Հայաստանը ռազմական կցորդ կուղարկի Լիբանան եւ Ղազախստան

Հայաստանը Լիբանանում ու Ղազախստանում ռազմական կցորդներ կունենա։ Համապատասխան որոշման նախագծերը կքննարկվեն կառավարության հունիսի 1-ի նիստում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացված նախագծով նպատակահարմար է համարում հատկապես այս երկու երկրներում ՀՀ դեսպանություններին կից ռազմական կցորդների հաստիքներ ստեղծելու անհրաժեշտությունը։ «Ռազմական կցորդի բացակայությունը հանգեցնում է նաև պետական կարևորության ռազմաքաղաքական բնույթի տեղեկատվության սղությանը»,– ասված է նախագծում:

Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդության հիմնումը Հայաստանի իշխանությունը կարևորում է հատկապես միջինասիական տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ռազմական ոլորտում իրականացվող համագործակցությանն առավել օպերատիվ հետևելու, ամբողջական, իրական ու կանխարգելիչ տեղեկատվությանը ժամանակին իրազեկված լինելու տեսակետից:

«Հատկանշական է, միջինասիական տարածաշրջանում ՀՀ ռազմական կցորդության բացակայության խնդրի լուծումը նույնպես համարվում է խիստ անհրաժեշտ, քանի որ հետխորհրդային երկրների հետ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Անկարան, Ղազախստանի և Ադրբեջանի առաջնորդների աջակցությամբ, էականորեն կակտիվացնի իր պանթուրքիզմի քաղաքականությունը (Ղազախստան, Ղրղըզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան) սեփական իշխանության տարածման համար նշված պետությունների հետ հարաբերությունների հաստատման գործում»,– ասված է որոշման նախագծում:

Լիբանանում ռազմական կցորդի առկայությունը ՀՀ կառավարությունը կարևորում է Միջին Արևելքում ընթացող ռազմական և ռազմաքաղաքական թեժ զարգացումներով: Լիբանանի Հանրապետության հետ միջազգային ռազմական համագործակցության հիմք է կազմում 2001թ. օգոստոսի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Ղազախստանի հետ ռազմական համագործակցության հիմքը դրվել է 2012թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրով, որն ուժի մեջ մտնել 2016 թվականի հոկտեմբերի 28-ին: 

Ղազախստանի Հանրապետության ռազմական կցորդը ՀՀ–ում հավատարմագրված է 2012թ.–ին: Ի դեպ, ոչ Միջին Արևելքի, ոչ էլ Միջին Ասիայի որևէ երկրում Հայաստանը ռազմական կցորդներ այս պահի դրությամբ չունի:

Տպել
1942 դիտում

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎԱԾ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ