ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է ՀՀ-ի հետ սերտորեն գործակցելու պատրաստակամությունը

Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ: Արսեն Թորոսյանն ընդգծել է ՀՀ-ում այս գրասենյակի բացումից ի վեր մեր երկրում առողջապահական ամենատարբեր ծրագրերի արձանագրած հաջողությունները եւ գործակցության շարունակման ու սերտացման պատրաստակամությունը: «Տարբեր ծրագրեր մենք հաջողել ենք նաեւ այս հիմնադրամի տեխնիկական, ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությամբ», - շեշտել է նախարարը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ գործակցության հիմնական ձեռքբերումներից են 1990-ականների համեմատ մանկական մահացության զգալի կրճատումը, Հայաստանի՝ պոլիոմելիտից ազատ գոտի դառնալը, նոր պատվաստանյութերի ներդրման եւ պատվաստումների ծրագրում ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովումը եւ այլն:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն աջակցում է առողջապահության նախարարությանը՝ բարելավել տեղական բուժհաստատություններում նորածնային առողջության պահպանման որակը: Համատեղ ջանքերով առողջության առաջնային պահպանման օղակում զարգացվում է խորհրդատվական համակարգը, մասնավորապես, խթանելու կրծքով կերակրումը, «Երեխաներին կրծքով կերակրման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի կիրարկումը, նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում առողջ սննդի օգտագործումն ու առողջ ապրելակերպը:

Նախնական առողջապահական մակարդակում համատեղ ջանքերով ներդրվում է տնային այցերի միասնական համակարգ, որի շրջանակներում առողջապահական և սոցիալական աջակցության ծառայությունները պետք է գնահատեն հաշմանդամ երեխաների ու նրանց ընտանիքների կարիքները՝ փորձելու լուծել խնդիրները:

Հանդիպման ժամանակ շեշտվել է Հայաստանում երեխաների մոտ տրավմատիզմի բարձր ցուցանիշը, որը համապատասխան ուշադրություն է պահանջում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու մանկական տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններին:

Կողմերը վերահաստատել են գործակցությունն ակտիվորեն շարունակելու, սերտացնելու իրենց պատրաստակամությունը:

Տպել
1598 դիտում

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեվորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են

Կիրակի օրը Հայաստանի 20 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ եւ հերթական ընտրություններ են

Գյումրու դրամատիկականն ԱՄՆ-ից վերադարձել է ոգեւորված եւ ոգեշնչված

«Միասին». երգ՝ նվիրված մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրվան՝ բուժում ստացող երեխաների մասնակցությամբ