Մարտական եմ տրամադրված. Նարեկ Աբգարյանը գնում է պրոֆեսիոնալ ռինգում 1-ին գոտու հետեւից

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը պատրաստվում է առաջին գոտին նվաճել պրոֆեսիոնալ ռինգում: Հունիսի 29-ին Իսպանիայի Բենիդորմ քաղաքում պայքարելու է WBC International Silver գոտու համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ մարզչի՝ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ լավ պատրաստվել է մենամարտին:

«Մարզվել ու պատրաստվել եմ լավ: Մարզվել եմ «Օլիմպավանում»՝ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ: Ինձ օգնել է նաեւ հավաքական թիմը, շատ շնորհակալ եմ տղաներից: Լավ պատրաստվել եմ ու մարտական եմ տրամադրված»,- ասաց նա:

Նարեկի մրցակիցը գոտու համար պայքարում լինելու է մեքսիկացի Խեսուս Գլաիսիան: Ուժեղ բռցնքամարտիկ է, բացի այդ՝ մենամարտը շատ պատասխանատու է. գոտու համար է: Սա, սակայն հայ բռնցքամարտիկի համար ոչ թե լրացուցիչ ճնշման, այլ մոտիվացիայի առիթ է:

«Պատասխանատվությունը մեծ է: Պետք է լավ մենամարտեմ, որպեսզի չհիասթափեցնեմ ոչ ինձ, ոչ թիմիս եւ ոչ էլ երկրպագուներին: Մենամարտի կարեւորությունը մոտիվացնում է, որ ավելի լավ հանդես գամ ու հաղթեմ»,- ասաց նա:

Գալիսիայի դեմ գոտում համար նա պետք է պայքարեր դեռ մայիսին, սակայն մեքսիկացին վնասվածք ուներ, ու մենամարտը հետաձգվեց հունիս: Մարզիկը չի թերագնահատում մրցակցին: Գիտի, որ Գալիսիան փորձառու է ու բազմաթիվ ուժեղ կողմեր ունի, սակայն վստահ է իր ուժերի վրա ու մտածում է միայն հաղթանակի մասին:

«Ուժեղ եւ փորձառու տղա է՝ լավ «եփված» պրոֆեսիոնալ բռնցքամարտում, վերջիվերջո աշխարհում լավագույն 30-ի թվում է, բայց դա իմ տրամադրվածության վրա ոչ մի կերպ չի անդրադառնում»,- ասում է նա:

Այս օրերին Նարեկ Աբգարյանն արդեն Իսպանիայում է: Նրան ուղեկցում է մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Տպել
999 դիտում

Աշոցքում ՔՊ անդամն է հաղթել, Հառիճում՝ ինչպես միշտ, 18 տարվա համայնքապետը

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում