Գրեթե համլետյան խնդիր. տա՞լ, թե՞ չտալ ՄՀ համալիրը

25/08/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 25-ի համարում

«ԲԱՄՕ» ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանը հայտարարում է, որ եթե Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մասնավորեցմանը դեմ նախաձեռնող խմբին հաջողվի հավաքել 200 հազար ստորագրություն, ինքը պատրաստ է հրաժարվել  մարզահամերգային համալիրը գնելու մտքից: Իհարկե, դրանից հետո Մուրադ Մուրադյանի մոտ լուրջ կասկածներ կառաջանան հայ մտավորականության խոհեմության վերաբերյալ, քանզի այն, ինչ առաջարկում է «ԲԱՄՕ» ընկերությունը, ըստ ընկերության նախագահի, պետք է ոչ 200 հազար դեմ, այլ նույնքան եւ ավելի կողմ ձայներ հավաքեր: Իսկ ի՞նչ է առաջարկում Մուրադ Մուրադյանի «ԲԱՄՕ»-ն. «Մենք առաջարկում ենք աչքի առաջ քանդվող, օդափոխիչ համակարգ չունեցող, տանիքը թափված եւ պարզապես խիստ ամոթալի վիճակում գտնվող համալիրը, որը գնելու ենք 5 միլիոն դոլարով եւ կատարելու մոտ 10 միլիոն դոլարի ներդրում, համապատասխանեցնել միջազգային բարձր չափանիշներին:

Ես երաշխավորում եմ, եւ կառավարության որոշման մեջ դա ամրագրվելու է, որ համալիրի ֆունկցիոնալ նշանակությունը երբեւէ չի փոխվելու, ինչպես նաեւ չի փոխվելու Կարեն Դեմիրճյան անունը: Ավելի լավ անուն համալիրի իմիջի համար մտածել անգամ հնարավոր չէ: Բայց, եթե իսկապես համալիրը գնելու իմ առաջարկն առաջացրել է հասարակական նման վրդովմունք եւ եթե իսկապես կհավաքվի նման թվով ստորագրություն, ես պատրաստ եմ, եթե կառավարությունը դա կընդունի, հրաժարվել այդ գործարքից, որից տուժողը հաստատ մեր ընկերությունը չի լինելու: Եկող շաբաթ ես գալու եմ Հայաստան եւ անպայմանորեն ուզում եմ հանդիպել մտավորականների նախաձեռնող այդ խմբի հետ, որոնց, վստահ եմ, ուղղորդում են ինչ-ինչ քաղաքական ուժեր: Ցանկացած մտավորական էլիտա ընդամենը պետք է ողջուներ իմ այդ առաջարկը, այլ ոչ թե աննպատակ քարկոծեր:

Ի վերջո, պետք է հասկանալ, որ Երեւանի ապագան այն փառատոնային քաղաք դարձնելն է, ինչը ես փորձելու եմ անել: Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան զարգացնել տուրիզմն ու մշակութային փառատոնները, մինչդեռ, օտարին միայն եկեղեցի ցույց տալով տուրիզմ չես զարգացնի: Իսկ քաղաքական այն ուժերին, որոնք ուղղորդում են հասարակական բողոքի այդ ալիքը, ես խորհուրդ կտայի ճիշտ հաշվարկել սեփական պետության շահն ու նոր աղմուկ բարձրացնել»,- մեզ հետ երեկ ունեցած հեռախոսազրույցում ասաց «ԲԱՄՕ» ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանը:

«Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Ռիմա Դեմիրճյանն ի պատասխան Մուրադ Մուրադյանի բացատրական աշխատանքի, նշում է, որ իրենք հրաշալի հասկանում են պետության շահը, եւ այդ շահը թելադրում է ամեն ինչ անել՝ մարզահամերգային համալիրի օտարումը կանխելու համար. «Մարզահամերգային համալիրը բացառիկ  նշանակության ազգային օբյեկտ է, եւ այն չի կարելի հանձնել մասնավորի ձեռքը: Այդ ինչպե՞ս է պատահում, որ երբ խոսքը վերաբերում է իրենց սեփական խանութներին, կազինոներին եւ զվարճանքի այլ վայրերին, պետությունը միջոցներ գտնում է դրանք շքեղագույն ձեւով պահելու համար, իսկ մարզահամերգային համալիրը պահելու փող չունե՞ն: Ի վերջո, այդ համալիրը, որը կառուցվել է Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի հարեւանությամբ, խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդն, ու նման նշանակության կոթողը երբեք չի կարելի հանձնել մասնավորի տնօրինությանը»,- ասում է Ռիմա Դեմիրճյանը:

Ինչեւէ, կառավարության այսօրվա նիստը պետք է որոշում կայացնի Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մարզամշակութային կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող եւ ամրացված գույքն օտարելու մասին: Դատելով այն ոգեւորությունից, որը տիրում է կառավարամերձ շրջանակներում եւս մեկ օբյեկտ հարմար գնով ծախելու շուրջ, հասկանալի է, որ այդ հարցը կառավարության նիստում կրելու է ընդամենը ֆորմալ բնույթ: Եւ չնայած այսօր առավոտյան ժամը 10-ից կառավարության շենքի դիմաց Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրի մասնավորեցմանը դեմ նախաձեռնող խումբը կազմակերպելու է բողոքի ակցիա, պարզ է, որ այդ ակցիայից կառավարության որեւէ անդամ չի հուզվելու:

Այնպես որ, նրանք, ովքեր իսկապես կարծում են, որ մարզահամերգային համալիրը լրջագույն մշակութային եւ ազգային արժեք է ու խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը, պետք է հասցնեն հավաքել 200 հազար ստորագրություն: Համենայնդեպս, «ԲԱՄՕ» ընկերության նախագահը խոստացել է նման թվով ստորագրության դեպքում համալիրը չգնել. եթե, իհարկե, ՀՀ կառավարությունը թույլ տա ընդառաջել հասարակական կարծիքին: Իսկ երեկվա դրությամբ նախաձեռնող խումբը դեռ հավաքել էր հարյուրից քիչ ավելի ստորագրություն:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2401 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին