Երկու անձի սպանության մեղադրանքը հանցափորձ է որակվել․ դատախազի բողոքը բավարարվել է

09/07/2018 schedule17:38

Դեռեւս 2016 թվականի հուլիսի 1-ին հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության մարմնի կողմից Ռ․Ս․-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն) եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով սառը զենք կրելը) այն բանի համար, որ ամուսիններ` Ս․Ա․-ի եւ Ք․Մ․-ի անձնական կյանքին միջամտելու, նրանց նորմալ հարաբերությունները խաթարելու եւ Ս․Ա․-ի հետ վեճ հրահրելու խուլիգանական դրդումներով Ս․Ա․-ին հրավիրել է վերջինիս անձնական կյանքին վերաբերող հարցերի շուրջ առանձնազրույցի, որի ընթացքում շարունակելով հանցավոր վարքագիծը, իր կողմից ապօրինի կրած սառը զենք հանդիսացող զինվորական սվին-դանակով հարվածել է` Ս․Ա․-ին պաշտպանելու նպատակով մոտեցած Հ․Ա․-ի սրտին:

Դրա հետեւանքով վերջինս մահացել է: Ապա նույն դանակով նա հարվածել է եղբորը պաշտպանելու նպատակով իրեն մոտեցած Ա․Ա․-ին` վերջինիս պատճառելով առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017թ. հունիսի 28-ի դատավճռով Ռ․Ս․-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու եւ ավելի անձանց սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Ռ.Ս.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 16 տարի ժամկետով: Դատարանն ապացուցված է համարել, որ չնայած ամբաստանյալ Ռ. Ս.-ի կողմից կատարված գործողություններն անմիջականորեն ուղղված են եղել տուժողներ Ս․Ա․-ին, Հ․Ա․-ին եւ Ա․Ա․-ին խուլիգանական դրդումներով կյանքից զրկելուն, սակայն ամբաստանյալի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ս. Ա.-ն խույս է տվել հարվածներից, իսկ Ա. Ա.-ն, ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, տեղափոխվել է հիվանդանոց եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Նշված դատավճռի դեմ մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ իր փաստարկներում հղում կատարելով նաեւ ՀՀ դատախազության կոլեգիայի 2017 թ. մարտի 3-ի որոշման այն պահանջներին, hամաձայն որոնց՝ եթե ամբաստանյալի դիտավորությունն ուղղված է խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելուն, սակայն նրա ոտձգության արդյունքում մահ է պատճառվել միայն մեկին, ապա այնքանով, որքանով խուլիգանական դրումներով մեկ անձի սպանությունն արդեն իսկ ծանրացնող հանգամանքներում կատարված ավարտված սպանություն է, հետեւաբար արարքը պետք է որակել որպես ավարտված որակյալ սպանություն՝ մեղադրանքում նկարագրելով, որ մահ պատճառվել է հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված անձանցից միայն մեկին:

Հիմնավոր համարելով մեղադրողի ներկայացված բողոքը՝ Վերաքննիչ դատարանը, 2018 թվականի հունիսի 20-ի որոշմամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Ռ․Ս․-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 18 տարի ժամկետով։

Տպել
2092 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին