Արցախում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածների թվում ԱԱԾ պետի որդին է

Հունիսի 1-ին Արցախում քաղաքացիների եւ Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը մեծ հնչեղություն է ստացել:

Դեպքը, ըստ Արցախի ոստիկանության, տեղի է ունեցել Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց: «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջեւ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ»,- մասնավորապես ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ավելի ուշ հաղորդագրությամբ հանդես եկավ նաեւ Արցախի գլխավոր դատախազությունը: «Բաղրամյան 2բ հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից՝ Դավիթ Հարությունյանի եւ Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի եւ Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջեւ, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ»: Դատախազությունը նաեւ նշել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով): Քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ, որոնց թվի եւ ինքնությունների մասին, սակայն, Արցախի դատախազությունը չի հայտնել: Սկզբում տեղեկություն տարածվեց, թե ծեծկռտուքին մասնակցել է 15 ԱԱԾ հատուկջոկատային, սակայն դատախազության հրապարակած տեսանյութում 15 ԱԱԾ-ական այդպես էլ նկատելի չեղավ:

Ծեծկռտուքի մասնակիցներից երեքը՝ Մհեր Մուսայելյանը (ԱԱԾ ծառայող) եւ Ալբերտ Ավետիսյանն ու Դավիթ Հարությունյանը, գտնվում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում: Այսօր Արցախի Առողջապահության նախարարությունից մեզ այդպես էլ չասացիին, թե տուժածների առողջական վիճակն ինչպես է գնահատվում եւ նրանք ինչ վնասվածքներ են ստացել: Տուժածների մասին տեղեկություն ավելի ուշ հայտնեց Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառեց հետեւյալը. «Այսօր այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական հոսպիտալ՝ տեսակցելու հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային պատճառով տեղի ունեցած փոխադարձ կռվի արդյունքում վնասվածքներ ստացած եւ ստացիոնար բուժում ստացող երեք քաղաքացիներին՝ Մհեր Մուսայելյանին (ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի զինծառայող), Ալբերտ Ավետիսյանին եւ Դավիթ Հարությունյանին»:

Դատախազության հաղորդագրությունում նշված Վարդան Ղարամյանը Արցախի ԱԱԾ պետ, գեներալ Արշավիր Ղարամյանի որդին է: Մեր տեղեկություններով, նա ձերբակալվածների թվում է: Դատախազության հրապարակած տեսանյութում, սակայն, Ղարամյանը ըստ էության բաժանողի դերում է: Տեսանյութում երեւում է նաեւ ոստիկանության մի ծառայող, որի ծառայությունը միջադեպի մասնակիցներից մեկը փորձում է խոչընդոտել, ինչից հետո ոստիկանության աշխատակիցն այդպես էլ դեպքի վայրում չի երեւում:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել Բաղրամյան 2բ հասցեի դիմաց՝ ավտոլվացման կետում: Մեր տեղեկություններով, այդ տարածքը վարձակալական հիմունքներով օգտագործվում է Վարդան Ղարամյանի կողմից, իսկ ավտոլվամցան կետի սեփականատերը միջադեպի մյուս մասնակիցներից մեկն է:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանությունը սկզբում առաջացել է ԱԱԾ հատուկջոկատային Մհեր Մուսայելյանի, Դավիթ Հարությունյանի, Ալբերտ Ավետիսյանի միջեւ: Ըստ որոշ տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկվել ԱԱԾ հատուկ ջոկատային Մհեր Մուսայելյանը: Այս մասին տեղեկացել են Մհեր Մուսայելյանի եղբայրները՝ Մխիթար եւ Սերգեյ Մուսայելյանները եւ ժամանել դեպքի վայր. դեպքի վայր է շտապել նաեւ Վարդան Ղարամյանը: Նշենք, որ Ղարամյանը պայմանագրային զինծառայող է, նա մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին:

Ինչ վերաբերում է միջադեպի մյուս մասնակիցներին, ապա  տեղեկացանք, որ Ալբերտ Ավետիսյանը նույնպես քառօրյա պատերազմի մասնակից է եղել:

Ծեծկռտուքին Արցախում հաջորդեցին բողոքի ակցիաները. ցուցարարները սկզբում պահանջում էին ուժային մարմինների ղեկավարների հրաժարականը (ԱԱԾ պետ, ոստիկանապետ): Հետագայում, սակայն, պահանջը հստակեցվեց. ցուցարարները հայտարարեցին, որ պահանջում են ոչ թե ԱԱԾ պետի, այլ ԱԱԾ պետի տեղեկալի, հատուկջոկատայինների հրամանատարի եւ Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականը: Բանն այն է, որ ԱԱԾ պետի տեղակալի անվան հետ մի շարք միջադեպեր են կապվել: Արցախցիները դժգոհություն ունեն նաեւ Արցախի ոստիկանապետից նախ այն պատճառով, որ ոստիկանները ժամանակին չեն միջամտել դեպքին:

Ծեծկռտուքի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

- Պարոն Մելիքյան, տուժածները քրեական գործի շրջանակում ի՞նչ կարգավիճակ ունեն:

- Թե ինչ դատավարական կարգավիճակ ունեն՝ դա նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություն է, եւ ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի դատախազությունը որեւէ հրապարակում չի արել, ճիշտ չի լինի, որ ես հրապարակում անեմ այս կապակցությամբ: Ամեն դեպքում, պետք է նշեմ, որ դատախազության հետ կապի մեջ եմ, որն իրականացնում է այս մեծածավալ գործի քննությունը՝ հնարավոր անհրաժեշտ ջանասիրությամբ: Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդամենը երկու քննիչ կա դատախազության հատուկ քննչական բաժնում եւ շատ ակտիվ քննչական աշխատանք են կատարում:

- Ձերբակալվածները բոլորը ԱԱԾ հատուկ ջոկատայիննե՞ր են:

- Ես կարող եմ հաստատել, որ ձերբակալվածների թվում կան ԱԱԾ հատուկ ջոկատայիններ:

 - Իսկ ձերբակալվածները քանի՞սն են:

- Այս պահին չեմ կարող ասել, տեղեկացված չեմ, որովհետեւ գործընթաց է տեղի ունենում. ես չեմ բացառում, որ երեկվա դրությամբ եղել է մի թիվ, այսօրվա դրությամբ՝ մեկ այլ թիվ: Կարծում եմ՝ առաջիկայում դատախազությունը պարզաբանումներ կտա, եթե ոչ, ապա մենք արդեն պաշտոնապես կդիմենք եւ կառաջարկենք մեզ պարզաբանումներ տալ:

- Նրանք դեռ կասկածյալի կարգավիճակ ունե՞ն:

- Տեղեկություն չունենք այն մասին, որ միջնորդություն է եղել դատարան կալանքի վերաբերյալ: Թե արդյոք ունեն մեղադրյալի կարգավիճակ, նույնպես նախաքննության մարմնի տիրույթում է գտնվում, մենք տեղեկացած չենք:

- Պարոն Մելիքյան, դեպքից հետո հայտարարություններ եղան, թե սա առաջին անգամը չէ, երբ ԱԱԾ հատուկջոկատայինները ծեծում են քաղաքացիներին: Ձեզ այլ դեպքի մասին հայտնի եղե՞լ է: Ձեր կողմից այս հայտարարությունն ուսումնասիրվո՞ւմ է:

- Անկեղծ ասած, ես որեւէ նման դեպքի մասին իսկապես տեղեկացված չեմ եղել: Երեկ այցելեցի հավաքի վայր, շփումներ ունեցա քաղաքացիների հետ եւ նրանց ներկայացրի մեր աշխատակիցներին, որոնք հավաքների անցկացման ամբողջ ընթացքում հերթապահություն են այնտեղ իրականացնում, որպեսզի խնդիր լինելու դեպքում նրանց հետ կարողանան կապվել: Այդ ուղղությամբ ինձ որոշակի խնդիրներ ներկայացվեցին, բայց այդ խնդիրների թվում չկային ԱԱԾ հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչների կողմից ինչ-որ նախկինում կատարված գործողությունների վերաբերյալ խնդիրներ: Այսինքն՝ մեր հաստատությունը ներառյալ երեկ եւ այսօր որեւէ նման պնդում պաշտոնապես բանավոր կամ գրավոր դիմում չի ստացել: Ցանկանում եմ հատուկ նշել, որ պետք չի իմ խոսքերը մեկնաբանել, որ դա իրականությանը չի համապատասխանում, պարզապես մենք նման դիմումներ չենք ստացել:

- Դեպքի վայրում գտնվող ոստիկանի գործողությունների մասով ծառայողական քննություն նշանակվե՞լ է:

- Դատախազության հրապարակած տեսանյութում մենք տեսնում ենք, որ առնվազն մեկ ոստիկան դեպքին ականատես է, որ նկատմամբ մասնակիցներից մեկը ֆիզիկական ուժ է կիրառում, որոշակի ներգործության փորձ է կատարվում կամ փորձի տպավորություն է: Այս ուղղությամբ եւս մենք ուսումնասիրում ենք եւ անպայման արձագանք տալու ենք: Մենք արձանագրել ենք այն փաստը, որ ոստիկանության առնվազն մեկ ծառայող եղել է դեպքի վայրում ոստիկանական համազգեստով, եւ մենք այդ հանգամանքին ուշադրություն ենք դարձնելու:

Տպել
6354 դիտում

Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հիշատակին

Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով. Արտակ Բեգլարյան

Խաշոկջիի սպանությունից ի վեր Թուրքիայից առաջին անգամ պաշտոնյա կմեկնի Սաուդյան Արաբիա

3800-4200 մարդ է մասնակցում Քոչարյանի «հեռահավաքին» 16:25-ի դրությամբ. Civic

Այս գիշեր ցուրտ ցիկլոն է ներթափանցելու Հայաստան. սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ, ձյուն, ուժգին քամի

Երևանում երթուղայինի հրդեհումից այրվել է նաև մոտակա կանգառի գովազդային վահանակը (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ է հանձնել մի շարք զինծառայողների (լուսանկարներ, տեսանյութ)

Հարգանքով ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին. ՀՀ նախագաhին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

Մաղթանքս մեկն է՝ խաղաղ երկինք. Գյումրիում անցկացվեց ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ (լուսանկրաներ)

Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս եւ Ծովակ համայնքներում

Քոչարյանն ու դաշինքը մարդկանց հավաքել են Ազատության հրապարակում, իրենք ելույթ են ունենում «Գրանդ հոթել Երևան»-ից. Civic

Իսպանիայում ՀՀ դեսպանը Մադրիդում ներկա է գտնվել Մեծ հայրենականի տարելիցի միջոցառումներին

Հայրենական պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ Ա. Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահները

Հաղթանակի ու խաղաղության տոնին Սուրբ պատարագ է մատուցվել Գայանե վանքում

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տան տանիք

Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. վարորդը էվակուացրել է ուղևորներին

Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է, 7-ը՝ վիրավորվել

Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

Արայիկ Հարությունյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացումը

Կյանքից հեռացել է Հասմիկ Կիրակոսյանը

Արցախի նախագահը Մայիսյան եռատոնի առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան. Արթուր Թովմասյան

Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով

Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերածների հիշատակին (լուսանկարներ)

Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև. Ամենայն հայոց կաթողիկոս

Շորժա գյուղում բնակելի տունէ հրդեհվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք. առողջացածների թիվը գրեթե եռակի է

Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը. Նիկոլ Փաշինյան

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է հիշել և արժևորել պատմական հաղթանակները. Արցախի ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Շուշին այսօր էլ պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը. Արարատ Միրզոյան

Ֆիորին France 3-ի եթերում չկարողացավ զսպել հուզմունքը Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին

Ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և հանձնում ենք հետմահու. Փաշինյան