Նորակերտ համայնքի ճանապարհը փակ է, պահանջում են գյուղի բյուջեի ծախսերի հրապարակայնացում

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչներն այսօր վաղ առավոտից իրենց մեքենաներով փակել են գյուղ տանող ճանապարհը: Նրանց բողոքը արդեն 16 տարի համայնքը ղեկավարող գյուղապետ Շահեն Կարապետյանի դեմ է:

Ավելի քան 700 հոգի ստորագրել են գյուղապետին ու ավագանու անդամներին ուղղված բողոքի տակ, նրանք նշում են, որ ավագանին ու գյուղապետն անօրինական գործողություններ են կատարում, համայնքին պատկանող գույք օտարում, անհայտ տարբերակներով տնօրինում համայնքի բյուջեն:

Բնակիչները նշում են, որ ավելի քան 1 տասնամյակ իրենց ոչ մի տեղեկություն չի տրամադրվել՝ գյուղին հատկացված միջոցների, համայնքապետարանի բյուջեի ծախսերի մասին, ուռճացված հաստիքներ կան, ապօրինի ձեւակերպումներով հողերի վաճառք եւս: Այժմ բնակիչները պահանջում են հրապարակայնացնել բյուջեի կատարողական ծախսերը, հաշվետվություն ներկայացնել բնակչությանը նվիրատվությունների, վաճառված կամ օտարված տարածքների մասին, այլապես՝ գյուղապետ Շահեն Կարապետյանն ու ավագանու անդամները ստիպված կլինեն հրաժարական տալ:

Ինքը՝ գյուղապետը, իր ու համայնքապետարանի աշխատանքի դեմ ուղղված բողոքի պատճառ համարում է միայն իր՝ ՀՀԿ անդամ լինելը ու նշում, որ պահանջներն անհիմն են:

Տպել
10785 դիտում

Արտակարգ դրությանն առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2249 բողոք

ՀՀ ոստիկանությունը նոր շտաբի պետ ունի

Հենրիխ Մխիթարյանի գոլը, բարձր գնահատականն ու «Ռոմայի» պարտությունը «Նապոլիի» դեմ խաղում (տեսանյութ)

Բռնություն ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին 80-ամյա հոբելյանի առթիվ

Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը. պաշտպան

Երեւանում հայտնվել են կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ բացատրում կանոնները

Լուվրը կրկին բացում է դռները

Մահացել է իտալացի հանրահռչակ կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն

Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում բոլոր զինկոմիսարիատների մոտ (տեսանյութ)

Հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, գրանցվել՝ 7 մահ. մահերի ընդհանուր թիվը 491 է

Աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր Գավառում եւ Սեւանում․ ինչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փրկարարները Սեւանա լճից դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացու

Մեղրու տարածաշրջանի «Խաչի ձոր» կոչվող տարածքի սարալանջում այրվել է խոտածածկ տարածք

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում պտտահողմը մի քանի ջերմոց տեղից պոկել ու մոտ 200 մետր հեռու է շպրտել

ԿԳՄՍ նախարարը Կապանում հետեւում է մաթեմատիկայի միասնական քննությունների ընթացքին (տեսանյութ)

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք

29 հրշեջ-փրկարար եւ 40 բնակիչ մարել են Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

Մարտունի քաղաքի արտահերթ ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը