«S.O.S Սևան»-ը վարչապետին խնդրում է հետ կանչել ԱԺ-ի հաստատմանը ներկայացված օրինագիծը

27/08/2018 schedule20:52

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը:

Բաց նամակում նշված է. 

«Հարգարժան պարոն վարչապետ, 

«S.O.S Սևան» նախաձեռնությունը խիստ մտահոգ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ: Մտահոգությունները պայմանավորված են հետևյալ փաստարկներով. 

·    Ս/թ օգոստոսի 6-ին Ձեր կողմից տրված հանձնարարականի շրջանակներում կազմակերպած քննարկումներն, ըստ էության,  հանրային բնույթ չկրեցին. Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության քաղցրահամ  ջրային պաշարի` ոռոգման նպատակով  հավելյալ օգտագործման նպատակահարմարության հարցը չդրվեց լայն հասարակության քննարկման, քննարկման մասնակցության համար չեն իրազեկվել անգամ «S.O.S Սևան» նախաձեռնության  անդամները և կազմակերպությունները, ոլորտի  գիտնականները և փորձագետները, ովքեր կտային Սևանա լճի մակարդակի իջեցմամբ պայմանավորված լճի ճահճացման ռիսկերի հիմնավորումները: 

·    «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ հիմնական շեշտադրումը ոռոգման ջրի դեֆիցիտն է, խոսք անգամ չկա  Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, ջրի մակարդակի իջեցման հետ կապված բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերի մասին:

·    Կառավարությունում օրինագծի նախագծի քննարկման ժամանակ չներկայացվեցին կոնկրետ փաստեր և թվեր Սևան-Հրազդան ոռոգման համակարգից ապօրինի ջրօգտագործողների թվի, ծավալների վերաբերյալ, Արարատյան դաշտի ձկնային տնտեսություններին  տրամադրված ՋԹ-ներով  ջրառի ծավալների` «Ջրի ազգային ծրագրի» մասին ՀՀ օրենքով սահմանված չափաքանակների  գերազանցումների մասին:

·    Ակնարկվեց ընդամենը  ոռոգման համակարգի վերականգնման և բարելավման միտումների մասին` չներկայացնելով այդ գործընթացի համար պահանջվող ֆինանսական միջոցների աղբյուրները և ժամկետները:

·    Համոզիչ չէր կառավարության կողմից հնչած այն հայտարարությունը, որ հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայից ստացված շահույթը կուղղվի Սևան-Հրազդան ոռոգման համակարգի արդիականացմանը, ինչի  արդյունքում  կնվազեն ջրային ռեսուրսների կորուստները, քանի որ դեռևս 2017 թվականի հուլիսի 7-ին ստորագրված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված`  2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խմ-ն գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը, ինչն այսօրվա դրությամբ կազմում է 1645139600,0 դրամ գումար, չի  օգտագործվել  Սևան-Հրազդան ջրառի համակարգի արդիականացման վրա: Ավելին, ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գլխավոր քարտուղարի կողմից մեզ ուղղված 07/ԱԿ/10/4915-18 (27.08.2018թ.) գրության, ներկայումս շրջանառության մեջ է այդ գումարը ՀՀ պետական բյուջե փոխանցելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:  

Ելնելով վերոնշյալ փաստարկներից` «S.O.S Սևան» նախաձեռնությունը, որը միավորում է` Էկոլոգիական հասարակական դաշինքը,   «ԷկոԼուր», «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», «Թռչնասերների կենտրոն», «Խազեր» էկոլոգամշակութային, «Շողեր», «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Հայաստանի անտառներ», «Բլեջան», «Սպառողների աջակցման կենտրոն»,  «Կովկաս»,  «Երիտասարդական գաղափարներ», «Առողջ կյանք», «Արազա», «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն», «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»,  «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների և 55 ակտիվիստների, դիմում է Ձեզ` խնդրելով հետ կանչել ՀՀ ԱԺ-ի քննարկմանը  ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը`ակնկալելով հետագա համագործակցություն շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

«S.O.S Սևան» նախաձեռնություն»: 

Հիշեցնենք, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունման համար օգոստոսի 28-ին` ժամը 11.00-ին, ՀՀ Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նստաշրջան: Նույն օրը` ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի դիմաց կանցկացվի բողոքի ակցիա` ի պաշտպանություն Սևանա լճի:

Տպել
5252 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին