Գեւորգ Ղազարյանը հրաժեշտ է տվել «Մարիտիմուին» ու երկրպագուներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հրաժեշտ է տվել պորտուգալական «Մարիտիմուին» ու ակումբի երկրպագուներին: Հաջորդ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը այլ թիմում է հանդես գալու: Նա ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել ակումբում անցկացրած 3 տարիների ընթացքում իրեն աջակցողներին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներին, բոլորին, ում հետ աշխատել եմ ակումբի ակադեմիայում, շատ շնորհակալ եմ: Նրանք միշտ իմ սրտում կլինեն, ինչպես բոլոր «մարիտիմիստաները», այն ողջ հիացմունքի ու աջակցության համար, որ ցուցաբերել են իմ հանդեպ: Ահա իմ վերջին խաղն ու վերջին գոլը «Մարիտիմուի» կազմում»,- գրել է նա եւ հրապարակել «Սպորտինգի» հետ մայիսի 13-ին կայացած խաղում իր գոլի տեսանյութը:

Գեւորգ Ղազարյանը «Մարիտիմու» էր տեղափոխվել 2015 թ. հունական «Կերկիրայից»: Ըստ soccerway.com-ի վիճակագրական տվյալների՝ պորտուգալական թիմում երկրի առաջնությունում ու գավաթային հանդիպումներում խաղադաշտ է դուրս եկել 65 անգամ: Ընդհանուր առմամբ դարձել է 6 գոլի հեղինակ: Այս պահին նոր ակումբի փնտրտուքների մեջ է: Հարցազրույցներից մեկում նշել է, որ հնարավոր է՝ խաղա պորտուգալական մեկ այլ ակումբում, իսկ Հայաստան վերադառնալու մասին չի մտածում:

Տպել
2090 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ