Լապշինի ու Ա. Սարգսյանի հանդիպման լուսանկարն ու գրառումը՝ ադրբեջանական հիստերիայի պատճառ

Ալեքսանդր Լապշինը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, միասին լուսանկարվել են ու այդ լուսանկարը Լապշինը հրապարակել է սոցցանցերում: Լուսանկարն ու կից գրառումը, սակայն, կարճ ժամանակ անց դարձել են ադրբեջանական լրատվամիջոցների հիստերիայի պատճառ:

«Ընկեր հայեր, ես երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու իմ ընկերներից շատերն ասում էին, թե Ադրբեջանին որպես թշնամի ունենալը համարժեք է վիրավորանքի: Ինչու՞ է վիրավորական, հիմա հասկանում եմ: Լինել այդքան կանխատեսելի, ոչ խելացի, ձանձրալի, թույլ՝ հենց թշնամու հատկանիշներ են, որից էլ ամաչում են իմ հայ ընկերները: Այո, նրանք կարող են անօգնական ծեր մարդու ականջները կտրել կամ 4 հոգով խցում խեղդել Լապշինին, բայց ոչ ավելի:

Ես հրապարակել էի լուսանկար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ արված Վաշինգտոնում ու ներքեւում գրառում էի թողել»,-գրել էր Լապշինն ու հավելել, որ լուսանկարին կից նշել է, թե Նավթաստանի հաղթանակած հետախուզությունը շուտով կգրոհի լուսանկարն ու կհնչեն մեղադրանքներ՝ դաշնակներից գումարներ վերցնելու մասին, անգամ ֆոտոշոփով ապացույցներ կնկարվեն: Այս ամենը Լապշինը գրել է կատակով, անգամ պատկերացում չունենալով, որ հենց այդ մասը Ադրբեջանը կհրապարակի իր բոլոր ԶԼՄ-ների հոդվածներում:

Ալ. Լապշինը նաեւ տեղադրել է հիշյալ հոդվածներից հղումներ՝ նշելով, որ հոդվածները գրողներին անգամ երեւակայությունը չի բավարարել՝ իր խոսքերը փոփոխելու համար ու հրապարակել են բառերը նույնությամբ:

Վերջում՝ Լապշինը նկատառում է արել. «Այս ամբողջ պատմության մեջ ինձ զարմացնում է միայն մեկ բան, որ նրանք կորցրել են միայն Ղարաբաղը, բայց ինչ-որ հրաշքով պահպանել են Գյանջան ու Բաքուն: Իրական հրաշք»:

Տպել
2575 դիտում

«Շախմատ» առարկայի դասավանդման կողմանակից եմ. Արայիկ Հարությունյան

Հայտարարություն մրցույթի մասին

Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)