Քրիստոսն իրավունք ուներ խմելու, ես՝ չէ՞.վիճաբանել են Շիրակի թեմի քահանաներն ու ժողովուրդը

«Նոր Հայաստան, նոր Hայրապետ» նախաձեռնությանը միացած Շիրակի թեմի հավատացյալներն ու գյումրեցիները նախատեսվածի նման այսօր հանդիպեցին Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, եւ փորձեցին իրենց կարծիքը, մտահոգություններն ու ասելիքը փոխանցել: Հանդիպման սկզբից, սակայն, իրավիճակը լարվեց: Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանն ասաց, եկել են ժողովրդի կարծիքն ու պահանջը ներկայացնելու:  Ըստ այդմ, ընդգծում են, որ  1999թվականին Գարեգին 2-րդ կաթողիկոսն ընտրվել է կաշառքով եւ հովանավորչությամբ, երկրորդ, կաթողիկոսն ընտանիք ունի: Մշտապես  այս մասին բարձրաձայնվել է, եւ մինչ օրս դա չի հերքել ոչ կաթողիկոսի աղջիկը՝ Խաթունը, ոչ կաթողիկոսը, ոչ էլ Մայր Աթոռի ապատեղեկատվական համակարգը: եվ, երրորդ, օրվ կաթողիկոսը ժողովրդի մեջ ընդհանրապես հեղինակություն չունի, եւ  շատերը կաթողիկոսի հանգամանքով պայմանավորված եկեղեցին դիտում են  որպես կլանային բիզնես կառույց:  Այս 3 կետը լուրջ սպառնալիք է Հայ Առաքելական եկեղեցու համար,-ասաց Կարեն Պետրոսյանը:Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ հակադարձեց, թե եթե Պետրոսյանն այդ 3 կետի մասով համոզվածություն ունի, ինքն իրեն համոզել է դրանց ճշմարիտ լինելը, ապա դա չի նշանակում, որ ասվածն իսկապես ճշմարտացի է:

«132 կաթողիկոսների մեջ Գարեգին 2-րդն  ամենալեգիտիմ կաթողիկոսն է: Նա միակն է, ում ձեռնադրությանը մասնակցել է եւ Կիլիկիո կաթողիկոսը, եւ Երուսաղեմի պատրիարքը, եւ Պոլսո պատրիարքը, եւ մնացած եպիսկոպոսները: Հիմա, եթե դա առ ոչինչ է, նշանակում է  ես ապօրինի եպիսկոպոս եմ: Ես ձեռնադրվել եմ էս կաթողիկոսից, ես ապօրինի եպիսկոպոս եմ, ուրեմն ես եպիսկոպոս չեմ, իզուր եք եկել ստեղ, գնացեք, Ձեզ համար եպիսկոպոս գտեք: Էս մթնոլորտը եթե մնա, ես էլ ճիշտ  կլինի հրաժարական տամ, ինչի՞ս ա պետք Շիրակի թեմի առաջնորդությունը, եթե ես 19 տարի դաստիարակել եմ, եւ ոչինչ չեմ դաստիարակել: Դուք եկեղեցին շփոթում եք ուրիշ կառույցների հետ, էդ որ էդպես ամբոխավարի ներկայացնում ես, թե մենք ենք եկեղեցին, է, Դուք  էլ ձեռնադրեիք կաթողիկոսին, եպիսկոպոսներին, քահանաներին, մենք ո՞վ ենք»,-զայրացավ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Իրենց ուղղված այս խոսքերից հետո հանդիպմանը ներկա հավատացյալներն, անգամ նրանք, ովքեր մինչ այդ լուռ լսում էին, սկսեցին բարձրաձայնել հենց  Շիրակի թեմում առկա խնդիրների մասին: Հանդիպումը վերաճեց թեժ վիճաբանության:

«Մեր թեմը պատգամավորական ժողովներում Մինասյան Սահակն ու Պետրոսյան Սեյրանն են ներկայացնում: Ո՞վ են իրանք, որ ներկայացնեն Շիրակի թեմը: Ո՞վ է Մինասյան Սահակը, Պետրոսյան Սեյրանը, ո՞վ են, ժողովուրդ, տեսել ե՞ք նրանց եկեղեցում»:Այնուհետ հերթը հասավ փոխադարձ մեղադրանքներին: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մեջտեղ բերեց Ախուրյանի հետ կապված խնդիրը, երբ ինքը թույլ չէր տվել չմկրտված զոհված զինվորին եկեղեցում դնել, եւ գյուղն ընդդիմացել էր, բոյկոտել: Այնուհետ ներկաներին եպիսկոպոսն աղանդավորներ համարեց:  Հանդիպմանը ներկա հոգեւորականներից Տեր Կորյուն քահանան էլ մտահոգություն հայտնեց քահանաների խմելու հետ կապված: Ներկաներն էլ փաստեցին, որ եղել են դեպքեր, երբ խորանին, օրինակ տեր Շիրակ քահանան խմած է եղել: «Հավատացյալն ըդպես իրան խորանին տեսել է, ընչի՞: Սրբազան, քանի՞ անգամ ենք Տեր Շիրակին տեսել պիվի շիշը ձեռքին»,- Կարեն Պետրոսյանի այս հարցից առավելապես զայրացավ Տեր Փավստոս քահանան:«Դու էլ ես խմում, ինչու՞ ես ծառայությանդ ժամանակ խմում: Կարող են դրա համար քո կարգալուծության հարցն անգամ քննարկել »,- Տեր Փավստոսին ասաց Տեր Կորյուն քահանան ու ավելացրեց. «Մենք ժողովների ժամանակ միշտ ասել ենք, Սրբազան, թույլ մի տուր, որ էսպես շարունակվի, ռուսը լավ խոսք ունի, ասում է  կեղտի հետ մի խաղա, վատ հոտ դուրս կգա: Խոսքը Տեր Շիրակի մասին էր, Տեր Հովհաննեսի  մասին էր, Տեր Թաթուլի մասին էր»:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Տեր Կորյունին եւ Կարեն Պետրոսյանին այս խոսքերից հետո ոչ ադեկվատ համարեց: «Հայր Կորյունը լրիվ ադեկվատությունից դուրս է եկել, դու էլ: Դուք երկուսդ պետք է մի շաբաթ գնաք սարերը, մի քիչ մենակ մնաք, որպեսզի մի քիչ շողուլի գաք»,-ասաց Սրբազանը:

Կաթողիկոսի խնդրից անցում կատարվեց մեկ այլ հարթակ՝ հոգեւորականն ունի  ալկոհոլ օգտագործելու իրավունք, թե՝ ոչ:  Անխնա վիճեցին Տեր Կորյուն եւ Տեր Փավստոս քահանաները:

«Ընչի՞ Քրիստոսը կարող էր խմել, ես՝ չէ՞ »,- գոռաց Տեր Փավստոսը: Ե՞րբ ես տեսել Քրիստոսին խմելով,-հարցրեց Տեր Կորյունը: «Ինքն է հայտարարել: Ասեց՝ Հովհաննեսն եկավ, ոչ կերավ, ոչ խմեց, չընդունեցիք, ես եկա, համ կերա, համ խմեցի, էլի  չընդունեցիք: Մարդը բերանացի ասեց: Էլ ի՞նչ ասեր»,-խմելու իր եւ այլ քահանաների  սովորույթն այսպես արդարացրեց Շիրակի թեմի քահանան:

Այնուհետ իրավիճակն այնպես դուրս եկավ վերահսկողությունից, որ Միքայել եպիսկոպոսը Կարեն Պետրոսյանին ասաց՝ ես այլեւս քո եպիսկոպոսը չեմ, կարող ես դուս գնալ:  Պետրոսյանն անակնկալի եկած մի քանի անգամ հարցրեց՝ Դուք իմ եպիսկոպոսը չե՞ք, եւ ստացավ նույն  բացասական պատասխանը: Ի՞նչ հիմքով հարցը մնաց անպատասխան:  Նշենք, որ Կարեն Պետրոսյանը Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ է եւ Շիրակի թեմի եպիսկոպոսի կողքին է եղել մշտապես:

Պետրոսյանն ասաց, ինքն առանձին կհանդիպի Սրբազանի հետ, որ հասկանա այդ ինչպես ինքն այլեւս իր եպիսկոպոսը չէ: Անկախ ամեն ինչից, նա իմ Հայրն է,-նշեց Պետրոսյանը: Տեր Կորյուն քահանան էլ սենյակից դուրս  գալով Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ասաց, եթե ուզում էր հաճոյանալ կաթողիկոսին եւ իրենց դիտում էին, ուրեմն աշխատանքը կատարված է:Իսկ իրականում այն հարցերն ու մտահոգությունները, որոնք իսկապես ունեին Շիրակի թեմի հավատացյալ ժողովուրդն եւ ընդհանրապես բոլորը, մնացին անպատասխան, քանի որ դրանք հնչեցնելու հնարավորություն այդպես էլ չունեցան:

Տպել
6450 դիտում

Բջջային օպերատորի ենթակայաններից մի քանի տասնյակ մարտկոցներ գողացած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)

Երեխաս վախենում է կատվից, զոմբիից. ինչ ազդեցություն են թողնում մուլտֆիլմերը երեխաների վրա

Ոսկե մեդալ ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանին. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30 տարեկան է (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Շիրակի մարզպետն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել են Գյումրիում գործող խնամքի հաստատություններ

Մեկնարկել Է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագիրը

Բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով ՀՀ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ

ԲՏԱ նախարարը Կատարինա Բյորլին Հանսենի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ջրականից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերին ավանդների և վարկերի ձևակերպում արտոնյալ պայմաններով

Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. սահմանվել է ժամկետ (լուսանկարներ)

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության վերաբերող հարցեր (լուսանկարներ)

Ավտովթար «Վերին Ախտա» հացատան մոտակայքում. ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Մարաշի ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է

Դատախազությունը չի հաստատել Գասպարյանի գործով մեղադրականը. հակակոռուպցիոն կոմիտեն որոշումն անօրինական է համարում

Տիգրան Արզաքանցյանի կինը ՀՀ քաղաքացիություն է ստացել (տեսանյութ)

Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն ու ռուբլին էժանացել են

Շրջանների զգալի մասում սպասվում են ձյուն և մառախուղ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացել

Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները, ԱՀ կառավարության որոշմամբ, կփոխհատուցվեն 50%-ի չափով

Ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 12-րդ մրցաշարը. հայտնի են հաղթողները

Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին. ԱՀ ԱԱԾ

Մոսկվայում կկայանան Պուտին-Ռայիսի բանակցությունները

Ավտովթար Երևանում. բախման հետևանքով կա 4 վիրավոր

Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին

Դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել ԵԽԽՎ նիստին

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Ռուբինյան

Երևանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ (լուսանկարներ)

ՄԻԵԴ-ը 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտում է արձանագրել

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին

ՀՀ նախագահն ու Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր

Apple Pay-ը հասանելի է դարձել Յունիբանկի հաճախորդների համար

Հայաստանն օլիմպիական խաղերի ևս 4 ուղեգիր է նվաճել

Apple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համար

Ճապոնիայի ԱԳ պետնախարարն ու երկրում ՀՀ դեսպանը քննարկել են ճապոնական ընկերությունների ներգրավումը ՀՀ ծրագրերում

Ահաբեկչական հարձակում Աբու Դաբիում. հրդեհ է բռնկվել օդանավակայանի տարածքում, կան զոհեր