Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզում ներկայացրել է նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին։

ՏԿԶ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախարար Պապիկյանը, շնորհավորելով Կարեն Համբարձումյանին մարզպետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով բեղմնավոր աշխատանք, ասել է, որ հայաստանյան քաղաքական իրավիճակով պայմանավորված` պետությունը կանգնել է կարևորագույն մի ճամփաբաժանի առջև, որում յուրաքանչյուրը պետք է ունենա իր պատասխանատու դերակատարումը: «Այսօր հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ենք ստացել ստեղծել իրավամբ ժողովրդավար երկիր և այդ քաղաքակրթական նոր հանգրվանին հասնելու ճանապարհն անցնում է մեր համայնքներով»,-նշել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը տեղական ինքնակառավարման մարմիններին հիշեցրել է, որ հենց նրանք են հանդիսանում հասարակության արտացոլումը, ժողովրդի պատգամները, խնդիրներն ու պահանջները կրողն ու ներկայացնողը, և այս գործընթացում խիստ կարևոր է ամենօրյա աշխատանքային ռեժիմում դրսևորել թափանցիկություն և հաշվետվողականություն։ 

Նախարարը խոսել է նաև համայնքային հողի և գույքի օտարման գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառմանը միտված ՏԿԶ նախարարության կողմից մշակվող առցանց էլեկտրոնային հարթակի մասին, որը հնարավորություն կտա չեզոքացնել գույքի օտարման գործընթացում կամայականություններն ու ապօրինությունները՝ տեղեկատվական բազան դարձնելով բաց և հասանելի։

Սուրեն Պապիկյանը ներկաներին հիշեցրել է վարչապետի հանձարարականի մասին, համաձայն որի մարզպետարանները պետք է ունենան մարզերի զարգացմանն ուղղված պատրաստի բիզնես-փաթեթներ, որոնք առաջարկվելու են ոչ միայն տեղի գործարարներին, այլև մեր այն հայրենակիցներին, ովքեր ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, ցանկանում են ներդրումներ կատարել հայրենիքում։

Նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բարձր և պատասխանատու քաղաքական պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ գործելու է բացառապես ի շահ և ի նպաստ Սյունյաց աշխարհի և Սյունիքի ժողովրդի։

Տպել
1354 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ