Հայաստանի մշակութային ժառանգությունը կներկայացվի Վաշինգտոնի սրտում

25/06/2018 schedule15:35

Այս չորեքշաբթի ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկող Սմիթսոնյան ֆոլքլայֆ կամ ժողովրդական կենցաղի ամենամյա փառատոնում հանդես կգան Հայաստանը եւ Կատալոնիան: Վաշինգտոնի Նեշընլ Մոլ զբոսավայրում հունիսի 27-ից հուլիսի 1-ը եւ հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող փառատոնում հայկական կենցաղն այցելուներին կներկայացնեն Հայաստանից եւ սփյուռքից ժամանած ավելի քան 170 ներկայացուցիչներ՝ արհեստագործներ, դիզայներներ, երաժիշտներ, խոհարարներ, գինեգործներ, պարողներ եւ կատարողներ: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունից։

Տասնօրյա այս միջոցառմանը մասնակից են դառնում միլիոնավոր մարդիկ՝ Միացյալ Նահանգներից եւ տարբեր երկրներից ժամանելով մայրաքաղաք Վաշինգտոն կամ հետեւելով առցանց: Սմիթսոնյանն իր հայաստանյան գործընկերների հետ կներկայացնի «Հայաստան. տուն արարելը» ծրագիրը, որտեղ ներառված են երկրի խոհանոցն ու արհեստագործությունը եւ ի ցույց է դրվում, թե համայնքներն ինչպես են ժառանգությունը դարձնում իրենց տնտեսական եւ մշակութային կայուն զարգացման ռազմավարությունների անբաժաների մասը:  

Հունիսի 28-ին փառատոնի բացման արարողությանը ներկա կլինեն Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ԱՄՆ պետքարտուղարությունից, ԱՄՆ ՄԶԳ-ից եւ ամերիկահայ սփյուռքի կազմակերպություններից: Հունիսի 28-ին եւ 30-ին դեսպան Միլսը, դեսպան Հովհաննիսյանը եւ տ-ն Գրիսերը նաեւ կմասնակցեն մշակութային դիվանագիտության եւ մշակութային զբոսաշրջության շուրջ Սմիթսոնյանի հանրային քննարկումներին:

Հայաստանը կովկասյան տարածաշրջանի առաջին երկիրն է, որ ներկայացվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքի հենց սրտում անցկացվող այս հեղինակավոր փառատոնում: Այցելուները հայաստանյան տաղավարներում կսովորեն ինչպես թոնիրում լավաշ թխել, գաթա եւ պանիր պատրաստել, խորոված անել: Գինի համտեսելու հետ մեկտեղ այցելուները կտեսնեն ու նաեւ առիթ կունենան պարել, սեփական ձեռքերով մի բան թխել, փորագրել, գորգ գործել, ինչպես նաեւ իրականացնել վիրտուալ ճանապարհորդություն դեպի հայաստանյան երկու հայտնի պատմական վայրեր. Արենի-1 քարանձավ, որտեղ 6100-ամյա գինու հնձան կա եւ 13-րդ դարի Նորավանքի վանական համալիր: Եռաչափ այս տուրը մշակվել է Սմիթսոնյանի եւ CyArk-ի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

«Հյուրասենյակ», «Հացատուն», «Հազարաշեն» եւ «Կենաց ծառ» տաղավարներում կազմակերպվող ինտերակտիվ ցուցադրումներից ու ուսուցողական պարապմունքներից զատ կլինի նաեւ «Սմիթսոնյանն Հայաստանում» տաղավարը, որտեղ կներկայացվի  «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագրի ներքո իրականացված աշխատանքը: Այս ծրագիրն ինքնատիպ գործընկերություն է ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Սմիթսոնյանի միջեւ՝ խթանելու գյուղի կայուն զարգացումը եւ միաժամանակ պահպանելու երկրի հարուստ մշակութային ժառանգությունը:

Հայաստանի արհեստագործների պատվիրակության կազմում ԱՄՆ ՄԶԳ-ի 18 շահառուներ են, ովքեր «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում մասնագիտական ուսուցում են անցել ձեռքի աշխատանքների դիզայնի, ձեռնարկատիրության, բրենդավորման ու մարկետինգի հարցերի շուրջ: Այս հեղինակավոր փառատոնում «Հայաստան. տուն արարելը» խորագրով գունագեղ ծրագրի միջոցով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության ներկայացումը  եւ «Իմ Հայաստան» ծրագրի շարունակական ջանքերն ուղղված զբոսաշրջային պրոդուկտների մշակմանն ու ոլորտի խթանմանը կարող են ամրապնդել Հայաստանի դիրքերն ու հեղինակությունը՝ զբոսաշրջիկների շրջանում այն ընկալելի դարձնելով որպես ինքնատիպ ու եզակի զբոսաշրջային նպատակակետ:

Զբոսաշրջության խթանմանն ուղղված իր ջանքերի շրջանակում «Իմ Հայաստան» ծրագիրը փառատոնի լուսանցքներում կազմակերպում է երեք հանդիպում գործարարների համար՝ Բոստոնում, Նյու Յորքում եւ մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս քաղաքներից յուրաքանչյուրում թվով 5 հայաստանյան ներգնա տուրօպերատորներ ու հյուրընկալության ոլորտի ընկերություններ հնարավորություն կունենան հանդիպել ամերիկյան զբոսաշրջային ու հարակից ոլորտների ընկերությունների 12 ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումներում կլինեն լրատվամիջոցների հետ շփվելու առիթներ, զեկուցումներ, ծանոթացման ու կապերի հաստատման հնարավորություններ, որոնք բոլորն ուղղված են ներկայացնելու Հայաստանը որպես մշակութային զբոսաշրջության գրավիչ նպատակակետ, ստեղծելու կապեր գործարարների միջեւ եւ, ի վերջո, ավելացնելու ԱՄՆ-ից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը:

«Հայաստան. տուն արարելը» ծրագրի գործընկերներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, «Իմ Հայաստան» ծրագիրը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը:

Տպել
1963 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին