«Վերջ օլիգարխիային». ինչպես է հնարավոր օլիգարխների զավթած կապիտալը վերադարձնել հանրությանը

Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նոր նախադրյալներ են ստեղծվել օլիգարխների առաջ պետական ապարատի դռները փակելու համար: Այս կոնտեքստում վերջին ամիսներին ստեղծվել է «Վերջ օլիգարխիային» քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է օլիգարխների ապօրինի զավթած հարստությունը վերադարձնել դրա իրական տերերին՝ հանրությանը:

Իսկ ի՞նչ տարբերակով է հնարավոր իրականացնել, այսպես ասած, «օլիգարխ-հանրություն համագործակցությունը»:

Ընդհանրապես, օլիգարխները սովորական հարուստները չեն: Օլիգարխներն այն անձինք են, ովքեր ինչ-որ ազդեցություն ունեն հասարակության որոշակի շերտի ու պետական իշխանության վրա: Եւ այդ անձանց ձեռքից հանրային կապիտալը հետ բերելու համար անհրաժեշտ է ոչ թե ուղղակի ոչնչացնել օլիգարխներին՝ նրանց հետ ոչնչացնելով կամ կորցնելով նաեւ այդ կապիտալը, ոչ թե ողջ միջոցները պետականացնել, այլ որոշակի մեխանիզմների միջոցով դրանք վերադարձնել հանրությանը:

Ըստ «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամների՝ այդ մեխանիզմներից մեկն այն է, որ եթե անձն իր սեփականության ապօրինի մասը ինքնակամ ներկայացնի եւ համագործակցի նախաքննության հետ, նրա հանդեպ տարբերակված մոտեցում կցուցաբերվի եւ վերջինիս գործը կքննվի քաղաքացիական ընթացակարգով, սակայն այլ մոտեցում կցուցաբերվի գանձագողերի, միջոցներն ուղղակի չհայտարարագրած պաշտոնյաների, հարկերից խուսափողների, ստացած մենաշնորհները օգտագործելով հարստացածների ու կաշառակերների հանդեպ:

Այս մեթոդով հավաքագրված միջոցները, սակայն չեն ուղղվելու պետական բյուջե, այլ գնալու են կրթության, առողջապահության, անվտանգության ապահովման ու այլ ոլորտներում, աղետի գոտում պետական ծրագրեր իրականացնելու համար ստեղծված հատուկ ֆոնդեր:

Չնայած նրան, որ ՀՀ-ում ապօրինի հարստացումը քրեականացվել է ընդամենը մեկ տարի առաջ, այնուամենայնիվ գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ տարբեր պաշտոնյաների կողմից յուրացումներ են արվել պետբյուջեից: Հիմա «Վերջ օլիգարխիային» նախաձեռնությունը այդ յուրացումներն անողներին, պարզ ասած, առաջարկվում է օրինականացնել այդ սեփականությունը, հետո դատարանը կորոշի, թե ինչպես են գոյացել այդ միջոցները եւ ինչ ժամանակում ու ինչ եղանակով պետք է վերադարձվեն դրանք:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր «Անցումային արդարադատության» մեխանիզմների մասին: Այդ մեխանիզմներից են փաստահավաք հանձնաժողովների ստեղծումը, դատական գործերի վերաբացումը, գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծումը, վնասի հատուցումը, պետաիրավական խորքային փոփոխությունը եւ այլն: Ստացվում է, որ «Վերջ օլիգարխիային» քաղաքացիական նախաձեռնության որդեգրած քաղաքականությունը, ըստ էության, կապված է «Անցումային արդարադատության» մեխանիզմների հետ:

Այս պահին նախաձեռնությունը մշակում է հանրությունից ապօրինի կերպով զավթված կապիտալը վերադարձնելու համար օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որն առնվազն սեպտեմբերին պետք է ներկայացվի Ազգային ժողովին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց նախաձեռնության անդամ, տնտեսագետ ու հանրային գործիչ Սուրեն Սահակյանը:

Սուրեն Սահակյան

Վերջինս հաստատում է այն միտքը, որ նախաձեռնության բուն գաղափարը «Անցումային արդարադատության» բաղկացուցիչ մասն է դառնալու. «Նախաձեռնության նպատակն իրենից ենթադրում է «Անցումային արդարադատության» մեխանիզմներ: Որովհետեւ գործածվում են այնպիսի գործիքներ, էություն ու տրամաբանություն, որոնք սովորական արդարադատության պայմաններում չեն կիրառվում»,- հավելեց Սուրեն Սահակյանը:

«Վերջ օլիգարխիային» նախաձեռնությունը հայտարարել էր, որ բաց է առաջարկների համար, սակայն Սահակյանի խոսքով՝ ծրագրի ընդհանուր կոնցեպտում տվյալ պահին կոնկրետ փոփոխություններ չկան, որովհետեւ չեն եղել էական փոփոխություններ մտցնող առաջարկություններ. «Հիմա ճշտվում են իրավական մեխանիզմները, որոնցով կարելի է ի կատար ածել ծրագրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական բաղադրիչները»,-ասաց տնտեսագետը:

Մեր հարցին՝ երբ պարզ լինի, թե «Անցումային արդարադատության» մեխազնիմների մաս կազմող հանձնաժողովներն ինչպես են ստեղծվելու, նախաձեռնության անդամները նպատակ ունե՞ն լինել այդ հանձնաժողովներում, Սահակյանը պատասխանեց, որ անհրաժեշտության եւ ինստիտուցիոնալ ներգրավման առաջարկության դեպքում իրենք անպայման կներգրավվեն այդ հանձնաժողովներում:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովին ներկայացնելուց ու խմբակցությունների հետ հավանական քննարկումներից հետո «Վերջ օլիգարխիային» նախաձեռնությունը միտք ունի համագործակցել նաեւ արդարադատության նախարարության հետ:

Տպել
3808 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը