Առավել զարգացնել կապերը․ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Հունիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություն մաղթեց Դավիդ Զալկալիանիինիր կարեւոր առաքելությունում եւ վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների եւ շնորհավորանքի համար՝ Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը նշեց, որ բարձր է գնահատում այն հարաբերությունները, որոնք պատմականորեն ձեւավորվել են մեր երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցելությանը՝ կողմերն ընդգծեցին, որ այդ այցը եւ դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման եւ ընդլայնման համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության շուրջ։

Տպել
887 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է