Գյումրիում 4-րդ հարկից երեխա է ընկել, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար. լրացված

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրիում: Կոշտոյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից տղա երեխա է ընկել ներքեւ: Մոտ 2.5 տարեկան փոքրիկը ծարահեղ ծանր վիճակով ժամը 12:00-ին տեղափոխվել է «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց: Երեխան հիվանդանոց է ընդունվել ծայրահեղ ծանր, կրիտիկական վիճակում, պոլիտրավմա ախտորոշմամբ: Հիմնական տրավման գանգուղեղի կոտրվածքն ու  փակ վնասվածքն է եղել: Փոքրիկը նաեւ ունեցել է բազմաթիվ կոտրվածքներ, կրծքավանդակի, որովայնի շրջանի սալջարդ, արմունկի բաց կոտրվածք եւ արնամիզություն, որն, ըստ մասնագետների, խոսում է նաեւ երիկամների տրավմայի մասին:

«Երեխան գիտակցություն չուներ, միանգամից արվել են բոլոր ռեանիմացիոն միջոցառումները, միացվել է արհեստական շնչառության ապարատին, որպեսզի հնարավորինս պահպանվեն կենսական օրգանների ֆունկցիաները: Անմիջապես կապնվել ենք  Երեւանի «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի հետ, կազմակերպել ենք նեյրովիրաբույժի եւ ռեանիմատոլոգի արտագնա կոնսուլտացիա: Իրենք արագ եկել են, որոշակի միջոցառումներ իրար հետ ենք իրականացրել,  երեխայի վիճակում իհարկե լավացում չի նկատվել, կարելի է ասել նորից վատացում  է նկատվել, եւ երեխային տեղափոխել են Երեւան»,-ասաց «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Ներկա պահին բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

 

 

 

Տպել
2424 դիտում

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են

Կիրակի օրը Հայաստանի 20 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ եւ հերթական ընտրություններ են