Երևան
12 °C
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ուղղաթիռով այցելեց Շուշի՝ մասնակցելու Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին: Համացանցում մի խումբ օգտատերերի կողմից քննարկման առարկա դարձավ այն, որ ուղղաթիռով Փաշինյանին ուղեկցել է նաեւ պրոդյուսեր Հայկ Մարությանը: Վերջերս նաեւ մեծ քննարկման առարկա է դարձել, որ ապագա կառավարությունում Հայկ Մարությանը կարող է զբաղեցնել մշակույթի նախարարի պաշտոնը: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստացանք հենց իրենից:
- Պարոն Մարության, երեկվանից սոցցանցերում քննարկվում է, որ դուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուղղաթիռով Արցախ եք գնացել, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, եւ վերջիվերջո ինչո՞ւ էիք ուղղաթիռով գնացել:
- Դա պատվերով հոդվածներ են, ըստ իս, մարդիկ հասկանում են, որ սա պատվեր է: Ոչինչ, բան չկա, իրենց էլ կարելի է հասկանալ: Ինչ կապված է այցի մասին, ես շատ հաճախ եմ գնում Արցախ, շատ միջոցառումների եմ մասնակցում այնտեղ` ժողովրդի հետ: Մայիսի 9-ը դա մեր համահայկական, համաժողովրդական տոնն է: Շատ եմ այցելում Արցախ, տարբեր այլ գործունեություններով, չեմ ուզում հիմա պատմեմ, որպեսզի տպավորություն չստացվի, թե ինքս ինձ գովում եմ:
Բնականաբար, երեկ Հայաստանի այդ մեծ հաղթանակից հետո, ինձ համար շատ կարեւոր էր գտնվել Արցախում, եւ դա ընդհանրապես կապ չունի պարոն Փաշինյանի այցի հետ: Կա պաշտոնական մաս, եւ կա ընկերական մաս, բացի այս ամեն ինչից՝ պարոն Փաշինյանն իմ ընկերն է, եւ մենք ընտանիքներով ընկերություն ենք անում:
- Որպես ընկեր ե՞ք պարոն Փաշինյանի հետ ուղղաթիռով գնացել:
- Ընդհանրապես ուղղաթիռով գնալու միտք չկար, պարոն վարչապետը գիշերը գնում էր Արցախ, ես նրան ճանապարհում էի, եւ արդեն պայմանավորվածություն կար, որ ես էլ իմ մեքենայով պետք է գնամ եւ այնտեղ միգուցե եւ կտեսնվեինք: Ես մենակ պետք է գնայի եւ պարզվեց, որ ուղղաթիռում ազատ տեղ կա, ինձ առաջարկեցին՝ ուղղաթիռով գնալ, քանի որ դրանից ո՛չ պետական բենզինն էր ավելի ծախսվելու, ո՛չ էլ ուղղաթիռին էր ինչ-որ բան լինելու: Ես որպես քաղաքացի եմ գնացել, ոչ թե պաշտոնական այցի մի մաս:
Իմ գնալը իմաստ ունեցավ այն առումով, որ Արցախի ժողովուրդը ինձ տեսնելով շատ ուրախացավ, ես ժողովրդի հետ էի, պարոն Փաշինյանն էլ իր պաշտոնական այցն էր իրականացնում: Նաեւ առանձին զորամաս եմ այցելել, զրուցել եմ զինվորների հետ: Իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ, որը միշտ անում եմ, ուղղակի այս անգամ տեսախցիկների առաջ եմ հայտնվել:
- Խոսակցություններ են շրջանառվում, որ դուք մշակույթի նախարարի պաշտոնն եք զբաղեցնելու, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
- Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես մշակույթի նախարարությունը կփակեմ, եւ այդ գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն: Չէ՞ որ դարեր ի վեր մեր մշակույթը փոխանցվել է հաջորդ սերունդներին, առանց այդ նախարարության: Հիմա այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին: Ահա, թե ինչու ես չեմ կարող դառնալ մշակույթի նախարար, որովհետեւ 5 օրում կփակեմ այն, եւ գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն (կատակում է Մարությանը):
- Քաղաքական պաշտոն ցանկանո՞ւմ եք զբաղեցնել:
- Ոչ, չեմ ուզում, ոչ մի պաշտոն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄանուել Մանուկյանը ներողություն է խնդրել պաշտպանության նախարարից՝ զրպարտելու և վիրավորելու համար
Զավթված տարածքներ չեն լինելու. Տիգրան Ավինյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան. տեսանյութ
Ընդդիմությունը մինչև այսօր չի կողմնորոշվել, թե որ հարցում է վարչապետին մեղադրում. Չախոյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները
Առատ ձյան կանխատեսումներով պայմանավորված` Երևանում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ. տեսանյութ
Քրեական տարրերը չեն կարող ազդեցություն ունենալ Փարաքարում, առավել ևս՝ ընտրություններում. Մանավազյան. տեսանյութ
Կիևը չի ենթարկվի Ռուսաստանի վերջնագրին, իմ թիկունքում ոչինչ չի որոշվի. Զելենսկին չի այցելի Սաուդյան Արաբիա
Մխիթար Հայրապետյանը կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգի հետ
Գիտենք՝ ում հետևում ով կա, ով է Ռուբեն Մխիթարյանի հովանին. Ղազարյանը՝ Գյումրու ընտրության մասին. տեսանյութ
19-ամյա վարորդը բախվել է շինության պատին, փլուզել այն. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երիտասարդը մահացել է
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների հաստատման տորպեդահարումը կանխելու համար մենք պետք է դրանք կարգավորենք. Լավրով
Գյումրիում մեքենաներ են բախվել, «Լեքսուս»-ը կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել բակում
Թուրքիայում քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ են ձերբակալվել
Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան
Քննարկվել են Հայաստան-Անգոլա համագործակցության խորացման հեռանկարները
ԲՏԱ նախարարը ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները
Փետրվարին «Երևանի ավտոբուս»-ի 15 վարորդ է ազատվել աշխատանքից. Ասատրյան
Բանկը կենտրոնանալու է ՀՀ տնտեսական դիվերսիֆիկացիայի ամրապնդման վրա. նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը
Երբ դիվանագիտության արվեստից խոսելով այն վերածում եք արհեստի, գոնե փինաչիություն մի արեք. Ջուլհակյան
Ամենուր ձյուն կտեղա, լեռնային առանձին մարզերում բուք կլինի, ճանապարհներին՝ մերկասառույց. Սուրենյան
Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. Ռուբիո
Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է. մանրամասներ
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. ինչ հարցեր են շոշափվել
Գևորգ Պապոյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության ընթացքը
Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Ազիզյանն ասել է՝ ինչ է սպասվում
Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից
ՊՆ պատվիրակությունը Աբու Դաբիում առանձին տաղավարով մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին
Սաուդյան Արաբիայում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները
Տեղի է ունեցել նորանշանակ քննիչների երդման արարողությունը. Քննչական կոմիտեն ամփոփել է 2024-ի աշխատանքները
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 18-ին
Ռուս-ամերիկյան բանակցային առաջին նիստն ավարտվել է, կողմերն անցել են աշխատանքային լանչի
Ինչո՞ւ եք մերժել առաջարկը. Թաթուլ Հակոբյանը հարց է հղել Ռոբերտ Քոչարյանին
ՏԿԵ նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր
Ըստ Քոչարյանի՝ ՌԴ առաքելությունը ոչ թե ԼՂ ժողովրդի անվտանգությունն էր, այլ վեճի մեջտեղում կանգնելը. Կարապետյան
Պուտինը պատրաստ է անհրաժեշտ դեպքում բանակցել Զելենսկիի հետ, սակայն նրա լեգիտիմությունը կասկածելի է. Պեսկով
Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT