Մանվել Գրիգորյանի սանիկը լրագրողին ԱԺ-ում «տուշոնկա» անվանեց, ապա՝ ներողություն խնդրեց

Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Մանվել Գրիգորյանի սանիկ Անդրանիկ Կարապետյանի եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջեւ: Բանն այն է, որ լրագրողը պատգամավորից հետաքրքրվել է. «Երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ երեք պատգամավոր դեմ է արտահայտվել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու որոշմանը, արդյո՞ք դեմ քվեարկածներից մեկը դուք եք»: Կարապետյանը պատասխանել է, որ երեկ արդեն մի քանի լրատվամիջոցի տեղի ունեցածի առնչությամբ պարզաբանում տվել է:

Լրագրողն այնուհետեւ հարցրել է. «Սպասելի՞ էր ձեզ համար, որ ձեր քավորը «տուշոնկա» կգողանար»: Կարապետյանը հարցով է պատասխանել, թե սպասելի՞ էր արդյոք լրագրողի համար:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանը եղել է Անդրանիկ Կարապետյանի հարսանիքի քավորը եւ նրանք մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, լրագրողը հարցրել է. «Արդյո՞ք վերջինս օգտվել է այդ բարիքներից, մասնավորապես՝ «տուշոնկայից»»: Ըստ լրագրողի՝ այս հարցը Անդրանիկ Կարապետյանին դուր չի եկել, նա սկսել է վիրավորել լրագրողին: «Այ տուշոնկա»,- ասել է նա լրագրողին: Լրագրողն էլ ի պատասխան նրան է անվանել նույն կերպ:

Ավելի ուշ խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Կարապետյանը հայտարարեց, որ լրագրողի հարցը դիտարկել է որպես անձնական վիրավորանք եւ դրա համար է նման կերպ արձագանքել: Նա ներողություն խնդրեց Փայլակ Ֆահրադյանից:

«Ինձ ասում է՝ դուք ազգականներ եք, հետո ասում է՝ դուք օգտվել եք այդ տուշոնկայից։ Բա դա վիրավորական չէ՞։ Լրագրողներն իրավունք ունեն պրոֆեսիոնալ հարցեր ուղղել եւ սպառիչ պատասխան ստանալ, բայց անձնական վիրավորանք ոչ ոք թույլ չի տա։ Ես դա վիրավորական եմ համարում։ Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ, կապ չունի՝ ԱԺ պատգամավոր է, թե ուղղակի քաղաքացի, պետք է դրանից վիրավորվի», - ասաց նա։

Տպել
8818 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան