ԵՄ աջակցությունը Հայաստանի արդարադատության ոլորտին անգնահատելի է. նախարարը՝ դեսպանին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին մշտապես օժանդակելու համար եւ ընդգծել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտին անգնահատելի է:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այդ համատեքստում դեսպանը կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումը, վերջինում քաղհասարակության ներգրավվածության բարձրացումն ու այդ աշխատանքներն իրականացնելու հարցում հայտնել ԵՄ աջակցության պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում նախարար Զեյնալյանը դեսպան Սվիտալսկիի հետ քննարկել է արդարադատության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու դրանց իրականացմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության օժանդակության հնարավորությունները:

Տպել
1571 դիտում

Նորքի տներից մեկի բակում կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է

«Oրենքով գող» Ալոյի եւ քրեական հեղինակություն «Տիզ»-ի կալանավորման միջնորդությունները կքննվեն նորից

ՎՏԲ Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով

Վաղվանից Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Արցախի Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում

Ադրբեջանը պատասխանել է իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Ն. Սարդարյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին. փաստաբանը մանրամասնում է

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը. քննարկվել է արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ

Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է

Անկախության տոնին առաջին անգամ կհանձնվի շախմատի Երևանի գավաթը

Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ

ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանն ԱԺ ամբիոնից երդվեց լինել անկախ եւ անաչառ

Ուսումնական տարին սկսվեց` երթուղայինների թիվը չավելացավ. Երեւանի քաղաքապետարանը նախապատրաստական աշխատանքներ է անում

Հարձակում Սան-Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնի վրա. անհայտ անձինք այն հրկիզել են (լուսանկարներ)

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ

Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ

Կոռուպցիոն չարաշահումներ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ

«Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի սխալների մասին

Խորհրդարանում շարունակվում է քառօրյան․ պատգամավորները կողմ քվեարկեցին հայտարարագրերի մասին օրենքի նախագծին

Հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք. մահացել է 45-ամյա տղամարդ