Այդ համակարգում կան պրոբլեմներ, սա պարզ հարց չէ. վարչապետը՝ էլեկտրաէներգիայի սակագնի մասին

էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ, եւ դա ամենևին էլ պարզ հարց չէ, այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, պատասխանելով օգտատերերի հարցին, թե այս կամ հաջորդ տարի հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում, ասել է Ն. Փաշինյանը:

«Սոցիալապես անապահով խավի համար արդեն իսկ նվազեցում եղել է: Բացի այդ ասեմ, որ աշխատանքային խումբ ենք ստեղծել, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ, եւ դա ամենևին էլ պարզ հարց չէ:

Կապված այս ամենի հետ, մի քանի օր առաջ ինձ զեկուցեցին, որ ԱԷԿ-ում 500 աշխատող կա, որոնք, ըստ էության, հավելյալ հաստիքներ են: Մարդիկ աշխատում, աշխատավարձ են ստանում, նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել «ընտրությունների համատեքստում», այդպես էլ պրոբլեմն է առաջացել»,- ասաց վարչապետը:

Նաեւ հավելել է, որ չեն կարող գրչի մի հարվածով աշխատանքից ազատել այդ մարդկանց, քանի որ սոցիալական խնդիր կառաջանա:

«Գիտեք, մեր նպատակը ոչ թե այն է, որ իջեցնենք, իջեցնենք, իջեցնենք սակագինը, այլ այն, որ ունենանք իսկապես իրական մի սակագին, որը կոռուպցիոն կամ որեւէ չարաշահումների արդյունքում չի ձեւովորվել ու մտածենք մարդկանց եկամուտների բարձրացման մասին, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինը դառնա մատչելի»,-նշել է Ն. Փաշինյանը: 

Տպել
1903 դիտում

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյան

Մոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին. Irakanum

Բախումներ Վրաստանում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Երեւանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը հայտնի է

Չարենցավանում ձյուն է տեղում, Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է

ՀՀ-ն խստորեն դատապարտում է ոճրագործությունը. Նիկոլ Փաշինյանի հեռագիրը՝ Շրի Լանկայի նախագային

Եվրոպական դատարան. սպասվում է տասը դատավճիռ

Կառավարության նիստում. Ռոբերտ Քոչարյանի բարձր «հովանու ներքո»

Նախընտրական կրքեր. Սահրադյանը 7 օրից կդառնա դոկտոր

Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Շրի-Լանկայի պայթյունների թիվն ավելացել է երկուսով, զոհերի թիվն արդեն 190-ի է հասնում (լուսանկարներ)

ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայությունը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հայրապետական սուրբ պատարագին (լուսանկարներ)

Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը. վարչապետի գրառումը