Ոչ մի դեպքում. ընդդիմությունը այդ պարը չի պարում

28/08/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 26-ի համարում

Չնայած կանխատեսումներին, թե քաղաքական կրքերը կսկսեն եռալ օգոստոսի 29-ից, երբ արտահերթ նստաշրջանում իրար կբախվեն սահմանադրական հակադիր կրքերը, նախագահ Քոչարյանն առաջինը զովացրեց քաղաքական դաշտը՝ Ծաղկաձորից հղելով իր սահմանադրական ուղերձը: Եւ քանի որ, ըստ լուրերի, Միասնության շուրջպարը նախագահի վրա մեծ ազդեցություն է գործել, ուստի փորձելով առավել նշանակալից դարձնել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ իր մտքերը՝ Ռոբերտ Քոչարյանը հանրաքվեն համարեց նույնքան նշանակալից գործընթաց, որքան, ասենք, Միասնության շուրջպարն էր:

«Եթե մենք կարողանանք նաեւ սահմանադրական բարեփոխումների շուրջ այնպիսի քարոզչություն ծավալել, որ սա ընկալվի որպես մեր ժողովրդի միասնության դրսեւորում, ինչպես, օրինակ, շուրջպարն էր, եւ եթե տոնական տրամադրությամբ մենք դրական արդյունք ունենանք, ապա դա  կլինի հաղթանակ ե՛ւ ժողովրդի, ե՛ւ երկրի համար»,- նախօրեին հայտարարեց հանրապետության նախագահը: Եւ այսպես, սահմանադրական երկամյա ողջ գործընթացի ընթացքում առաջին անգամ հանրապետության նախագահն իր տեսակետն է հայտնում եւ հանդես է գալիս առաջարկով՝ հանրաքվեի գնալ տոնական տրամադրությամբ, ինչպես գնացինք շուրջպարի, եւ հաղթանակը մերը կլինի:

Քոչարյանի ուղերձը բավականին զովացրել ու զվարճացրել էր  ընդդիմությանը, եւ չնայած թե՛ «Արդարություն» դաշինքում եւ թե՛ «Ազգային միաբանությունում» նշում են, որ ո՛չ շուրջպարին եւ ո՛չ էլ հանրաքվեին մասնակցելուն խանգարող հանգամանքի պրոբլեմ չունեն, բայց եւ չեն պատրաստվում հետեւել Ռոբերտ Քոչարյանի կոչին՝ միասնաբար, իշխանությունների հետ ձեռք-ձեռքի տված, ուրախ տրամադրությամբ գնալ հանրաքվեի: «Եթե պարոն Քոչարյանի վարքագծում որեւէ բան բարձր եմ գնահատել՝ դա նրա հումորի զգացում է, որին վերջինս տիրապետում է: Ի՞նչ եզրակացությունների կարելի է գալ պարոն Քոչարյանի այդ լավատեսական հարցազրույցից. նախ, որ նա, անգամ այս իրավիճակում, չի կորցնում հումորի զգացումը:

Երկրորդ՝ պարզվում է՝ Քոչարյանի պատկերացմամբ ժողովուրդը միասնական կարող է լինել միայն ու միայն զուռնի-տրնգի պարելով: Եւ երրորդ՝ Քոչարյանին հերթական անգամ  մոլորության մեջ է գցել իր շրջապատը՝ ներշնչելով, թե Միասնության շուրջպարը դրական ազդեցություն է թողել ժողովրդի վրա, ուստի նա սկսել է իր քաղաքական տեսությունները կառուցել շուրջպարի առանցքի շուրջ: Բարեբախտաբար, մենք նման պարերի չենք մասնակցում»,- մեզ հետ զրույցում ասաց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Քոչարյանի կոչը համարում է վերջինիս աշխարհընկալման, ուրույն մենթալիտետի արդյունք եւ ընդամենը ցավ է ապրում, որ Հայաստանի նախագահի աշխարհընկալումը դոփում է տեղում. «Դա նրա աշխարհընկալումից է, որ նույնացնում է շուրջպարն ու երկրի հիմնական օրենքի հանրաքվեն: Եւ չնայած շուրջպարի դեպքում Գինեսի ռեկորդների գիրք մտնել չստացվեց, բայց ես վստահ եմ, որ Սահմանադրությունը խախտելու համար Հայաստանի իշխանությունները հաստատ կմտնեն Գինեսի ռեկորդների գիրք: Չկա Սահմանադրության որեւէ հոդված, բացի, թերեւս, դրոշի մասին հոդվածից, որ նրանք խախտած չլինեն, եւ այս պարագայում խոսել ուրախ տրամադրությամբ ինչ-որ շուրջպարերի  եւ հանրաքվեների մասին, ես լուրջ չեմ համարում»,- ասում է «Հանրապետության» նախագահը:

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ, որը ո՛չ շուրջպարին է մասնակցել, ո՛չ էլ պատրաստվում է հանրաքվեին մասնակցել, հայտարարում է, որ երկրում առկա վստահության նման ճգնաժամի պայմաններում ոչ մի նորմալ եւ իրեն հարգող ազգ երբեւէ չէր ձեռնարկի Սահմանադրության հանրաքվե: Իսկ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը Քոչարյանի կոչին ի պատասխան իշխանություններին իրազեկում է, որ շուրջպար չէ, բայց նոյեմբերյան հանրաքվեն իրենք վերածելու են այնպիսի շարժման, որի ֆինալում հանցագործ ռեժիմը զոլավոր պիժամաներով հայտնվելու է խիստ որոշակի վայրերում:   Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթին՝ միանալ սահմանադրական «այո» քարոզարշավին, համարելով ընդդիմությանն ուղղված ուղղակի առաջարկ, ընդդիմությունը պատասխանում է, որ մերժում է այդ առաջարկն ու այս իշխանությունների հետ ոչ մի բան չի պարում՝ ո՛չ շուրջպար, ո՛չ էլ Սահմանադրության պարը: Մերժման տեքստի ողջ մանրամասները ընդդիմությունը կներկայացնի օգոստոսի 29-ին:

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1107 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին