները, ինչը ողջունելի է: Մինչև ուսանողների կողմից բարձրացվեիք հարցերին անցնելը՝ ԵՊՀ ռեկտորը խոսեց համալսարանական գործընթացների մասին:

«Հաջորդ տարի լրանում է Մայր բուհի 100-ամյակը, որը մեզ համար մեծ իրադարձություն է: Անշուշտ,  մենք պատրաստվում ենք մեծ շուքով նշել այդ հոբելյանը: Հուսով եմ, որ ուսանողները շատ ակտիվ կմասնակցեն, այդ տեսակետից դուք առանձնահատուկ դիրքում եք և հպարտանալու բան կունենանք, որի մասին կպատմենք ձեր երեխաներին, թոռներին, հուսով եմ նաև՝ ծոռներին: Բավականին շատ գործ ունենք անելու: Արդեն ռեկտորատի կողմից հաստատվել է ծրագիր,  ըստ որի՝ սկսել ենք մեր հոբելյանական գործերը: Բայց ինչպես յուրաքանչյուր միջոցառում, հոբելյանական միջոցառումներն առավել ևս պահանջում են նյութական մեծ միջոցներ, բացի անհրաժեշտ ջանքերի գործադրումից: Ահա այստեղ բավականին նեղ վիճակում կհայտնվենք, եթե մեզ օգնության չգա ՀՀ կառավարությունը: Հույս ունեմ, որ ՀՀ կառավարությունը, գիտակցելով ԵՊՀ 100-ամյակի համապետական բնույթը, մեզ որոշակի աջակցություն ցույց կտա:

ՀԿ-ներին, անհատ ձեռներեցներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին նույնպես  մտադիր ենք դիմել: Նշեմ, որ որոշներին արդեն դիմել ենք Մայր բուհին օգնություն ցուցաբերելու համար, այն պարտադիր չէ նյութական լինի, օգնությունը կարող է լինել բարոյական և խորհրդատվական, որպեսզի կարողանանք ըստ արժանվույն նշել ԵՊՀ-ի 100-ամյակը: Մեր սեղմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանենք, որպեսզի Մայր բուհի հոբելյանն անցնի բարձր մակարդակով: Հուսով ենք, որ մեր ուսանողությունը շատ ակտիվ կմասնակցի, մեզ կօգնի հոբելյանական օրերին միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքներում»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Արամ Սիմոնյանն անդրադառնալով Մայր բուհում իրականացվող վերանորոգման աշխատանքներին՝ նշեց, որ երազում է նորովի տեսնել համալսարանի շրջակայքը. «Այն իր տեսքով վատը չէ, բայց կա նոր նախագիծ, որտեղ միանգամայն յուրովի և ժամանակակից ձևով  է նախագծված համալսարանի շրջապատը: Ըստ նախագծի՝ ամենակարևորն ուսանողների և դասախոսների համար պետք է ստեղծվեին ազատ գոտիներ՝զերծ մեքենաներից: Ցավոք սրտի, բավականին մեծ գումարներ են պահանջվում այն իրագործելու համար: Նախագծի մեծագույն մասը մենք չենք կարող իրականացնել, բայց որոշ ծրագրեր, այնուամենայնիվ, կիրականացնենք: Մեր հաշվարկներով ամբողջ ծրագրի իրականացումն ահռելի ծախսեր է պահանջում: Սակայն ծրագրից որոշ կետեր կիրականացնենք. Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի առջևի հնաոճ ավազանը կվերացնենք, որտեղ կպատրաստենք մի փոքրիկ ծաղկանոց՝ գեղեցիկ տեսք տալով համալսարանին: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի աստիճանահարթակն ամբողջությամբ կվերանորոգվի: Դուք նկատել եք, որ այս վերջին երեք տարիների ընթացքում սալիկապատվել է բուհի հետևի հատվածը»,- հավելեց Ա. Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորը, խոսելով այս տարվա ընդունելության քննությունների մասին, նշեց՝ այս տարի, անշուշտ, բուհի դիմորդների թվի հետ կապված մտահոգիչ խնդիրներ կան: «Այս տարի ավարտում է 9000 -ից մի քիչ ավելի դպրոցականներ, իսկ նախկին տարիներին այդ թիվը հասնում էր  18000-ի, 20000-ի: Այս խնդիրը կապված է 12-ամյա կրթությանն անցում կատարելու հետ: Այս տարի բուհում կամ քոլեջում սովորել ցանկություն են հայտնել շուրջ 5000 դպրոցականներ: Անցած տարիներին մենք մոտ 5000 դիմորդներ էինք ունենում, այս տարի, եթե ունենանք 1000 կամ 1200 ուսանող, ես շատ գոհ կլինեմ: Ավանդաբար դիմորդների 1/3-ը գալիս է ԵՊՀ, սակայն  անհայտ է՝ ինչ կլինի, որը բնականաբար հոբելյանական տարվա համար շատ վատ անակնկալ է, քանի որ վարձավճարների հետևանքով է գոյանում բուհի բյուջեի մեծ մասը: Մենք լիահույս ենք, որ համալսարանը շարունակելու է իր առաջնորդի դերը»,- նկատեց Ա. Սիմոնյանը:

Մայր բուհի ղեկավարը, անդրադառնալով ԵՊՀ-ի հասցեին հնչեցրած քննադատություններին, նշեց, որ մեր հասարակության մեջ սովորույթ է դարձել քննադատել ամեն ինչ, այդ թվում նաև քննադատության մի առյուծի բաժին հասնում է ԵՊՀ-ին, որը, իր կարծիքով,անարդար է: «Այսօր համալսարանն ամեն ինչ անում է միջազգային ասպարեզում հավուր պատշաճի հանդես գալու համար: Մեր տարեկան բյուջեն մոտ 10 մլրդ դրամ է, եթե մեզ նման փոքր երկրների հետ համեմատվենք, ապա ասեմ, որ Թբիլիսիի պետական համալսարանի բյուջեն 3 անգամ ավելի է մեր բյուջեից: Սակայն մեր ուսանողությունը շատ ավելի բարձր տեղեր է կարողանում զբաղեցնել միջազգային մրցույթներում»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:

«Մայր բուհին ինչքան էլ քննադատում են, շատ հաճախ հանիրավի, իսկ երբեմն էլ իրավացի, այնուամենայնիվ, մենք զարմացած ենք, որ հասարակությունը նման վերաբերմունք ունի համալսարանի հանդեպ: Անկախ ամեն ինչից՝ մենք մեր գործն անում ենք, մեր հնարավորության սահմաններում: Կարծում եմ, որ Մայր բուհում սովորելու համար պետք է հպարտ լինեք, քանի որ այս բուհն ունի ավանդույթներ և ներուժ, որոնք շարունակական են լինելու: ԵՊՀ-ում ունենք բանիմաց և ուժեղ թիմ, ովքեր շատ նվիրված աշխատում են Մայր բուհի պատիվը բարձր պահելու համար»,- փաստեց Մայր բուհի ղեկավարը:

 Ուսանողներից մեկի հարցին, թե Նախորդ հոկտեմբերին՝ գիտխորհրդի նիստի ժամանակ, երբ ՈՒԽ-ն բացակայում էր, որոշ դեկանների կողմից խիստ քննադատական խոսքեր հնչեցին ուսանողական կառույցի հասցեին: Մասնավորապես Արամ Սիմոնյանը նշել է, որ ՈՒԽ-ն այն կառույցը չէ, որ ներկայացնում է ամբողջ ուսանողությունը, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը նշել է, որ դրանք մի «թայֆա»  են, ովքեր ընկերական շրջապատում ընտրում են իրենք իրենց, արդյո՞ք այս ամիսների ընթացում ռեկտորի վերաբերմունքն ու գնահատականը փոխվել է ՈՒԽ-ի նկատմամբ, թե՞ ոչ: 

Ռեկտոր Սիմոնյանը պատասխանել է. «Խնդիրներ եղել են, չեմ ժխտում, սակայն դրանք, հուսով եմ, անցյալում են: Վերը նշված գնահատականները գուցե պահի ազդեցության տակ հնչած խոսքեր են եղել, որոնք սխալ են: Սակայն պետք է նշեմ, որ , այո՛, ՈՒԽ-ն դեռևս չի դարձել մեր ամբողջ ուսանողության շահերն արտահայտող կառույց: Այսօր ուսանողական կառույցն ավելի ակտիվ ու նպատակային է գործում, և հուսով եմ, որ մոտ ապագայում ՈՒԽ-ն կդառնա այն կառույցը, որը կխոսի ամբողջ ուսանողության անունից: Միշտ էլ ուսանողական խորհրդի հանդեպ հատուկ վերաբերմունք եմ ունեցել, քանի որ կանգնած եմ կառույցի կազմավորման ակունքներում: Մեր ՈՒԽ-ն այսօր ամենակազմակերպված ուսանողական կառույցն է, որը մեծ հեղինակություն ու հարգանք պետք է ունենա նախ և առաջ ուսանողության շրջանում: Ցավոք, ՈՒԽ-ն երբեք էլ, նույնիսկ խորհրդային կարգերի ժամանակ, ուսանողության լայն շրջանակում չի ունեցել հստակ հեղինակություն: Իմ խորին համոզմամբ՝ մեր հասարակության ամենամեծ թերություններից են երիտասարդության անկազմակերպվածությունը և հեղինակավոր  լիդերների բացակայությունը: ՈՒԽ-ն հենց այդ հեղինակությունը պետք է լինի:

 

Տպել
1809 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է