Գարեգին Բ-ն ընդունել է Արմեն Սարգսյանին ու նրա տիկնոջը՝ մաղթելով իղձերի իրականություն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը շաբաթ օրը այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Վեհափառն իր շնորհավորանքներն է հղել նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը լավագույնս պիտի ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե´ հայրենիքում եւ թե´ Սփյուռքում, հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Գարեգին երկրորդը հաստատել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու նախագահին հայոց անկախ պետականության զորացման եւ առկա մարտահրավերների հաղթահարման գործում եւ կարելին անել ի սեր եւ ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի:

Վեհափառ հայրապետը Արմեն Սարգսյանին մաղթել է, որ երկրի եւ ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին բարեմաղթանքների համար եւ ընդգծել, որ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի եւ Հայոց եկեղեցու հանդեպ: Նա նաեւ կարեւորել է եկեղեցու համախմբող դերակատարությունը:

Վեհափառը եւ նախագահը խոսել են նաեւ զանազան ծրագրերի մասին։ Հանդիպման վերջում նրանք այցելել են Մայր Տաճար:

Տպել
561 դիտում

Ձեւավորվեց ԱԺ խորհուրդը. Արարատ Միրզոյանի գլխավորությամբ խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել

Բաքվում հայերի ջարդերը վաղեմության ժամկետ չունեն, Ադրբեջանը պատասխան կտա. հայտարարություն

Ընտրվեցին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները. ով՝ որքան քվե է ստացել

2018թ. արձանագրվել է սպանության 36 դեպք. նվազագույն ցուցանիշը 1980 թվականից ի վեր. դատախազություն

Արամ Հարությունյանը Հայաստանում է գտնվում. նրա պաշտպանը հաստատեց, որ նրան չեն թույլատրել լքել երկիրը

Մեզ սպասվում է դինամիկ, շահագրգիռ ու արդյունավետ աշխատանք ԱԺ-ում. Լենա Նազարյան

Տիկնիկայինի աշխատակիցները բողոքում են Ռուբեն Բաբայանից. նրանք դիմելու են դատարան

Վերջնական որոշում այս պահին չկա. Միրզոյանը՝ կառավարության կառուցվածքի նախագծի մասին

Իշխանությունն արդեն լուծել է իր առջեւ դրված թիվ մեկ մարտահրավերը. ԱԺ նախագահը՝ Միքայել Մինասյանին

Սարքում ես Կիկոսի մահը. Գագիկ Ծառուկյանը՝ Հրանտ Մարգարյանին

Մենք հնդկահավերի ֆերմա չունենք. Մանուկյանի որդին՝ աղմուկ հանած հնդկահավերի մասին

Լեւոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով նոր քրեական գործ է հարուցվել

Գագիկ Ծառուկյանը՝ 16 տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ ունենալու մասին

Դատարանը քիչ առաջ Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւանի քաղաքապետարանն ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում հերթապահություն է սահմանել

Հայաստանը ցանկանում է խորացնել համագործակցությունը Եվրապոլի հետ. ՀՀ դեսպանը հանդիպել է կառույցի գործադիր տնօրենին

Թուրքիայի Մեջլիսը մերժել է Հրանտ Դինքի սպանության ուսումնասիրության պահանջը

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը երկրորդ անգամ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր Մայրապետյանի գործով դատարանի որոշումը կատարելու համար. ԱՆ

Երեւանում արտակարգ դեպք է գրանցվել. անցած գիշեր զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ