Ցուցարարներին ծեծած Մասիսի քաղաքապետի եղբորը չեն ներկայացրել նախաքննական մարմնին

Օրեր առաջ՝ Հերացի փողոցում ցուցարարներին ծեծի ենթարկած Մասիսի քաղաքապետի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին եւ նրա ուղեւորներին ոստիկանությունը դեռ չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ  այդ օրվա դեպքի տեսագրություններն ու լուսանկարներն ուղարկվել է իրավասու մարմնին, գրավոր հանձնարարությամբ, որպեսզի միջադեպի մասնակիցներին ներկայացնեն վարույթն իրականացնող մարմնին: Մեր հարցին, թե ցուցարարներին ծեծի ենթարկած անձանց ինքնությունները հայտնի՞ է, Տռուզյանը փոխանցեց, որ մի մասինը հայտնի է, մյուս մասինը՝ ոչ: Մեր տեղեկություններով, այս գործով արդեն իսկ հարցաքննվել են ծեծված անձինք: Ի դեպ, չնայած տեսագրությունների առկայությանը, այս դեպքով դեռ քրեական գործ անգամ հարուցված չէ: ՔԿ նախագահի խորհրդականը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվի համապատասխան դատավարական որոշում:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ 62ss465 պետհամարանիշով «Բրաբուս» մեքենայի վարորդի միջեւ: Այդ մեքենայի վարորդն ու ուղեւորները հարձակվեցին ուսանողների վրա, ծեծեցին եւ հայհոյեցին նրանց եւ նստելով մեքենան, հեռացան։ Ոստիկանները, սակայն, այդպես էլ նրանց չհետապնդեցին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ակտիվիստներին հարվածողը Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է՝ Գոռ Համբարձումյանը. ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսայի եղբայրը: 

Տպել
4733 դիտում

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Հայտարարություն մրցույթի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների

Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ ատրճանակով ու պայթուցիկով սպառնալու, ավազակության համար

Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կանանց 3 ազգային ընտրանի կունենա

Նվազել են գրիպով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Հրազդանին պատկանող անտառային տարածքը հանձնվել է պաշտոնյաների, կառուցվել են հանգստի գոտիներ

ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին. վարչապետը հանդիպել է Սումանտրա Չակրաբարտիին

Ինչու է թանկացել ցորենը եւ արդյոք այդ թանկացումը կբերի հացի թանկացման. մեկնաբանում է ՏՄՊՊՀ նախագահը

Քաղաքապետարանում նախկինում աշխատանքից ազատել են հետին ամսաթվերով, օրենք խախտելով. ահազանգ

ՔՊ-ն ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակն իրենով անելու մտադրություն չունի

Թողարկվել է նոր նամականիշ՝ «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմայով

Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի ընտրանու կազմում հավաքի է. Արթուր Ալեքսանյանը դեռ չի ապաքինվել

Սերգեյ Բագրատյանը, որն ինքնապարգեւատրումները բարոյական չի համարում իրեն պարգեւատրել է 115 հազար դրամով

Գեղամ Գեւորգյանը չի նշանակվել. մամուլի խոսնակը՝ գյուղնախարարի աշխատանքից ազատվելու մասին

«Իմ քայլը» հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը միավորում են ռեսուրսները. ստորագրվել է հուշագիր

Մանվել Գրիգորյանը քիչ առաջ տեղափոխվեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ