Կառավարության կեցվածքը, իրավապահների պահվածքը մտահոգիչ է. մտավորականների հայտարարությունը

Լրագրողներ, խմբագիրներ, պատգամավորներ, կուսակցապետեր, ՀԿ ներկայացուցիչներ, մանկավարժներ, գրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ 88 այլ մասնագետներ ստորագրել են համատեղ հայտարարության տակ՝  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ու կառավարության, իրավապահների գործողությունների մասին: Հայտարարության մեջ ասվում է.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Խիստ մտահոգիչ ենք համարում և դատապարտում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կողմից 2018 թ. հունիսի 6-ից ի վեր իրականացվող գործողությունները, որոնք օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ և հակաօրինական բնույթ են ստանում։ Հայաստանում նոր քաղաքական, սոցիալական ու մշակութային իրականություն ստեղծելու կառավարության փորձերը խեղվում են սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո ազգային ինքնության ակունքները խարխլող այս նախաձեռնության կողմից։

Ս.թ. հուլիսի 6-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները բռնի կերպով ներխուժեցին և զավթեցին Մայր Աթոռի Դիվանատունը: Օրենքի լեզվով սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում: Եվ միայն 4 օր անց, ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների բազմաթիվ բողոքներից հետո, ՀՀ ոստիկանությունը Դիվանատունը զավթած անձանց դուրս հանեց Մայր Աթոռի տարածքից։

Հուլիսի 11-ին Ոստիկանության կողմից տարածվեց հաղորդագրություն առ այն, որ Դիվանատուն ներխուժածներից մեկի պայուսակից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Ու թեև տրված հաղորդումից անցել է 15 օր, ոստիկանությունը մինչ օրս չի ներկայացրել նշված զանգվածի փորձաքննության արդյունքները։

Հուլիսի 12-ին տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի նիստում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով, որոշվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության  ղեկավարներից Կորյուն աբեղային տալ մեկ շաբաթ ժամանակ` ուղղվելու և ապաշխարելու համար։

Սակայն, հուլիսի 13-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբի անդամները կրկին  մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք, վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին: Տարածքի հսկողությունն իրականացնող ոստիկանների ու առանձին հոգևորականների ջանքերով միայն հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ բախումից:

Մեկ օր անց՝ հուլիսի 14-ին, Գնդեվանքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի փորձ կատարվեց, որի կադրերը, առանց լրագրողական մեկնաբանության, տարածեցին նաև որոշ լրատվական կայքեր ու գործակալություններ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական բաժնից դեռևս հայտնի չէ, թե ինչ ընթացք են ստացել Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարձակման վերաբերյալ նախապատրաստվող նյութերը:

Վերոնշյալ միջադեպի առթիվ իրենց զայրույթն ու մտահոգությունը հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, կուսակցություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մտավորականներ, Սփյուռքի մեր հայրենակիցները, լրագրողներ, եկեղեցու հազարավոր զավակներ:

Հակառակ նախաձեռնության հեղինակների հայտարարությունների, թե իրենց աջակցում են նաև հոգևորականներ, այս ամբողջ ընթացքում արվել են բազում հայտարարություններ թե՛ առանձին հոգևորականների, թե՛ հայաստանյայց ու սփյուռքյան թեմերի առաջնորդների կողմից՝ ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի։

Իրադարձությունների զարգացման տրամաբանությունը ցույց է տալիս, որ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, իրավապահ մարմինների ոչ համարժեք և պասսիվ գործելաոճը, Քննչական կոմիտեի կողմից իրականացվող գործողությունների անհամարժեքությունը, հանրային լայն հնչեղություն ունեցած միջադեպերին արագ և արդյունավետ չարձագանքելն անուղղակի նպաստում են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների ավելի ու ավելի ագրեսիվ դառնալուն և նոր սադրանքներ իրականացնելուն:

Մեր գնահատմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունները ոտնձգություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ և միտված են հայության հոգևոր անվտանգության խարխլմանը: Այդ ամենը ձեռնտու է միայն հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության թշնամիներին։

Այն, ինչ կատարվում է Եկեղեցու ներսում, պետք է լուծվի եկեղեցական իրավունքի նորմերին համապատասխան, բայց սա արդեն ներեկեղեցական հարց չէ: Վերոնշյալ նախաձեռնության անդամները դուրս են դրվել Հայ Եկեղեցուց, Եկեղեցու նվիրապետական բարձրագույն աստիճան ունեցողների՝ եպիսկոպոսների բանադրանքի տակ են ու չեն կարող ներկայանալ իբրև Եկեղեցու զավակներ ու որևէ մասնակցություն ունենալ Եկեղեցու կյանքին: Հետևաբար՝ շարժումը ներեկեղեցական չէ և արտաքին ճնշում է Հայ Եկեղեցու վրա:

Վերը ներկայացված իրավիճակը պահանջում է պետության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ իրականացվող ոտնձգության անհապաղ կասեցում ու իրավական ճանապարհով հարցի հանգուցալուծում։ Նման անօրինական գործողությունները ստվեր են գցում աշխարհում առաջին քրիստոնյա երկրի վարկանշի վրա և հեռու են ժողովրդավար երկիր կառուցելու նկրտումներից: Հակառակ դեպքում, պաշտպանված չլինելով պետության կողմից, հազարավոր հավատացյալներ կարող են պարտադրված լինել սեփական ուժերով պաշտպանել հայ ժողովրդի ազգային ինքնության պահապան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և իր հոգևոր առաջնորդին։

Երևան

26 հուլիսի, 2018 թվական            

  1. Հայկ Նահապետյան – «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ
  2. Հայկ Բաբուխանյան - ԱԺ պատգամավոր,  «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ
  3. Վահրամ Բաղդասարյան - ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար
  4. Արտաշես Գեղամյան - ԱԺ պատգամավոր,  «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ
  5. Շուշան Պետրոսյան – ՀՀ ժողովրդական արտիստ, ԱԺ պատգամավոր
  6. Խաչիկ Ասրյան - «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ
  7. Վահան Բաբայան - «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ
  8. Սարգիս Ավետիսյան - «Համերաշխություն» կուսակցության նախագահ
  9. Հայկ Այվազյան – «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար
  10. Գեղամ Գրիգորյան - «Իրավունք» թերթի եւ www.iravunk.com կայքի տնօրեն
  11. Հրանտ Սարաֆյան – «Իրավունք» թերթի լրագրող
  12. Կարինե Եսայան – «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համանախագահ, պատմական գիտությունների թեկնածու
  13. Հարությունյան Ավագ – ՀԱԱ կինոֆոտոֆոնո մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու
  14. Լիա Ավետիսյան – «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի համահիմնադիր, գրող-հրապարակախոս
  15. Արթուր Հովհաննիսյան – «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան, հրապարակախոս
  16. Արմինե Սիմոնյան – «Հայ ձայն» լրատվական կայքի խմբագիր
  17. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր
  18. Արտակ Մովսիսյան – «Արարատ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար
  19. Զառա Գևորգյան – «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող
  20. Քերոբ Սարգսյան - «Իրավունք» թերթի բաժնի վարիչ, վերլուծաբան
  21. Արմեն Մանվելյան – «Հայ ձայն» լրատվական կայքի հոդվածագիր, պատմական  գիտությունների թեկնածու
  22. Վարդան Աստվածատրյան - «Կոմսոմոլսկայա Պրավդա վ Արմենիի» եւ « Արգումենտի նեդելի Արմենիի» թերթերի տնօրեն
  23. Հասմիկ Ղազարյան – magnis.news կայքի թարգմանիչ
  24. Հասմիկ Բակունց – «Եվրասիական Ինֆորմացիոն լիգա» կայքի խմբագիր
  25. Տիգրան Սիմոնյան – «Փաստարկ» ակումբի ղեկավար
  26. Արման Վանեսքեհյան – «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան
  27. Իրինա Աբրոյան – «Ռեպուբլիկա Արմենիա» թերթի մշակույթի և կրթության գծով պատասխանատու
  28. Լիլիթ Եղիազարյան - «Իրավունք» թերթի մշակույթի բաժնի վարիչ
  29. Պանդուխտ Սյունի – «Ոսկանապատ» հայկական վերլուծաբանական կենտրոնի առաջատար մասնագետ
  30. Ալմաստ Մուրադյան - «Դիալոգ» ՀԿ նախագահ
  31. Վահագն Չախալյան - «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինք, նախագահ
  32. Խաչիկ Ստամբոլցյան – «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» միավորման նախագահ
  33. Սևան Աղաջանյան – «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ
  34. Մամիկոն Խուրշուդյան - «Եռամիասնություն հանուն զարգացման» հկ նախագահ 
  35. Անի Կարապետյան – «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ
  36. Դավիթ Ալեքսանյան – «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միության նախագահ
  37. Էդուարդ Փոլադով- Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» միության նախագահ
  38. Դավիթ Սահակյանց – «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշն ստուդիայի ղեկավար, ռեժիսոր
  39. Արամ Սաֆարյան - «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի համակարգող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ
  40. Արման Բոշյան – Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ
  41. Զարուհի Բաբուխանյան - «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորման» ՀԿ նախագահ
  42. Արման Ղուկասյան - «Միջազգային հումանիտար զարգացում» հկ նախագահ
  43. Ծովինար Կոստանյան - Հայրենանվեր երիտասարդների միավորում (ՀԱՅԵՄ) հկ նախագահ
  44. Կարեն Բալայան - «Կիլիկիա» նավարկության ակումբի նախագահ
  45. Վալերի Թունյան– պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՃՀ դասախոս
  46. Ավետիս Հարությունյան – պատմ. գիտ. թեկնածու, ՀՊՄՀ և Գևորգյան ճեմարանի դասախոս
  47. Նիկոլայ Հովհաննիսյան - արևելագետ, ԱԳԱ թղթակից-անդամ
  48. Տիգրան Քոչարյան – Մեդիա փորձագետ
  49. Արշակ Արզիկյան – տնտեսագետ
  50. Գևորգ Մկրտչյան- փիլիսոփա, սոցիոլոգ
  51. Սերգեյ Շաքարյանց - քաղաքական փորձագետ
  52. Գրիգոր Բալասանյան - ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու
  53. Արա Մարտիրոսյան – ՀՊՄՀ լրագրության բաժնի դասախոս, պատմաբան, լրագրող
  54. Հայկ Սահակյանց - «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշն ստուդիայի տնօրեն
  55. Ասլան Մխիթարյան - ճարտարապետ
  56. Ազատ Սարգսյան – ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
  57. Լալա Հակոբյան- բանասեր, մանկավարժ
  58. Արփինե Նավասարդյան- Կենսաբանական Գիտությունների թեկնածու
  59. Արմեն Պապյան  - փորձագետ, վերլուծաբան
  60. Բակուր Կարապետյան -գրող, հրապարակախոս
  61. Վահրամ Սահակյան - գրող, թատերագիր
  62. Մարգարիտ Իգիթյան - երաժշտագետ
  63. Սվետլանա Գուլյան - արվեստագետ
  64. Արամ Սարգսյան - մանկաբարձ-գինեկոլոգ
  65. Աշոտ Սարգսյան – պատմության ուսուցիչ
  66. Սերգեյ Կոնակով – ծրագրային ապահովման ինժեներ
  67. Վահե Ավետիսյան – պատմական գիտությունների թեկնածու
  68.  Գրիգոր Ծատուրյան- ճարտարապետ
  69. Արամ Գրձելյան- մաթեմատիկոս,
  70. Սեդա Ավետիսյան- երաժիշտ
  71. Մարինա Շահբազյան- մանկավարժ
  72. Արմեն Բլբուլյան- Մանկաբարձ, Հանրապետական ծննդատան փոխտնօրեն
  73. Արսեն Սարգսյան- Ինժեներ, «Մարս» ՓԲԸ փոխտնօրեն
  74. ՀՌիփսիմե Գրիգորյան- Ժողովրդական նկարիչ
  75. Գրիգոր Բրուտեան- աստղագետ
  76. Արամ Մկրտչյան - հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիա
  77. Կարինե Հայրապետյան - մշակութաբան, մանկավարժ, Գերմանիա
  78. Վահե Մեսրոպյան - գրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱՄՆ
  79. Գևորգ Նուրումյան - հասարակական-քաղաքական գործիչ, Ֆրանսիա
  80. Անուշ Մկրտչյան Ցայլեր - քաղաքագետ, արվեստաբան, Գերմանիա
  81. Տաթեւ Մկրտչյան Նուցցո - Սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Գերմանիա
  82. Էդուարդ Ցայլեր - «Կապիտոլ» «Պալատին» կինոտան տնօրեն, Գերմանիա
  83. Անի Մենուա - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, մագիստրոս, Արտիում Գերմանիա
  84. Լարիսա Հովհաննիսյան - հասարակական-քաղաքական գործիչ, Իսպանիա
  85. Պապին Պողոսյան - երգիչ, ԱՄՆ
  86. Արմեն Բարսեղյան - «Տեսակետ» հաղորդաշարի հեղինակ, ԱՄՆ
  87. Գայանե Գադուկյան – Ճարտարագետ, Ֆրանսիա
  88. Աշխեն Նուրումյան – մշակութաբան, Ֆրանսիա
Տպել
4221 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին