Իրանի եւ «վեցնյակի» միջուկային գործարքը տապալման եզրին է. ի՞նչ սպասել

Իրանի միջուկային գործարքը տապալման եզրին է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ իր նախընտրական խոստմանը, Իսրայելի հետ ջանք չի խնայում այն ռեւիզիայի ենթարկելու եւ վերանայելու համար:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: 

Չնայած ՄԱԳԱՏԷ-ն հայտարարում է, որ Իրանը բարեխղճորեն կատարում է իր վրա վերցրած պարտավորությունները, սակայն ԱՄՆ-ն ու Իսրայելը պնդում են, որ Թեհրանը միջուկային զենքի գաղտնի մշակմամբ է զբաղված: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հազարավոր փաստաթղթերի պատճեններ են ստացել, որոնք վկայում են, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ձեռք բերել:

Թել Ավիվում ապրիլի 30-ին ասուլիսի ընթացքում Նեթանյահուն նաեւ հայտարարել է, որ գերտերությունների հետ 2015 թվականին միջուկային համաձայնագիրը ստորագրելուց հետո Իրանը թաքցրել է իր միջուկային ծրագրի արխիվները:

Եվրոպական երկրները չեն ընդունել Իսրայելի կողմից որպես ապացույց ներկայացված փաստաթղթերի կարեւորությունը, Միացյալ Նահանգները, մինչդեռ, ողջունել է այդ փաստաթղթերը գնահատելով որպես «իրանական ստի» ապացույց:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւս հայտարարել է, որ անձամբ է ուսումնասիրել, այսպես կոչված, «իրանական արխիվի» ֆայլերը, որտեղ ապացույցներ կան, որ Թեհրանը միջուկային զենք է մշակում։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի կայքը։ «Միջուկային զենքի չտարածման հարցերով եւ հետախուզության մեր աշխատակիցները վերլուծում են տասնյակ հազարավոր էջեր եւ թարգմանում են դրանք պարսկերենից։ Վերլուծությունը կշարունակվի շատ ամիսների ընթացքում։ Մեր գնահատականով՝ մեր կողմից դիտարկվող փաստաթղթերը իսկական են»,- ասել է Պոմպեոն։

Պետքարտուղարը նշել է, որ երկար տարիներ շարունակ Թեհրանն աշխարհին համոզել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։ «Իսրայելի ձեռք բերած փաստաթղթերը ցույց են տալիս առանց որեւէ կասկածի, որ իրանական վարչակազմը ճիշտը չի ասում»,- հայտարարել է Պոմպեոն։ Նա հավելել է, որ փաստաթղթերում ասված է, որ Իրանը գաղտնի միջուկային ծրագիր է ունեցել երկար տարիներ շարունակ։ «Իրանը աշխարհից ու ՄԱԳԱՏԷ-ից թաքցրել է ընդարձակ միջուկային արխիվը»,- նշել է պետքարտուղարը։

Պոմպեոն նշել է, որ գործարքը, որը հիմնված էր բարի կամքի վրա, ոչ կառուցողական է եղել։ Այն կառուցվել է Իրանի ստի վրա։ Պետքարտուղարը նշել է, որ հիմա, երբ աշխարհը գիտի Թեհրանի ստի մասին, պետք է բարձրացնել նրա նկատմամբ վստահության հարցը։

«Փաստաթղթերը վկայում են, որ Իրանը տարիներ շարունակ միջուկային զենքի գաղտնի ծրագիր է ունեցել», միեւնույն ժամանակ, սակայն հերքում, որ նման զենք է մշակում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեկ Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք ուղեւորությունից վերադարձին: «Դա նշանակում է, որ գերտերությունների հետ Իրանի միջուկային գործարքը հիմնված չէ բարեխղճության եւ թափանցիկության վրա»,- ասել է Պոմպեոն` հավելելով, որ Իսրայելի ներկայացրած փաստաթղթերը «նոր տեղեկատվություն» են պարունակում։

Թեհրանն այդ մեղադրանքները հերքում է։ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականին Թեհրանի հետ վեց տերության կնքած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ենթակա չէ քննարկման: Այդ մասին հայտարարել էր Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ապրիլի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

«Միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը չի կարող բանակցությունների առարկա լինել»,- ասել Է Ռոուհանին: Նա ընդգծել է, որ «Իրանը «չի համաձայնի ոչ մի նոր սահմանափակման, որը դուրս Է գալիս նրա պարտավորությունների սահմաններից»: Ինչպես հայտնել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում, ավելի քան մեկ ժամ տեւած խոսակցության ընթացքում Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան «ցանկանում Է պահպանել 2015 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները եւ բանակցություններ սկսել երեք հավելյալ թեմաների շուրջ, որոնք վերաբերում են 2025 թվականից հետո Իրանի միջուկային գործունեության վերահսկողությանը, այդ երկրի բալիստիկ ծրագրին եւ կարեւորագույն տարածաշրջանային ճգնաժամերին»:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումը սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

Տպել
1402 դիտում

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորական գումարտակը (տեսանյութ)

Կեղծիք՝ մանկամտության մակարդակի. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անում նավթագազային միջազգային ընկերության դիմաց գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Վրաստանում ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»․Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը

Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ-ի պարգեւատրման ներկայացրած զինծառայողները

Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա․ Զոհրաբ Մնացականյան

Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին

Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է կտավները եւ 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան